Քոչարյանի մասին տեղեկությունները սուտ են
11.03.1992թ. ԼՂՀ Պաշտպանության Պետկոմի Նախագահ Ռ.Քոչարյանի
04 Հուլ 2013  
04.07.2013  |  11:57   |   Համացանց

Քոչարյանի ներկայությունը

Թե վերջին անգամ երբ է հրապարակային հանդես եկել երկրորդ նախագահը` շատ դժվար է հիշել: Թե վերջին անգամ, երբ է որևէ զանգվածային միջոցառման մասնակցել երկրորդ նախագահը` նույնպես դժվար է հիշել: Բայց սա ամենևին չի նշանակում, որ նրա անունը հազվադեպ է հիշատակվում: Ավելին, սա չի երաշխավորում, որ երկրորդ նախագահին չեն փորձելու ներքաշել սկանդալային պատմությունների մեջ:

Հայաստանյան իրականության մեջ վերջին ամենաքննարկվող և ամենաղմկահարույց թեմաներից առանձնացվում են վարչապետի օֆշորային սկանդալը, Վերահսկիչ Պալատի հաշվետովությունը, գազի գնի թանկացումը:

Բոլոր երեք կետերով էլ անկախ և չեզոք զլմները, փորձագիտական շրջանակները “հայտնաբերել” են Ռ. Քոչարյանի մասնակցությունը: Պետպատվերի շրջանակներում իրականացվող այս արշավին, իրականում, լուրջ են վերաբերվում միայն պատվիրատուներն ու նրանց մերձավորները: Վստահաբար կարելի է ասել, որ դրանց լուրջ չեն վերաբերվում նաև կատարողները, բայց դա արդեն հայաստանյան իրականության մի մասն է: 

Ըստ “անկախ և չեզոք” շրջանակների, Քոչարյանն է վարչապետ Տիգրան Սարգսյանին հորդորել, խնդրել, գուցե ինչ որ տեղ պնդել, որ Կիպրոսում հաշիվ բացի ու ինքն իրեն 10 միլիոն փոխանցի: Հետո էլ նույն Քոչարյանը բացահայտել է այդ սխեման: Բայց սա արդեն հոգեկան հիվանդության է նմանվում:

Մեկ այլ վարկածի համաձայն, Ռ. Քոչարյանն է գազի գնի թանկացման մեղավորը: Ոչինչ, որ նույն Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում հնարավոր էր լինում գրեթե միշտ ընդունելի լուծումներ գտնել և ռուսական կողմը նման ծանր պայմաններ երբեք չէր թելադրում:

Իսկ թե հիմա ինչ եղանակներով է Քոչարյանը թանկացնում գազի գինը` հայտնի է միայն սակավաթիվ “ հանճարներին”: Արդյոք Քոչարյանն է մեղավոր, որ վերջին տարիներին Հայաստանի արտաքին քաղաքականությունը դրվեց կամ-կամ բանաձևի շրջանակներում, ինչը Հայաստանի նման փոքր երկրների համար ենթադրում է ծանրագույն պայմաններ և ճգնաժամեր:

Երբ Իշխան Զաքարյանը ահազանգում է բյուջեից հսկայական գումարների յուրացման և աննպատակային օգտագործման մասին, արդյոք Քոչարյա՞նն է բռնում գործող իշխանությունների ձեռքը և արգելում բացահայտումների մեջ գնալ մինչև վերջ: Գուցե Քոչարյա՞նն է ասել պաշտպանեք գողացողներին և հարձակվեք ՎՊ-ի վրա:

Այս ամենը կարող էր իրոք ծիծաղելի լինել, եթե ամեն ինչ այսքան տխուր չլիներ: Կա իրականություն, որը շրջանցել, միևնույն է, չի հաջողվելու: Ռ. Քոչարյանն ավելի քան հինգ տարի է չի զբաղվում հրապարակային քաղաքականությամբ: Ընդ որում, նա հեռացել է, թողնելով լուրջ տնտեսական ցուցանիշներով պետություն, որտեղից ոչ թե ամեն օր մի գյուղ էր դատարկվում, այլ նկատվում էին ներգաղթի միտումներ (տես` վիճակագրությունը): Այսօր Քոչարյանը չունի ուղղակի ազդեցություն երկրում ընթացող որևէ գործընթացի վրա: Եվ սա նրա հաղթաթուղթը կարող է դառնալ:

Հ. Գ. Երբ 2009-ից սկսած երկրի տնտեսությունը սկսեց փլուզվել, Տ. Սարգսյանը մեղադրեց Քոչարյանին տնտեսական սխալ քաղաքականության մեջ: Հիմա անցավ 5 տարի` միանգամայն բավարար ժամանակ սխալները ուղղելու և տնտեսությունը զարգացնելու համար: Այսօր բացի օֆշորից ուրիշ “հաջողություն” տնտեսության մեջ չկա: 

Գևորգ Մնացականյան
top-news.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: