ԵՐԲ ՄԻԱՍԻՆ ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԴԱՏԱՐԿ ԽՈՍՔ ՉԷ
"Պատրաստ եմ կանգնել Ռոբերտ Քոչարյանի կողքին". Գոռ Վարդանյան
16 Հուն 2013  
16.01.2013  |  12:25   |   Համացանց

Քոչարյանը 2018թ. նախագահական ընտրություններին ֆավորիտ թեկնածու դառնալու հայտ ներկայացրեց (հատված)

Քոչարյանը 2018թ. նախագահական ընտրություններին ֆավորիտ թեկնածու դառնալու հայտ ներկայացրեց: "Առաջին լրատվական"-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի քաղաքագետների միության ղեկավար, քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տված հարցազրույցին: 

Անդրադառնալով այն խոսակցություններին, թե երկրորդ նախագահի հարցազրույցը ակտիվ քաղաքականություն վերադառնալու հայտ էր, քաղաքագետը հիշեցրեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցներում միշտ ընդգծել է, որ չի հեռացել քաղաքականությունից: Ավելին, նրա համոզմամբ` Ռոբերտ Քոչարյանի պարագան համեմատելի չէ ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: 

"Լևոն Տեր-Պետրոսյանը հեռացվեց իշխանությունից 1998 թվականին և տասը տարի անց վերադարձավ քաղաքականություն: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, ապա նա չի հեռացել իշխանությունից, այլ ավարտել է նախագահի պաշտոնավարման իր երկրորդ շրջանը և իշխանությունը փոխանցել է իր իրավահաջորդին, ում մինչ այդ նշանակել էր ՀՀ վարչապետ: Ուստի իր պարագայում միշտ ասվել է, որ չի հեռացել իշխանությունից",- պարզաբանեց Հմայակ Հովհաննիսյանը: 

ՀՀ երկրորդ նախագահի հարցազրույցը քաղաքագետի համար հետաքրքրական էր մեկ այլ արձանագրմամբ: Հմայակ Հովհաննիսյանը նկատեց, որ Ռոբերտ Քոչարյանն առանձնացրել էր երեք հանգամանք, որ դրդում էին իրեն ձեռնպահ մնալ ակտիվ քաղաքականություն վերադառնալուց: Քանի որ երեք հանգամանքները, որոնք նա առանձնացնում է, կպահպանվեն առաջիկա 5 տարիներին, ապա կարելի է եզրակացնել, որ Ռոբերտ Քոչարյանը մեծ հաշվով իր վերադարձը հետաձգում է մինչև հաջորդ նախագահական ընտրություններ` 2018 թվական: Ուստի, Հմայակ Հովհաննիսյանի համոզմամբ, Ռոբերտ Քոչարյանը կսպասի, որ Սերժ Սարգսյանն ավարտի իր պաշտոնավարման ժամկետը, և կվերադառնա քաղաքականություն: 

"Այսինքն՝ սա 2018թ. նախագահական ընտրություններում ՀՀ նախագահի ֆավորիտ թեկնածու, իշխանության հավակնորդ դառնալու հայտ է",- հստակեցրեց քաղաքագետը: 

www.1in.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: