03.11.2005. Սահմանադրության հանրաքվեն չի ազդի ղարաբաղյան խնդրի վրա
04.11.2005. Ռոբերտ Քոչարյանը տեր է եվ "ԱՅՈ"-ին, եվ "ՈՉ"-ին
03 Նոյ 2011  
03.11.2011  |  14:55   |   Համացանց

03.11.2005. Ռ.Քոչարյանը համեմատել է ՀՀ գործող Սահմանադրությունը փոխարինման ենթակա հին մեքենայի հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր հանդիպել է Երեւանի պետական համալսարանի Իրավաբանական բաժնի ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Իր ողջույնի խոսքում պետության ղեկավարը նշեց Սահմանադրության հանրաքվեի անցկացման հետ կապված երեք կարեւոր պահ` առաջինը, թե ինչպես առաջացավ Սահմանադրության բարեփոխում իրականացնելու գաղափարը, երկրորդը` ինչ տեղի կունենա հանրաքվեի բացասական արդյունքի դեպքում եւ կհարվածի դա արդյոք իշխանություններին, ըստ ընդդիմության տրամաբանության, որի համաձայն, ասելով "ոչ" սահմանադրական փոփոխություններն, ժողովուրդը "ոչ" կասի իշխանություններին, եւ երրորդը` ինչ կլինի, եթե սահմանադրական փոփոխություններն ընդունվեն: Ինչպես նշել է պետության ղեկավարը, Սահմանադրությունը բարեփոխելու գաղափարն առաջացել էր դեռեւս 1998 թվականին, երբ իր նախընտրական արշավի ժամանակ Ռ.Քոչարյանը խոստացավ սահմանադրական բարեփոխումներ անցկացնել: Ստեղծվեց հատուկ հանձնաժողով, որն աշխատում էր սահմանադրական փոփոխությունների վրա, եւ այդ հանձնաժողովի առաջին նախագահը դարձավ Պարույր Հայրիկյանը: Այդպիսով սահմանադրական փոփոխությունների գաղափարը ոչ միայն իշխանություններին է պատկանում: "Եվրոպայի Խորհրդին անդամակցելու ընթացքում Հայաստանը բազմաթիվ պարտավորություններ ստանձնեց, որոնց մեծ մասը անմիջականորեն կապված էր Սահմանդրության փոփոխության հետ, եւ որն անհնար էր իրականացնել առանց Սահմանադրության բարեփոխման: Մեզ ոչ ոք չի ստիպել անդամակցել ԵԽ-ին, դա գիտկացված ընտրություն էր` պայմանավորված այն համոզմունքով, որ բարեփոխումների խորացումը եւ Հայաստանի միջազգային ներգրավվածությունը անհրաժեշտ են, եւ որի տակ ստորագրել են հանրապետության նախագահը, վարչապետը եւ բոլոր խորհրդարանական խմբակցությունները»,-նշել է նա:

ՀՀ նախագահի խոսքերով, մարդիկ, որոնք անցյալում ստորագրել են ԵԽ-ին անդամակցելու մասին հայտարարության տակ, այսօր քարոզարշավ են անցկացնում սահմանադրական փոփոխությունների դեմ: Ինչ վերաբերում է հանրաքվեի հնարավոր բացասական արդյունքի հետեւանքներին, ապա, ինչպես նշել է Ռոբերտ Քոչարյանը, «այդ դեպքում աշխարհը շուռ չի գա": Նրա խոսքերով, այսօրվա դրությամբ, չկա այնպիսի երկիր, որի Սահմանդրությունը չի ենթարկվել բազմաթիվ փոփոխությունների` պայմանավորված երկրի զարգացմամբ եւ գլոբալ գործընթացներով: Սահմանադրությունը պետք է փոփոխվող, ժամանակին համահունչ փաստաթուղթ լինի: Հայաստանի գործող Սահմանադրությունը այս առումով հնացել է եւ բարեփոխման կարիք ունի: ՀՀ ղեկավարը համեմատեց գործող Սահմանադրությունը հին, անսարքի մեքենայի հետ, որը պետք է նորով փոխարինվի:

Խոսելով այն մասին թե արդյոք հանրաքվեի բացասական արդյունքը կարող է հարված լինել Հայաստանի իշխանությունների համար, Ռ.Քոչարյանը նշել է, որ դա կհարվածի ոչ թե իշխանություններին, այլ երկրի վարկանիշին, քանի որ իշխանությունը այսպես թե այնպես կպահպանի իր լիազորությունները: Սակայն, ավելացրել է նա, "Մենք ցույց ենք տալիս, որ երկրի ժողովրդավարացման համար իշխանությունը կարող է նաեւ հրաժարվել որոշ լիազորություններից": Սահմանադրական փոփոխությունների մերժումը կնշանակի, որ հայ ժողովուրդը պատրաստ չէ ժողովրդավարության զարգացմանը, եւ դա վիրավորական է մեր երկրի եւ ժողովրդի համար: Այդպիսով, ընդդիմությունը քարոզում է մի վիրավորկան արդյունք, որը բացասական տեսանկյունից կներկայացնի աշխարհին մեր երկիրն ու հայ ժողովրդին: Հայաստանի նախագահը առաջարկեց "ի՞նչ կկորցնի Հայաստանը հանրաքվեի բացասական ելքի դեպքում" ձեւակերպման փոխարեն օգտագործել մեկ այլ` "Ինչպիսի՞ հնարավորություններից կզրկվի երկիրը" ձեւակերպումը: Նրա խոսքերով, հնարավորությունների այդ ցուցակը կարող է շատ երկար լինել:

Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների ընդունման արդյունքին` Ռ.Քոչարյանը նշել է, որ այդ դեպքում առնվազն երկու տարվա մանրակրկիտ աշխատանք կպահանջվի համապատասխանեցնելու համար Հայաստանի օրենսդրությունը նոր Սահմանադրությանը: Նրա խոսքերով, Հայաստանը չունի բնական ռեսուրսներ` նավթ, գազ, հանրապետության ներուժը մարդկային գործոնն է: Սահմանադրության բարեփոխումը կհայտնաբերի երկրի զարգացման համար ամհրաժեշտ ողջ ներուժը, այդ թվում նաեւ տնտեսական զարգացման համար: Բացի այդ, սահմանադրական փոփոխությունների ընդունումը կապահովի երկրի կայունությունը եւ ցույց կտա, որ հայ ժողովուրդը նվիրված է ժովովրդավարական արժեքներին, ինչը շատ կարեւոր գործոն է տարածաշրջանում: Ռ.Քոչարյանի խոսքերով, դա կամրապնդի Հայաստանի դիրքերը միջազգային կառույցներում, եւ հանրապետությունը կկարողանա դառնալ տարածաշրջանի առաջատար պետությունը:

www.panarmenian.net

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: