ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ գլխավորը չի ասում
Վ. Սողոմոնյան. "Ինչո՞ւ պետք է Ռ. Քոչարյանը եւ Ս. Սարգսյանը, Երեւանը
14 Նոյ 2012  
14.11.2012  |  14:14   |   Թերթեր և ամսագրեր

Քոչարյանը խոսեց

"Հայկական ժամանակ" Օրաթերթ - Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը երեկ տարածել է կառավարման խորհրդարանական համակարգին և 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու ԲՀԿ-ի նախաձեռնության վերաբերյալ Քոչարյանի տեսակետը և պատասխանը այն հարցին, թե ինչքանով են համապատասխանում իրականությանը պնդումները, որ ինքն առնչություն ունի այդ նախաձեռնությանը: Նա ասել է, որ եթե խորհրդարանական կառավարման համակարգի համոզված կողմնակիցը լիներ, ապա, հավանաբար, դա ՀՀ-ում կգործեր արդեն 2005 թ. սահմանադրական հանրաքվեից հետո, որի նախաձեռնողն ինքն էր: "Պետությունը ապաշնորհ կամ իմաստուն կարելի է ղեկավարել ինչպես նախագահի աշխատասենյակից, այնպես էլ` վարչապետի/.../: Հարցը ոչ թե կառավարման ձևի մեջ է, այլ զսպման և հակակշիռների ճիշտ համադրության, գործող քաղաքական կառուցվածքի կիրառելիության, ավանդույթների և քաղաքացիական հասարակության հասունության /.../: ԲՀԿ-ի առաջարկությունն ավելի շուտ արձագանք է երկրում ձևավորված` իշխանության տարբեր ինստիտուտների իրական իրավունքների և սահմանադրական պատասխանատվության հարաբերությունների ակնհայտ անհամաչափությանը: Վերջինիս երկարաժամկետ բացասական հետևանքները զգալի են արդեն այսօր /.../: Անձամբ ինձ համար ավելի համակրելի է ամերիկյան մոդելը, որտեղ նախագահը գլխավորում է գործադիր իշխանությունը, ուղղակի պատասխանատվություն կրելով նաև տնտեսության համար, իսկ խորհրդարանն ունի վերահսկողության հզոր լծակներ /.../: Խորհրդարանական կառավարումը նշված անհամաչափությունների խնդիրը նկատելիորեն մեղմում է", - ասել է Քոչարյանը: Անդրադառնալով 100 տոկոս համամասնական ընտրակարգի հարցին, Քոչարյանն ասել է, թե մեծամասնական ընտրակարգը նպաստում է տարածքների ֆեոդալականացման գործըթնացին, որին իշխանությունն աջակցում է, քանի որ միտված է վերարտադրման: Երևույթ, ըստ Քոչարյանի, չափազանց վնասակար է, և որքան շուտ դրանից հրաժարվենք, այնքան` լավ: "Ափսոսում եմ, որ ես չավարտեցի այդ գործընթացը: Ինչո՞ւ չավարտեցի: Հասարակ պատճառով. իշխանությունն ուզում էր "ֆորա" ունենալ միամանդատ ընտրատարածքներով", - ասել է Քոչարյանը և հավելել, որ համաձայնել է իր տեսակետը հայտնել կարևոր այդ հարցի շուրջ այն պատճառով, որ հարցի նախաձեռնման հետ առնչություն չունի: "Հատկապես այն "խելամիտներին", այսինքն նրանց, ովքեր ամենուր իմ ստվերն են փնտրում, կառաջարկեի` լավ բացել աչքերը, որպեսզի վերջապես տեսնեն, որ ԲՀԿ-ում հավաքվել է քաղաքական թիմ, որն ի զորու է ինքնուրույն ձևավորել կուսակցության քաղաքական օրակարգը", - ասել է Քոչարյանը:

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: