09.05.2005. Մեծ Հաղթանակի օրն էր ցնծալից
06.05.2005. В Ереване открыто второе по размерам посольство США в
09 Մայ 2013  
09.05.2013  |  13:12   |   Ելույթներ և ուղերձներ

09.05.1996. ԼՂՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի ստեղծման 4-րդ տարեդարձի կապակցությամբ

Թանկագին հայրենակիցներ,

Արցախի զինվորներ:

Այսօր, մայիսի 9-ին, լրանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի ստեղծման 4-րդ տարեդարձը: Կարծում եմ՝ սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ այդ տարեթիվն առհավետ կմտնի Արցախի պատմության մեջ՝ որպես նրա հերոսական ժողովրդի համար առավել մեծարելի տարեթիվ: Այս օրը մենք խորին հարգանքի տուրք ենք մատուցում պատերազմի վետերաններին, որոնց փառավոր ավանդույթներն արժանավայել կերպով շարունակում են նրանց որդիներն ու թոռները: Մենք միևնույն ժամանակ գլուխ ենք խոնարհում Արցախի ազատության համար զոհվածների պայծառ հիշատակի առջև:

Դժվարին և փշոտ է Լեռնային Ղարաբաղի անկախության ճանապարհը: Եվ հայտի չէ, կդիմանայի°նք, արդյոք, այդ ճանապարհին մեզ բաժին ընկած փորձություններին, եթե մեկընդմիշտ չգիտակցեինք, որ ոչ ոք դրսից մեր ժողովրդին չի նվիրի այդ անկախությունը: Այդպիսին է անվիճելի ճշմարտությունը, որը հայրենիքը դրսի ոտնձգություններից սեփական ուժերով պաշտպանելու իրենց աներեր վճռականության մեջ արցախցիներին համախմբել է որպես մի միասնական բռունցք: Գործնականում Արցախի ողջ աշխատունակ արական բնակչությունը մասնակցեց ԼՂՀ պաշտպանության բանակի ստեղծմանը՝ մարտական ուսուցում անցնելով ռազմի դաշտերում: Ճակատամարտերում ձևավորվեց և երիտասարդ հանրապետության զինված ուժերի հրամանատարական կազմը, որի ռազմական սխրանքներն անկեղծ հարգանքի են արժանացել Լեռնային Ղարաբաղի սահմաններից դուրս:

Այսօր ԼՂՀ պաշտպանության բանակն աչքի է ընկնում իր բարձր կազմակերպվածությամբ և մարտունակությամբ, ինչը թույլ է տալիս նրան լինելու ԼՂՀ-ի և նրա ժողովրդի անվտանգության հուսալի երաշխիքը: Նա ի զորու է լուծելու ԼՂՀ անկախության և տարածքային ամբողջականության պաշտպանության ամենալուրջ խնդիրները:

Ես՝ որպես ԼՂՀ նախագահ, վստահեցնում եմ, որ այսուհետ ևս չթուլացող ուշադրություն կնվիրեմ մեր հանրապետության զինված ուժերի հետագա ամրապնդմանը:

Շնորհավոր ձեր տոնը:

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: