20.06.2003. Նախագահ Ռոբերտ Քոչարյանի բրիֆինգը "Դողագործ" գործարան
15.08.2001. ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՃԵՊԱԶՐՈՒՅՑԸ ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ ՖԱԲՐԻԿԱ
16 Սեպ 2011  
16.09.2011  |  10:12   |   Հարցազրույցները

08.09.2001. ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻՆ ԵՐԵՒԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԼԱՄՊԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆՈՒՄ

ՀԱՐՑ- Պարոն Նախագահ, ինչպե±ս եք գնահատում արդյունաբերական ձեռնարկությունների վերագործարկման ընթացքը:
 
ՊԱՏԱՍԽԱՆ- Վերջերս ես հայտարարել եմ, որ մենք սեփականաշնորհման նոր գաղափարախոսությամբ ենք առաջ շարժվում: Մի քանի գործարք արդեն կայացել է, կան որոշ ձեռնարկություններ, որոնց վերաբերյալ պայմանագրերն արդեն ստորագրվել են կամ առաջիկա օրերին կստորագրվեն: Այս ամենը նշանակում է, որ այդ գործարանները սկսելու են աշխատել եւ մոտ մեկ տարվա ընթացքում իրենց արտադրությունը հասցնելու են բավական լուրջ հզորությունների: Մոտավորապես ութ-ինը ամսվա ընթացքում մենք էլեկտրալամպերի գործարանում ունեցանք այս ծավալները, այսօր 1144 մարդ է աշխատում գործարանում, իսկ մինչեւ տարեվերջ այդ թիվը կհասնի 1300-ի:

ՀԱՐՑ- Պարոն Նախագահ, Ձեր վերաբերմունքը ՙԱրմենտելի՚ կողմից րոպեավճարի կիրառմանը եւ այդ առթիվ կայացած չարտոնված հանրահավաքին:

ՊԱՏԱՍԽԱՆ- Ես տրանսպորտի եււ կապի նախարարին ուղղակի հանձնարարություն եմ տվել արգելել րոպեավճարի կիրառումը: Մենք ունենք համապատասխան լծակներ ու հնարավորություններ հարցը իրավական դաշտում կարգավորելու համար: Կարծում եմ, նման կարգի հարցերը պետք է լուծվեն իսկապես իրավական դաշտում, եւ ոչ թեª օպերայի հրապարակում: Մենք վաղուց պետք է դուրս եկած լինեինք հեղափոխական ռոմանտիզմի ժամանակաշրջանից: Լուրջ գործարքներում, լուրջ հարցերի վերաբերյալ կառավարությունը, գործադիր իշխանությունը պատասխանատվություն է կրում եւ այդ պատասխանատվությունը պիտք է փորձի իրականացնել ունեցած լծակներով: Այս հարցի հետ կապված քաղաքական դիվիդենտների ձեռքբերումը էժան ճանապարհով ուղղակի անիմաստ է եւ նաեւ չեմ կարծում, թե օգտակար: 

ՀԱՐՑ-Պարոն Նախագահ, ինչպես եք վերաբերում երեկ /սեպտեմբերի 7-ին/ ՀԺԿ, Հանրապետություն եւ Ազգային միաբանություն կուսակցությունների տարածած համատեղ հայտարարությանը:
 
ՊԱՏԱՍԽԱՆ- Հայտարարության հետ ես ծանոթացել եմ այսօր առավոտյան: Կասեմ հետեւյալը. երբ որ ինձ հարցնում էին, մասնակցելու եմ հաջորդ նախագահական ընտրություններին, թե ոչ, ես շատ անորոշ էի պատասխանում կամ փորձում էի խուսափել նման կարգի հարցերից: Քանի որ իսկապես կողմնորոշված չէի ինքս ինձ համար: Այդ հայտարարությունից հետո ես կողմնորոշվել եմ եւ ասում եմª այո, մասնակցելու եմ: Նաեւ բացատրեմ ինչու. այդ հայտարարության մեջ այնքան չարություն կա, որ նման կարգի, այդ քանակի չարություն ունեցող մարդիկ ուղղակի իշխանության հավակնելով... իշխանության գլխին նաեւ վտանգավոր են երկրի համար, քանի որ թունավորված ղեկավարն անպայման թունավորելու է երկիրը: Այդ իսկ պատճառով, նրանք ինձ օգնեցին կողմնորոշվելու, այո, մասնակցելու եմ: 

Շնորհակալություն:

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: