07.10.2005. Լատվիայի նախագահ.Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ոչ
16.11.2007. Երեւանի կենտրոնում կայացել է Հյուսիսային պողոտայի բացումը
12 Հոկ 2011  
12.10.2011  |  14:13   |   Թերթեր և ամսագրեր

08.10.2005. ԼՂ կարգավորման հարցում չկա լուծում, որը կերջանկացնի բոլոր կողմերին

"ԱԶԳ" ՕՐԱԹԵՐԹ - Հայաստանի նախագահը կրկնում է, որ Ղարաբաղի անկախությունը որեւէ ընդհանուր բան չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ:

***

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ Լատվիայի նախագահի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց, որ ղարաբաղյան կարգավորման հարցում չկա լուծում, որը կարող է երջանկացնել բոլոր կողմերին: "Ինչպե՞ս կարելի է գտնել լուծում, որ երկու կողմերն էլ բավարարված լինեն": Լատվիացի լրագրողներից մեկի հարցին Հայաստանի ղեկավարը պատասխանեց, որ առաջին հերթին պետք է հարցնել Ղարաբաղի ժողովրդի կարծիքը` ում հետ եւ ինչպես է ուզում ապրել:

Երեւանի պաշտոնյաները վերջին տարիներին բազմիցս հայտարարել են, որ Լեռնային Ղարաբաղը չի եղել անկախ Ադրբեջանի կազմում եւ չի լինելու եւ կամ` Ղարաբաղի անկախությունը որեւէ ընդհանուր բան չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ: Նմանօրինակ մեկնաբանությունները երբեմն այնքան հաճախ են կրկնվում, որ ինչ-որ տեղ արժեզրկվում են: Հայաստանի նախագահը երեկ հերթական անգամ կրկնեց վերոնշյալ հայտարարությունները: Սակայն սա այն դեպքն էր, երբ իրոք տեղին էր դա շեշտել:

Պետք է ենթադրել, որ նախագահ Քոչարյանը հատուկ հենց Լատվիայի նախագահ Վայրա Վիկե-Ֆրեյբերգայի ներկայությամբ դա շեշտեց, քանի որ վերջինս ընդամենը մի քանի օր առաջ Բաքվում "մտահոգություն առաջացնող գործոն էր որակել ինքնիշխան պետությունների տարածքային ամբողջականության խախտումը": Բացի այդ, ինչպես Լատվիան է բռնակցվել խորհրդային կայսրությանը, այնպես էլ Լեռնային Ղարաբաղը` Ադրբեջանին:

Հայաստանի եւ Լատվիայի նախագահների հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում Քոչարյանն անհասկանալի որակեց տարածքային ամբողջականության վերաբերյալ խոսակցություններն այն դեպքում, երբ խոսքը կայսրության փլուզման մասին է: "ԼՂ հակամարտության հարցում որեւէ հակասություն չեմ տեսնում տարածքային ամբողջականության պահպանման եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի պահպանման սկզբունքների միջեւ: ԼՂ անկախության խնդիրը որեւէ ընդհանրություն չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ: ԽՍՀՄ փլուզումից հետո ԼՂ-ն հանրաքվեի միջոցով հռչակեց իր անկախությունը, իսկ Ադրբեջանը հայտարարեց 1918 թ. կորցրած իր անկախության վերականգնման մասին: ԼՂ-ն երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում", - ասաց Հայաստանի ղեկավարը:

Մինչ այդ Վիկե-Ֆրեյբերգան ԼՂ հարցում որպես իր երկրի դիրքորոշում ներկայացրել էր ԵՄ-ի դիրքորոշումը, ըստ որի առաջնահերթ է պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը: Բացի այդ, հարցն ուղղվել էր Լատվիայի նախագահին: Սակայն Քոչարյանը հարկ համարեց ընդգծել. "Երբ փլուզվում է կայսրությունը, ո՞ւմ տարածքային ամբողջականության մասին է խոսքը: Խորհրդային Միության փլուզումից հետո ստեղծվեցին 15 նորանկախ պետություններ, վերաձեւվեց Եվրոպայի քաղաքական քարտեզը, Բալկաններում ստեղծվեցին հինգ նոր պետություններ, եւ այժմ վեցերորդն է ստեղծվում (հավանաբար նկատի ունի Կոսովոն - խմբ.), Չեխոսլովակիայի տեղում ձեւավորվեց երկու պետություն... Ո՞ւմ տարածքային ամբողջականության մասին է խոսքը": Հայաստանի նախագահն ընդգծեց, որ ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի սկզբունքով:

Լատվիացի մեկ այլ լրագրողի հարցին` "Արդյոք Հայաստանի եւ Լատվիայի հարաբերությունների խորացմանը չի՞ խանգարում հանգամանքը, որ Հայաստանն աշխարհաքաղաքական սերտ կապեր ունի Ռուսաստանի հետ, մինչդեռ Լատվիան լուրջ հակասություններ ունի նույն Ռուսաստանի հետ"

Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց, որ Հայաստանը վարում է փոխլրացման արտաքին քաղաքականություն: "Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Իրանի, ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի հետ, ունենք շատ սերտ հարաբերություններ Ռուսաստանի հետ: Եթե մեզ հաջողվել է Իրանի եւ ԱՄՆ-ի հետ լավ հարաբերություններ ունենալ, ինչո՞ւ չենք կարող խորացնել համագործակցությունը Լատվիայի հետՙ պահպանելով մեր սերտ կապերը Ռուսաստանի հետ", - ասաց Հայաստանի նախագահը:

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
www.azg.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
04.03.2015

 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: