07.11.2005. Ռոբերտ Քոչարյանը պետական այցով կմեկնի Հունաստան
10.11.2006. Ռոբերտ Քոչարյան. Աճում է Հայաստանն այցելած զբոսաշրջիկների
11 Նոյ 2011  
11.11.2011  |  13:07   |   Համացանց

11.10.2005. Ռ.Քոչարյանը կոչ է արել ակտիվացնել հայ-հունական միջխորհրդարանական համագործակցությունը

PanARMENIAN.Net - "Հայաստանը Հունաստանին համարում է բարեկամ երկիր, եւ այդ բարեկամությունը վերջին տարիների հետեւողական հարաբերությունների ճանապարհով է զարգացել", - հայտարարել է պաշտոնական այցով Հունաստանում գտնվող Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր հույն գործընկեր Կարոլոս Պապուլիասի հետ հանդիպումից հետո: Հայաստանի նախագահի խոսքերով, երկու երկրների միջեւ եղել են սիստեմատիկ քաղաքական շփումներ, որոնց մակարդակը գոհացուցիչ է: Քոչարյանը նշել է նաեւ այդ կապերի զարգացման անհրաժեշտությունը: ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել տարբեր ոլորտներում Հայաստանին Հունաստանի աջակցության եւ համագործակցության ծրագրերին զարկ տալու համար: Նա նշել է, որ բարեփոխումների ծրագրեր կան, եւ այդ բարեփոխումները պետք է լինեն ի նպաստ երկու երկրների: Ինչ վերաբերվում է Կ.Պապուլիասի հետ բանակցություններին, Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ տարբեր հարցեր են քննարկվել, քննարկումները բովանդակալից էին եւ հատկապես ծանրացել են Կովկասյան, Բալկանյան եւ Հունաստանի տարածաշրջանի խնդիրների վրա: 

Նախագահ Պապուլիասի հետ հանդիպումից անմիջապես հետո ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է երկրի վարչապետ Կոստաս Կարամանլիսի հետ: Ջերմ ու բարեկամական մթնոլորտում քննարկվել են երկու երկրների գործնական հարաբերությունների զարգացման հեռանկարները: Այնուհետեւ հայկական պատվիրակությունը հանդիպել էխորհրդարանի նախագահ Աննա Բենակի Փսարուդայի հետ: Խորհրդարանի նախագահը հավաստիացրել է, որ Հունաստանը ոչ միայն հնարավորինս կնպաստի երկու երկրների փոխհարաբերությունների զարգացմանը, այլեւ կաջակցի Հայաստանին միջազգային մակարդակում: Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ Հունաստանի եւ Հայաստանի համագործակցությունը բավականին ակտիվ փուլ է մտել, հունական բիզնեսը հետաքրքրություն է ներկայացնում եւ բավականին լավ մակարդակի վրա է Հայաստանում: Նա կոչ է արել ակտիվացնել երկու երկրների խորհրդարանական համագործակցությունը:

Այնուհետեւ Աթենքի քաղաքապետարանում տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը քաղաքապետ Դորա Բակոյանիի հետ: Դ.Բակոյանին անդրադարձել է հայ եւ հույն ժողովուրդների դարավոր բարեկամությանը, մշակույթին, Բյուզանդական կայսրության շրջանում հայերի ներդրումին եւ քրիստոնեական հավատքի դարերի ընթացքում կերտված մշակույթին: Անդրադառնալով Օսմանյան Թուրքիայում իրագործված Հայոց ցեղասպանությանը` նա նշել է, որ պատմական այդ հողերի վրա, ուր դարերով ապրել են հայեր եւ հույներ, այսօր մնացել են անցյալի հետքերը միայն: ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել, որ Աթենքն ընդունել է բազմահազար հայ գաղթականների, որոնք տասնամյակների ընթացքում ներգրավվել են հունական կյանքում եւ իրենց ներդրումը բերել հունական իրականությանը: Նշենք, որ Հունաստան կատարած այցի ընթացքում Ռ.Քոչարյանը ծաղկեպսակ է դրել Սինդաղմայի Անհայտ զինվորի հուշարձանին, ինչպես նաեւ հանդիպել է հունական ընդդիմության եւ հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, հաղորդում է Աթենքում հրատարակվող "Ազատ օր" թերթը:

www.panarmenian.net

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
25.07.2018
Սա Մարտի 1-ը բացահայտե՞լու փորձ է, թե՞ հաշիվ մաքրելու. Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր կվերադառնա Հայաստան։ Նա սովորաբար ամեն տարի հուլիսի սկզբին մեկնում է Հայաստանից եւ վերադառնում ամսվա վերջին։ Վերադառնալու հաջորդ օրը՝ հուլիսի 26-ին, Հատուկ քննչական ծառայությունը Քոչարյանին հրավիրել է հարցաքննության Մարտի 1-ի գործով։ ՀՔԾ-ն մինչ այդ ծանուցագիր էր ուղարկել Քոչարյանին՝ նրան հրավիրելով հարցաքննության, բայց քանի որ ՀՀ երկրորդ նախագահը գտնվում էր արտերկրում, ՀՔԾ-ն համաձայնեց սպասել, մինչեւ նա վերադառնա։ Բայց մի փոքր, «խիստ տեխնիկական» հարց կա, որը մինչեւ հիմա նրա գրասենյակը չի կարգավորել՝ որտե՞ղ է տեղի ունենալու Քոչարյանի հարցաքննությունը՝ Հատուկ քննչական ծառայությունո՞ւմ, թե՞ իր նախընտրած վայրում։ Սա նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ մեզ հետ զրույցում համարեց տեխնիկական հարց, որով զբաղվում են համապատասխան պատասխանատու անձինք։ Բայց, դատելով նրա հայտարարություններից, այս տեխնիկական հարցն իր մեջ որոշակի ամբիցիաներ է պարունակում՝ պայմանավորված Քոչարյանի ստատուսով։ Կարճ ասած՝ Քոչարյանն ուզում է, որ ՀՔԾ-ն գա իր մոտ, ոչ թե ինքը գնա ՀՔԾ, թեպետ ՀՔԾ պետն արդեն հասկացրել է, թե որ դեպքերում են հարցաքննությունը կազմակերպում անձի նախընտրած վայրում, եւ այդ դեպքերի մեջ Քոչարյանի պարագան կարծես թե չի մտնում։

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: