28.05.2003. Նախագահ Ռոբերտ Քոչարյանի շնորհավորական ուղերձը ՏՈՆԻ առթիվ
25.05.2002. ՀՀ Նախագահ, "ՀԱՅԱՍՏԱՆ" ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ խորհրդի
29 Մայ 2013  
29.05.2013  |  13:47   |   Համացանց

Քոչարյանն անցավ, ո՞վ է հաջորդը

Այսպիսով, չնայած բացահայտված զավեշտի՝ Գառնիկ Մարգարյանն այսօր էլ շարունակում է հերթական "նամակն ուղարկել ռուսաց թագավորին" եւ լրջորեն ներկայացնել իր "Հակակրիմինալ" շարժման գործունեությունը: Քոչարյանի հարցը հորով-մորով անելուց հետո այժմ շարժման ղեկավարը այլ պաշտոնյաների է սպառնում իմպերիալիստական Ռուսաստանի "փուռը" հանձնել: "Մենք Ռոբերտ Քոչարյանով կանգ չենք առնելու… Նույն հարկային և մաքսային վարչության պետը որտեղի՞ց է կուտակում այդ հարստությունը, եթե ոչ ժողովրդի գումարներով… Մեր հիմնական նպատակն է՝ ոչ թե առանձին անուն տալ, դեղին մամուլի համար սենսացիաներ տալ, այլ հիմնավոր ապացույցներով ետ վերադարձնել ժողովրդին իրենից թալանվածը",- ասել է Մարգարյանը խոսելով նաեւ Գագիկ Ծառուկյանի "անօրինական" ունեցվածքի մասին: Հիշեցնենք, որ Գառնիկ Մարգարյանի ղեկավարած "Հակակրիմինալ" շարժումը կոռումպացված պաշտոնյաների ցանկ է կազմել, որը ըստ Մարգարյանի ղեկավարում է Ռոբերտ Քոչարյանը: Ավելին շաբաթներ առաջ մեծ աղմուկ բարձրացրեց այն փաստը, երբ պարզվեց, որ Մարգարյանը համագործակցում է Ռուսաստանի "Կոռուպցիայի դեմ պայքարի հասարակական կազմակերպության" հետ, Մարգարյանը ռուս գործընկերներին տեղեկություններ է տրամադրել Քոչարյանի և նրա ընտանիքի տնտեսական գործունեության մասին, նշել է, թե Քոչարյանը "Պուտինի դաբրոյով" ինչ կարողություն է դիզել, և ահա գործը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում։ Հիմա հպարտորեն հայտարարում է, որ Քոչարյանի ունեցվածքի վերաբերյալ  փաստաթղթերը Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության վարույթում են եւ ինքն էլ անհամբերությամբ սպասում է այսպես ասած՝ նամակի պատասխանի: Եւ սա այն բանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակը բավական հեգնանքով եւ զավեշտով  արձագանքեց Քոչարյանի դեմ հայցին, ըստ էության ցույց տալով, որ այս աղմուկն ընդամենը բլեք է: "Պատկերացնո՞ւմ եք, որ ՀՀ որևէ քաղաքացի այսպես կոչված "ստացման հաստատումով" նամակ գրի ՀՀ դատախազությանը՝ պահանջելով գործ հարուցել որևէ այլ պետության նախկին նախագահի, ասենք՝ Ջորջ Բուշի դեմ: Հետո, երբ նրան փոստով կառաքեն ստացման հաստատումը, հայտարարի, թե Բուշի գործերը քննվում են ՀՀ դատախազությունում: Ես հոգեբույժ չեմ, և կարող եմ միայն ենթադրել, թե ինչ է կատարվում այդ քաղաքացու գլխում: Հասկանալի է, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ այսպես կոչված "կոմպրոմատի" երկար տարիներ տևող անարդյունք փնտրտուքը ստիպում է ոմանց պրիմիտիվ հնարքներ բանեցնել ու նման տխմարություններ հորինել: Ցավալի է սակայն, որ մեզանում գնալով ավելանում է քաղաքական ծաղրածուների քանակը" ասել էր Վիկտոր Սողոմոնյանը: Եւ իսկապես, Հայաստանում դեռ կան մարդիկ, որոնք կարծում են, թե Հայաստանը Ռուսաստանի գավառներից մեկն է եւ դեմքի լուրջ արտահայտությամբ բողոքի նամակներ են ուղարկում Կրեմլ: Պարզ է, որ Մարգարյանն այստեղ "կատարողի" դերում է հայտնվել ու դարձել որոշ ուժերի կամակատարը:

Հիշեցնենք նաեւ, որ Կրեմլի հայտնի քաղաքագետ Սմբատ Կարախանյանը, անդրադառնալով թեմային, ասել էր, թե լուրջ չի վերաբերվում Ռուսաստանում գրանցված "Կոռուպցիայի դեմ պայքարի հասարակական կազմակերպությանը": "Թող գնան, խոսեն, եթե ուզում են ցույց տալ, որ հակակոռուպցիոն ինչ որ գործեր են անում, բայց ես չէի ցանկանա, որ այդ ճանապարհով գնային, կցանկանայի, որ ռեալ հետաքննություն անեին և ստանային իրավիճակը: Մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվել, որ Քոչարյանի մասին խոսել են ՀՀ իշխանությունների պասով, որ ՌԴ-ին ցանկանում են ներքաշել հայաստանյան ներքաղաքական պայքարի մեջ, ուստի նման խոսակցությունները պետք է թողնել եւ կոնկրետ հարցերի անդրադառնալ փաստերով: Նաեւ Ռուսաստանում տպավորություն ստեղծվեց, որ Քոչարյանի գլխին ուզում են սարքել, եւ սա հակառակ ազդեցությունն ունեցավ",- ասել է Սմբատ Կարախանյանը:

Բայց անգամ այսքանից հետո Գառնիկ Մարգարյանը շարուրնակում է իր "սուրբ" գործը եւ հպարտանում, կարծելով, որ իսկապես կոռումպացված հայ պաշտոնյաներին ամենազոր մեծ եղբոր "փուռն" է տալիս: "Մոսկվայի մեր գործընկերներն այդ գործն ուղարկել են նախագահին, նախագահի աշխատակազմից ուղարկել են գլխավոր դատախազ Չայկային, անցյալ շաբաթ ստացել ենք պատասխան, որ գլխավոր դատախազը որոշում է կայացրել և այդ նյութերը հանձնել էր կառույցի մեջ գտնվող գլխավոր վարչություն՝ միջազգային հարաբերություների գլխավոր վարչություն. հիմա գործն այնտեղ է գտնվում, նրանց վարույթում… Թե ինչպիսի պատասխան կստանանք, ժամանակը ցույց կտա" ոգեւորված ներկայացրել է Մարգարյանը: Մինչդեռ անտեղյակների համար տեղեկացնենք, որ ցանկացած հայց դատախազություն ուղարկելու դեպքում, վերջինը պարտավոր է դա վարույթ ընդունել: Մինչդեռ որեւէ իրավասություն չունի  Ռուսաստանի դատախազությունը քրեական գործ  հարուցել օտար երկրի քաղաքացու դեմ, եւ լավագույն դեպքում կարող է ընդամենը  մի հայտարարություն ընդունել, օրինակ, Գագիկ Մարգարյանի կողմից "կոռումպացված" ներկայացրած որեւէ պաշտոնյայի վերաբերյալ: Իսկ սա արդեն, ըստ ամենայնի, մեծ հաղթանակ կլինի ինքնակամ Ռուսաստանի վասալի կարգավիճակում հանդես եկող ուժերի եւ անհատների համար: Սակայն, հաշվի առնելով Քոչարյանի ռուսաստանյան կապերը, վստահաբար կարելի է պնդել, որ նույնիսկ "բարոյական հաղթանակի" այդ "թուղթը" այստեղ չեն ստանա:
Անի Սահակյան

hayeli.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: