Քոչարյանի որոշումը
ԵՐԲ ՄԻԱՍԻՆ ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԴԱՏԱՐԿ ԽՈՍՔ ՉԷ
09 Հուն 2013  
09.01.2013  |  14:03   |   Համացանց

Քոչարյանը չի մասնակցել

Դեկտեմբերի վերջին, նախատոնական օրերի տեմպի տակ, ավարտվեց Հայաստանի վերջին հնգամյա պատմության փուլը: Տնտեսական ծանր անկումով և հանրային բարոյալքմամբ լեցուն այդ փուլի ավարտին պարզ դարձավ, որ փետրվարին քաղաքական իշխանությունը չի փոխվելու:

Գ. Ծառուկյանի, իսկ այնուհետև Լ. Տեր-Պետրոսյանի չառաջադրվելու որոշումներից հետո, Ս. Սարգսյանը մնում է առանց որևէ էական խոչընդոտի: Որքան էլ իշխանությունը փորձի ապահովել թեկնածուների առատություն կամ բազմակարծության իմիտացիա, միևնույն է` ամեն ինչ բոլորին պարզ է:

Այս հանգուցալուծմանը նախորդել էին կեղտոտ գործելաոճի, կեղտոտ մթնոլորտի մի քանի տարիները, որում ներգրավված էին քաղաքական և հասարակական լայն շրջանակներ. տասնյակ քաղաքական, հասարակական գործիչներ, ավանդական և պիտանելիության ժամկետն անցած կուսակցություններ, խմբագիրներ, լրագրողներ, վերլուծաբաններ, փորձագետներ և այլն:

Նրանք բոլորը, արդարացիորեն կարողեն իրենց համարել Հայաստանի քաղաքական սնանկացման փայատերեր:

Եթե առաջադրվեր Գ. Ծառուկյանը, կամ եթե առաջադրվեր Լ. Տեր-Պետրոսյանը գուցեև կստեղծվեր հասարակության առողջացման, մաքրման հնարավորություն: Բայց չի բացառվում նաև, որ նրանց չառաջադրման մեջ մեծ դեր խաղաց այն աննորմալ կեղտոտվածությունը, որը խեղդել է Հայաստանի հասարակությանը և քաղաքական դաշտը` մասնավորապես:

Հանուն ճշմարտության ընդունենք, որ Գ. Ծառուկյանը և Լ. Տեր-Պետրոսյանը այս ամենի արդյունքում ունենալով քաղաքական կորուստներ, կարողացան պահպանել ընդգծված արժանապատիվ կեցվածք: Նրանց արժանապատիվ կեցվածքը կարող է լինել պետության և հասարակության առողջացման կարևոր գործոն:

Այսօր Հայաստանի քաղաքական, լրատվական և քաղաքացիական դաշտը վեր է ածվել կարմիր լապտերների փողոցի: Փետրվարի 18-ից այն կարող է փակվել, ենթարկվել ձևափոխման, բայց դրանից այն ահռելի վնասը, որը հասցվել է մեր հասարակությանն ու պետությանը չի վերանալու կամ մեղմվելու:

Մեզ համար կարևոր խնդիր է անուն առ անուն, դետալ առ դետալ, բացել կեղտոտ առուծախի մանրամասները. Սա է միակ առողջացման ճանապարհը: Օրեր առաջ հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանի տպագրած փայլուն հոդվածը շարունակական դառնալու հասարակական պահանջ պետք է ունենա:

Հասարակությանը հասցնել քաղաքական, հասարակական, լրատվական, բարոյական սնանկացման և մեկ օրում փորձել մոռացության տալ կատարվածը` նույնիսկ տեսականորեն անհնար գործ է: Նրանք միմյանց կարող են մրցանակներ, կոչումներ տալ,բայց դրանից ոչինչ չի փոխվում: 

Ուղղակի սահմռկեցուցիչ է մարդկանց, գործիչների այն քանակը, ովքեր մտան կեղտոտ խաղի մեջ, ովքեր թվում էր, թե պետք է կարողանային զերծ մնալ կեղտոտվելուց, ովքեր, ի դեպ, կյանքի տարբեր փուլերում կարողացել էին զերծ մնալ, բայց հիմա չկարողացան:

Ի դեպ, կեղտոտելու, այլասերելու մեքենան ամեն նոր զոհի խժռելուց հետո հրճվում էր: Ամեն նոր զոհը նրա վառելիքն էր` գոյատևելու և անխափանության պայմանը: Դիմադրության հատուկենտ օջախները այդ մեքենայի ամենակարողության լեգենդը ջարդում էր: 

Վերջին մի քանի տարում, օրինակ, ամեն փորձ արվեց այս խաղի մեջ ներքաշելու երկրորդ նախագահ` Ռ. Քոչարյանին: ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի ակնհայտ օբյեկտիվ փոխհարաբերությունները փորձում էին խափանել Քոչարյանի գործոնով, տնտեսական ակնհայտ տապալումները փորձում էին պայմանավորել Քոչարյանի գործոնով, Ղարաբաղյան հարցում ակնհայտ փակուղին` նույնպես փորձում էին արդարացնել Քոչարյանի գործոնով: Ցանկացած ձախողման հիմքում փորձում էին դնել երկրորդ նախագահի անունը: Չստացվեց: Ռ. Քոչարյանը ընդգծված ետ քաշվեց, իր գործոնով չխոչընդոտելով քաղաքական պրոցեսներին, տնտեսական բարեփոխումներին, հայ-թուրքական սահմանի բացմանը, արտագաղթի նվազեցմանը, ներդրումների մեծացմանը և այլն: Արդյունքում Ռ.Քոչարյանը ստացավ եզակի կարգավիճակ` նա միակն է, ով մասնակցություն չի ունեցել վերջին հնգամյա պատմությանը:

Փետրվարի 18-ից հետո, մեխանիկորեն օրացույցային փակվելու է վերջին հնգամյակը: Սկսվելու է լիակատար անորոշությամբ նոր փուլ: Բայց այս փուլ մենք մտնում ենք արդեն զգալի դիմադրողականությամբ: Խնդիրը ճիշտ հետևություններ անելու մեջ է: Նախորդած հնգամյակում Կարմիր լապտերների մշակույթին մեր հասարակությունը ծանոթացավ ամենայն մանրամասներով: Հիմա պետք է անենք ամեն ինչ` արժանապատվության մշակույթի հաղթանակի համար:

Վահրամ Գեւորգյան
www.top-news.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: