Քոչարյանը վերադառնո՞ւմ է
Քոչարյանը չի մասնակցել
25 Դեկ 2012  
25.12.2012  |  14:27   |   Համացանց

Քոչարյանի որոշումը

Մինչեւ վերջերս բոլորը սպասում էին, թե ինչ է որոշելու Գագիկ Ծառուկյանը: Խոսքը նախագահի ընտրությանը մասնակցության մասին է: Հիմա բոլորը սպասում են, թե ինչ է որոշելու Լեւոն Տեր-Պետրոսյանը: Խոսքը կրկին նախագահի ընտրության մասին է: Իրականում սակայն, այդ ամենը թերեւս ոչ կարեւոր է, եւ ոչ էլ եղել է կարեւոր: Կարեւորն այն է, թե ինչ է որոշելու Ռոբերտ Քոչարյանը, ու ոչ միայն նախագահի ընտրությանը մասնակցելու, այլ դրանից հետո քաղաքական ակտիվ գործունեության մեջ ներգրավվելու մասով:

Ոչ ոք չի սպասում, թե ինչ է որոշելու Քոչարյանը, բայց սպասելու տեսանկյունից հենց դա է երեւի թե ամենաարդարացվածը, որովհետեւ Ծառուկյանի եւ առավել եւս Տեր-Պետրոսյանի որոշումներն արդեն որեւէ բանի պիտանի չեն:

Ռոբերտ Քոչարյանը կարողացավ հերթական անգամ հաղթել Լեւոն Տեր-Պետրոսյանին, այս անգամ սակայն ոչ թե ուժով, այլ շախմատով, նստելով, հաշվելով, ու միգուցե նույնիսկ ձայնագրելով:

Տեր-Պետրոսյանն այլեւս կարող է միայն արդարացնել Քոչարյանի հետ գործակցության միտումները, դասախոսելով, թե պրագմատիզմը վեր է արժեքներից ու գաղափարներից:

Դե եթե այդպես է, ապա իրականում միֆ է այն, թե Լեւոն Տեր-Պետրոսյանն է ամենապրագմատիկ քաղաքական գործիչը Հայաստանում: Այդ առումով, նա Քոչարյանին մրցակից չէ: Քոչարյանին ընդամենը պետք էր Տեր-Պետրոսյանին դուրս բերել արժեքների ու գաղափարների դաշտից, որտեղ Տեր-Պետրոսյանը կարճ ժամանակում զգալի առավելության հասավ նրա նկատմամբ, գրեթե "փոսն" իջեցնելով Քոչարյանի քաղաքական ճակատագիրը:

Երկրորդ նախագահին հաջողվեց դուրս գալ փոսից՝ Տեր-Պետրոսյանին արժեքների ու գաղափարների դաշտից կամաց-կամաց դուրս բերելով: Ընդ որում, Քոչարյանի համար դա առանձնապես մեծ բարդություն չներկայացրեց, որովհետեւ Տեր-Պետրոսյանն ինքն էլ իրեն սկսել էր շատ անհարմար զգալ գաղափարների ու արժեքների դաշտում եւ կարոտել պրագմատիզմին: Առավել եւս, որ ինչպես ցույց տվեց հետագա ընթացքը, Տեր-Պետրոսյանն արժքների ու գաղափարների դաշտն ընտրել էր ընդամենը որպես գործիք, ոչ թե որպես ներքին համոզում:

Հենց դրա համար էլ Քոչարյանի հետ գործակցության կատակից մինչեւ լուրջ գործակցություն ընդամենը մի քայլ ստացվեց:

Բերելով նրան պրագմատիզմի դաշտ, Քոչարյանը կարողացավ հաղթել արդեն առանց որեւէ ուժի, պարզապես բնույթով: Այդպիսով նա ազատվեց իր "ոխերիմ դաշնակցից":

Ներկայում արդեն, քաղաքական զարգացման տեսանկյունից նշանակություն ունի ոչ թե Տեր-Պետրոսյանի, այլ Ռոբերտ Քոչարյանի որոշումը: Նրան ընդամենը մնում է ընտրել՝ խաղի մեջ մտնել նախագահի ընտրությանը զուգահե՞ռ, թե դրանից հետո: Առավել հավանական է մուտքը հետո, որովհետեւ Քոչարյանն այստեղ այդուհանդերձ ունի լուրջ խնդիրներ: Նրան կարծես թե արգելված է ֆորս-մաժորի տարբերակը՝ Սերժ Սարգսյանին տրված է այդ տարբերակը բանակով, ընդ որում "լեգիտիմորեն" կանխելու միջազգային "իրավունք":

Այդ պայմաններում, Ռոբերտ Քոչարյանի համար նախագահի ընտրության մեջ ներգրավվելը կորցնում է իմաստը, քանի որ ռեսուրսները բավարար չեն Սերժ Սարգսյանին արդյունք պարտադրելու համար: Չնայած ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը գոնե առայժմ ունի դրա դեմ ուժի միջազգային "իրավունք", եւ ըստ ամենայնի այդ իրավունքը կլինի երկարատեւ, այնուհանդերձ Քոչարյանը կարող է մտածել ֆորս-մաժորային ինչ որ տոներ հաղորդելու մասին, բայց արդեն ոչ թե անձամբ, այլ Տեր-Պետրոսյանի միջոցով՝ նրան մղելով առաջադրման:

Եթե Տեր-Պետրոսյանը չգնա դրան, ապա Քոչարյանի որոշումն ամենայն հավանականությամբ կմնա նախագահի ընտրությունից հետո, որովհետեւ նա ունի իր շարքերը վերակազմակերպելու, կամ իր նախընտրած բառերից մեկով ասած՝ գույքագրելու անհրաժեշտություն: Քոչարյանը կամ ԲՀԿ-ն կվերցնի՝ ինչը սակայն կնշանակի որոշակի պայմանավորվածություն Սերժ Սարգսյանի հետ, կամ կձեւավորի նոր քաղաքական ուժ, փորձելով թույլ չտալ, որ Սերժ Սարգսյանն ինքը ձեւավորի այդ նոր ուժն ու դրա միջոցով կարողանա ինքն իր շրջանակում խաղարկել 2017-18 թվականների իշխանության փոխանցումը: Քոչարյանի խնդիրը գալիք հնգամյակում ազդեցիկ գործոն մնալն է: Մի բան է, երբ Սերժ Սարգսյանն է վերընտրվելու, մեկ այլ բան, երբ նա պետք է իշխանություն փոխանցի: Այդտեղ ներիշխանական խանդը ուժգնանում է, հետեւաբար Քոչարյանի համար մեծանում է մանեւրի հնարավորությունը:

www.lragir.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: