Саммит информационного общества
11.12.2003. Հայաստանի Նախագահը Ժնեվում միջազգային մրցանակներ է
10 Դեկ 2011  
10.12.2011  |  13:57   |   Համացանց

10.12.2003. Ռոբերտ Քոչարյանը Ժնեվում մասնակցել է Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթնաժողովի բացմանը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր Ժնեւում մասնակցել է Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթնաժողովի բացման արարողությանը: Ինչպես հաղորդում է "Մեդիամաքս" գործակալությունը, մինչ այդ տեղի է ունեցել գագաթնաժողովին մասնակցող պետությունների եւ կառավարությունների ղեկավարների կարճատեւ հանդիպումը, որին ներկա են եղել նաեւ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Քոֆֆի Աննանը եւ Հեռահաղորդակցության միջազգային միության գլխավոր տնօրեն Յոշիո Ուցումին: Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը գագաթնաժողովում ելույթ կունենա դեկտեմբերի 11-ին: Այսօր նա այցելել է գագաթնաժողովի շրջանակներում անցկացվող "Տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաները` հանուն զարգացման" ցուցահանդեսը, որտեղ գործում է նաեւ Հայաստանի տեղեկատվան տեխնոլոգիաների արդյունաբերության ներուժը ներկայացնող տաղավարը:

www.panarmenian.net


11.12.2003. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ ԹՈՒՅԼ ԿՏԱՆ ՍՏԵՂԾԵԼ ԱԶԳԵՐԻ ՎԻՐՏՈՒԱԼ ՄԻՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ

"Հայաստանը տեղեկատվական տեխնոլոգիաներն ընկալում է որպես ազգերի վիրտուալ միության կառուցման միջոց", - այսօր հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը` ելույթ ունենալով Ժնեւում անցկացվող Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթնաժողովում: Հիշեցնելով, որ առաջին համակարգիչը Հայաստանում ստեղծվել է դեռեւս 1960 թվականին, նախագահը նշել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաները դարձել են երկրի տնտեսական զարգացման առաջնային ուղղություն, հաղորդում է "Մեդիամաքսը": "Այսօր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը եւ ծրագրային ապահովման արտադրությունը կազմում են Հայաստանի ներքին համախառն արտադրանքի 1,7 տոկոսը, որի շնորհիվ, մենք դասվում ենք այդ ոլորտում աճի բարձր տեմպեր ունեցող երկրների շարքին", - ասել է Ռ.Քոչարյանը: Նախագահը նշել է, որ E-Caucasus ("Էլեկտրոնային Կովկաս") հայկական նախաձեռնությունները եվրոպական գործընկերների աջակցությամբ արդեն իրագործման փուլում են գտնվում: "Մեր տարածաշրջանում խորհրդային մտածելակերպը դեռեւս խանգարում է ներգրավված հասարակության բանաձեւին անցնելուն: Տեխնոլոգիաները կարող են օգնել հաղթահարել հին պատկերացումները եւ մոտեցնել մեզ հավասարների հասարակությանը", - հայտարարել է Ռ.Քոչարյանը:

www.panarmenian.net

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: