26.09.2006. "Կիլիկիա" առագաստանավի անձնակազմը պարգեւատրվել է պետական
11.04.2006. Գոյություն չունեցող բաներ մի փնտրեք
15 Սեպ 2011  
15.09.2011  |  16:05   |   Ելույթներ և ուղերձներ

12.06.2003. Նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսքը երրորդ գումարման ՀՀ Ազգային ժողովի առաջին նստաշրջանի նիստի ժամանակ

Առաջին հերթին ցանկանում եմ շնորհավորել ձեզ ընտրվելու կապակցությամբ, շնորհավորել առաջին նստաշրջանի գումարման կապակցությամբ, ցանկանում եմ շնորհավորել նաեւ Ազգային ժողովի նորընտիր նախագահին, տեղակալներին եւ մշտական հանձնաժողովների նախագահներին:

Ողջունելի է, որ այսօր ամեն ինչ անցավ շատ հարթ, կազմակերպված եւ խաղաղ: Կարծում եմ` դա հաջողվեց, որովհետեւ այս նիստին նախորդել էին բավականին երկարատեւ բանակցություններ. քաղաքական դաշտում ընթանում էր Ազգային ժողովի ձեւավորման գործընթացը եւ դրա հետեւանքն է, որ մեկ օրում հաջողվեց այդ ամենն ավարտել, եւ` այս տարբերակով: Առաջին անգամ երկրում ձեւավորվել է խորհրդարանական կոալիցիա ընտրությունների արդյունքում: ործընթացը բավականին բարդ էր: իտեք, ես շատ դժվարություններով անցած մարդ եմ, բայց այս վերջին շաբաթը ամենից դժվար շաբաթներից մեկն էր` պետք է խոստովանեմ: Երեւի գործընթացն էր մի քիչ անծանոթ բոլորիս համար, այնուամենայնիվ, շնորհակալ եմ բոլորին, շնորհակալ եմ կուսակցությունների ղեկավար մարմինների անդամներին, որ հաջողվեց ձեւավորել կոալիցիա եւ հաջողվեց մեկ օրվա ընթացքում ձեւավորել նաեւ Աժ ղեկավար մարմիններ: Համոզված եմ, որ սա հնարավորություն կտա ունենալ չորս տարիների ընթացքում եւ գործունյա ազգային ժողով, եւ արդյունավետ աշխատող կառավարություն: 

Բոլոր նախադրյալները մենք ունենք, բայց ոչ մի իշխանություն արդյունավետ չի աշխատելու, եթե չլինի խորհրդարանում ընդդիմություն, եթե երկրում չլինի ընդդիմություն: Կարծում եմ` ճիշտ է, երբ իշխանությունը միշտ զգում է թիկունքին ընդդիմության շունչը: Ընդդիմությունը քաղաքական դաշտի անհրաժեշտ մասն է կազմում: Ցավոք, այսօր չմասնակցեցին նիստին ու ընտրություններին: Ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ կոալիցիայի շրջանակները շատ ավելի լայն են, շատ ավելի լայն են համագործակցության շրջանակները, եւ սա եւս ողջունելի է: Ազգային ժողովն այն տեղն է, որտեղ ձեւավորվում է քաղաքական մշակույթը, հանդուրժողականությունը, ցանկալի է, իհարկե, որ քաղաքական պայքարը, որն, անշուշտ, լինելու է այս դահլիճում, վարվի քաղաքակիրթ ձեւով, քանի որ այս խոսափողը երկրի համար մեկ քաղաքական խոսափողն է: Ձեր գործունեությունը ժողովրդի աչքի առաջ է, եւ մենք բոլորս միշտ պետք է հիշենք այդ հանգամանքը: 


Բավական դժվար ժամանակահատված անցանք, ութ ամսվա ընթացքում երեք ընտրություններ` մեկը երկու փուլով, սա լուրջ փորձություն էր յուրաքանչյուր երկրի համար, հատկապես երիտասարդ ժողովրդավարության համար` ինչպիսին է Հայաստանը: Մենք ունեցել ենք բազմաթիվ հանդիպումներ քարոզարշավների ընթացքում, բազմաթիվ ելույթներ, խոստումներ ենք տվել եւ մեր ակտիվ քարոզարշավներով մենք առաջացրել ենք մեր ժողովրդի սպասելիքները: Հիմա ժամանակն է մեր ամենօրյա աշխատանքով իրականացնել այդ սպասելիքները: Մեզնից շատ բան են սպասում եւ ես կոչ եմ անում ձեզ` միասին աշխատելով ամրացնենք մեր պետականությունը եւ անենք ամեն ինչ, որ մեր ընտրողները այս չորս տարվա ընթացքում միշտ մտածեն, որ իրենց ընտրության մեջ իրենք չեն սխալվել: Այդ ուղղությամբ ցանկանում եմ արդյունավետ աշխատանք, լարված աշխատանք, բայց ի վերջո լուրջ հաջողությունների բերող աշխատանք բոլորիդ, իշխանություններին` կոնկրետ ծրագրեր իրականացնելու առումով, ընդդիմությանը` մեր սխալները քննադատելու առումով եւ այս երկու ուղղությամբ միասին աշխատելով, համոզված եմ, որ մենք կառուցելու ենք այն երկիրը, որ բոլորս երազում ենք: Մեր առջեւում կա չորս տարի, մեկնարկը եղավ այսօր, մնաց չորս տարի հանած մեկ օր, հաշվիչը միացված է, բոլորիդ հաջողություն եմ ցանկանում եւ դեպի առաջ:

Շնորհավորում եմ ձեզ: Շնորհակալություն բոլորիդ:

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
22.04.2014
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարգելի այցելուներ,
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մեր կայքին տված հարցազրույցի շարունակությունը: Մենք խնդրել էինք նախագահ Քոչարյանին անդրադառնալ վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկին՝ Սահմանադրության բարեփոխումներին, ինչպես նաև մի քանի այլ արդիական հարցերի: Տեղեկացնենք նաև, որ մենք հարցերի մի նոր խմբաքանակ ենք ներկայացրել երկրորդ նախագահի գրասենյակ: Հարցերն առնչվում են մի շարք օրակարգային խնդիրների. այսպես կոչված կարմիր գծերին, երթևեկության խախտումներն արձանագրող տեսախցիկներին ու տուգանքների անհամաչափությանը, Որոտանի ՀԷԿ-ի կասկածելի վաճառքին և այլն: Հուսով ենք, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք տեղեկանալ Ռոբերտ Քոչարյանի տեսակետներին նաև այս հարցերի վերաբերյալ և մի նոր հարցազրույց կներկայացնենք մեր ընթերցողներին:  

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
25.07.2018
Սա Մարտի 1-ը բացահայտե՞լու փորձ է, թե՞ հաշիվ մաքրելու. Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր կվերադառնա Հայաստան։ Նա սովորաբար ամեն տարի հուլիսի սկզբին մեկնում է Հայաստանից եւ վերադառնում ամսվա վերջին։ Վերադառնալու հաջորդ օրը՝ հուլիսի 26-ին, Հատուկ քննչական ծառայությունը Քոչարյանին հրավիրել է հարցաքննության Մարտի 1-ի գործով։ ՀՔԾ-ն մինչ այդ ծանուցագիր էր ուղարկել Քոչարյանին՝ նրան հրավիրելով հարցաքննության, բայց քանի որ ՀՀ երկրորդ նախագահը գտնվում էր արտերկրում, ՀՔԾ-ն համաձայնեց սպասել, մինչեւ նա վերադառնա։ Բայց մի փոքր, «խիստ տեխնիկական» հարց կա, որը մինչեւ հիմա նրա գրասենյակը չի կարգավորել՝ որտե՞ղ է տեղի ունենալու Քոչարյանի հարցաքննությունը՝ Հատուկ քննչական ծառայությունո՞ւմ, թե՞ իր նախընտրած վայրում։ Սա նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ մեզ հետ զրույցում համարեց տեխնիկական հարց, որով զբաղվում են համապատասխան պատասխանատու անձինք։ Բայց, դատելով նրա հայտարարություններից, այս տեխնիկական հարցն իր մեջ որոշակի ամբիցիաներ է պարունակում՝ պայմանավորված Քոչարյանի ստատուսով։ Կարճ ասած՝ Քոչարյանն ուզում է, որ ՀՔԾ-ն գա իր մոտ, ոչ թե ինքը գնա ՀՔԾ, թեպետ ՀՔԾ պետն արդեն հասկացրել է, թե որ դեպքերում են հարցաքննությունը կազմակերպում անձի նախընտրած վայրում, եւ այդ դեպքերի մեջ Քոչարյանի պարագան կարծես թե չի մտնում։

 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: