28.05.2001. ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. Հայոց պատմության առավել հետաքրքիր այսօր
Բարեգործական տոնավաճառ` "Լավագույնը երեխաներին"
01 Հուն 2012  
01.06.2012  |  16:46   |   Համացանց

Ռոբերտ Քոչարյանը կշարունակի աշխատել "Սիստեմա"-ի տնօրենների խորհրդում

"Վեդոմոստի" թերթը գրում է, որ "Սիստեմա"-ի բաժնետերերի ժողովը կկայանա հունիսի 30-ին, եւ քվեարկության ցուցակում ընդգրկված են 13 թեկնածուներ, որոնցից 10-ն արդեն հանդիսանում են տնօրենների խորհրդի անդամներ:  

Նրանք են` "Սիստեմա"-ի հիմնադիր եւ խոշորագույն բաժնետեր Վլադիմիր Եվտուշենկովը, կորպորացիայի համասեփականատերեր Ալեքսանդր Գոնչարուկը, Դմիտրի Զուբովը, Վյաչեսլավ Կոպյեւը եւ Եվգենի Նովիցկին, "Սիստեմա"-ի նախագահ Միխայիլ Շամոլինը, ինչպես նաեւ գործող անկախ տնօրենները` ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Ռուսաստանում KPMG նախկին նախագահ Ռոջեռ Մանինգսը,  Alcatel Lucent խորհրդի նախկին նախագահ Սերժ Չուռուկը եւ "Վիմ-բիլ-դան" ընկերության հիմնադիր Դավիդ Յակոբաշվիլին:  

«Սիստեմա»-ի տնօրենների խորհրդի անդամության նոր թեկնածուներն են Investcorp-ի նախկին ղեկավար տնօրեն Բրայան Դիքին, Լյուքսեմբուրգի էկոնոմիկայի նախկին նախարար Ժանո Կռեկե եւ Barclays Capital փոխնախագահ Մարկ Հոլղմանը:  

Վերջերս Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանն ասել էր, որ "արդեն 3 տարի է աշխատում եմ շատ լուրջ ռուսական ընկերությունում, փորձում եմ օգտակար լինել դրան, եւ ինձ համար այդ գործը հետաքրքիր է":

www.mediamax.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: