30.05.2005. Ոչ մեկից հետ չենք մնում
13.09.2007. Հայաստանը ամենագազաֆիկացված երկիրն է
16 Սեպ 2011  
16.09.2011  |  23:13   |   Թերթեր և ամսագրեր

22.11.2007. Լավ ճանապարհը կյանքի որակի նշան է

Գյումրու օդանավակայանը 5 րոպեն մեկ կարող է ինքնաթիռ ընդունել 

"Լինսի" հիմնադրամի միջոցներով կառուցված Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ճանապարհի հանդիսավոր բացման արարողությամբ երեկ ազդարարվեց հիմնադրամի "Ճանապարհաշինություն" ծրագրի ավարտը։ Շիրակի մարզի համար էական նշանակություն ունեցող ավելի քան 40 կմ երկարություն ունեցող ճանապարհահատվածի բացման արարողությանը մասնակցում էր նաեւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

"Սա մեծ ուրախություն է բոլորիս համար, մեծ ծրագիր է իրականացվել, որը միայն Արթիկ քաղաքի համար չէ։ Այս ճանապարհի վրա ինը գյուղ է տեղակայված, այն նոր շունչ է հաղորդելու դրանց զարգացմանը եւս", - Արթիկի քաղաքային հրապարակում հավաքվածներին դիմեց երկրի ղեկավարը՝ հիշեցնելով, որ այս ծրագիրը եղել է իր նախընտրական խոստումներից մեկը։ Ըստ նրա՝ ավարտին հասցված այս խոշոր ծրագրի արժեքը մոտ 4 մլրդ դրամ է։ Նրա գնահատմամբ, ճանապարհը նոր շունչ է հաղորդելու գյուղերի զարգացմանը։ Իսկ եկող տարի պետական բյուջեի միջոցներով ծրագիրը կամբողջանա՝ նոր ճանապարհին կմիանա Աշտարակ-Վանաձոր մայրուղին։

Նշելով, որ ծրագրի իրագործման եւ հայրենանվեր աշխատանքի համար շնորհակալության են արժանի "Լինսի" հիմնադրամն ու մեծ բարերար Քըրք Քըրքորյանը՝ նախագահը ասաց, որ պետական բյուջեն եւ մեր տնտեսությունն արդեն շատ ավելի մեծ հնարավորություններ են ընձեռում նաեւ սեփական միջոցներով լրջորեն կապիտալ շինարարությամբ զբաղվելու համար։ "Կառավարությունն այսօր քաջ գիտակցում է, որ առանց լավ ճանապարհների պարզապես դատարկ կլինեն տնտեսական զարգացման մասին բոլոր քննարկումները։ Առանց լավ ճանապարհների անիմաստ է խոսել կյանքի որակի մասին։ 

Վստահ եղեք, որ այս կարգի ծրագրերը Հայաստանում շարունակվելու են տարբեր հիմնադրամների միջոցով, բայց հետագայում այս ծրագրերի մեջ շատ ավելի մեծ տեսակարար կշիռ կկազմեն Հայաստանի կողմից, մեր ժողովրդի վաստակած գումարներով կառուցված շենքերը եւ ճանապարհները։ Սա արդյունքն է այն գործընթացների, այն տնտեսական քաղաքականության, որը տարիների ընթացքում իրականացվում է մեր երկրում, եւ այսօր այդ քաղաքականության պտուղները քաղում ենք", - եզրափակեց նախագահը։

"Լինսի" հիմնադրամի "ճանապարհաշինություն" ԾԻԳ-ի տնօրեն Էդուարդ Բեզոյանը լակոնիկ էր. "Այս ծրագիրն ավարտել ենք, պատրաստ ենք մյուսներն իրականացնելու"։

Ռ. Քոչարյանը շրջեց Արթիկի քաղաքային հրապարակում, որտեղ հավաքված արթիկցիներն ու հարակից գյուղերի բնակիչները նրան հյուրասիրեցին իրենց բերք ու բարիքով։ 

Արթիկի քաղաքապետ Հմայակ Աբրահամյանի խոսքերով, քաղաքում երկու տարվա ընթացքում "Լինսի" հիմնադրամի ծրագրով ասֆալտապատվել է 50 հազ. քմ տարածք։ Փողոցների ու մայթերի բարեկարգման, լուսավորության ցանցի, ջրահեռացման համակարգի վերականգնման համար ծախսվել է շուրջ 2,2 մլն դոլար։ Նրա խոսքերով, քաղաքի համար շարունակում է հրատապ մնալ 50—60 տարվա վաղեմություն ունեցող կոմունիկացիոն համակարգի նորացումը։ Խոսքը ջրագծերի ու կոյուղագծերի մասին է, որոնք նորացնելու համար քաղաքի բյուջեի միջոցները բավարար չեն։

Երկրի նախագահը մասնակցեց նաեւ Արմավիր-Գյումրի եւ Հոռոմ-Արթիկ ավտոճանապարհային կամուրջի բացմանը, զրուցեց շինարարների հետ։
Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը մարզի համար հսկայական նշանակություն ունեցող ճանապարհի բացումը համարում է երկրի ղեկավարի նվերը մարզի բնակիչներին։ Նա նշեց, որ նորաբաց Արթիկ-Հոռոմ-Արագած ճանապարհը մարզի շուրջ 50 գյուղեր կապում է Արթիկին ու մայրաքաղաքին՝ նկատելով, որ լավ ճանապարհը կարեւոր նշանակություն ունի նաեւ հարեւան մարզերի հետ կապի առումով։ Ի դեպ, եկող տարի փորձ կարվի նորաբաց ճանապարհը շարունակել դեպի Ամասիա։

Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցելության շրջանակներում Ռ. Քոչարյանը մարզպետարանում նաեւ խորհրդակցություն անցկացրեց։ Իսկ լրագրողների հետ կարճատեւ զրույցում նա ասաց, որ Շիրակի մարզպետարանում ունեցած խորհրդակցությունից ու նորաբաց ճանապարհից տպավորությունները դրական են։

Նախագահի խոսքերով, 2007թ. ամբողջությամբ ավարտվում է կապիտալ շինարարության մասով աշխատանքը։ "Գյումրին փոխվում է. տասը տարվա ընթացքում քաղաքը կառուցվում էր, եւ այսօր շենքերի եւ ճարտարապետական տեսքի եւ բարեկարգվածության տեսանկյունից այն այլ որակ ունի։ Գյումրին ապագայում եւս կպահվի ուշադրության կենտրոնում",–հաստատեց նա՝ ամենամեծ խնդիրը համարելով արտադրական հզորությունների վերականգնումը։ Ըստ նրա՝ ներկայում կառուցվող շաքարի գործարանը կաշխատի 2008 թվականից՝ Գյումրի քաղաքին արտադրական տեսանկյունից բավական մեծ եւ լրացուցիչ հզորություն հաղորդելով։ Նրա դիտարկմամբ, մարզպետարանը եւ քաղաքապետարանը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն մասնավոր շինարարությանը։ "Մասնավոր ներդրումների հաշվին շինարարությունը կարող է լուրջ ծավալների հասնել։ Պետք է պայմաններ ստեղծել, հողահատկացումներ կատարել եւ հետեւել որակին",–խորհուրդ տվեց նա՝ նկատելով, որ դա շարժ կառաջացնի ամբողջ տնտեսության մեջ։

Անդրադառնալով բնակարանաշինության խնդրին՝ նախագահը փաստեց, որ բնակարանների գնման վկայականների ծրագրով կատարվում են ակտիվ քայլեր. անցած տարի 230 ընտանիք նոր բնակարան է ունեցել։ "Այս տարվա ծրագիրն իր ծավալով ավելի մեծ է, բայց Գյումրիում այն արագ չի իրականանում", -  արձանագրեց նա՝ խոստանալով խնդրի վերաբերյալ խորհրդակցություն անցկացնել եւ վերացնել օբյեկտիվ պատճառները։ Նա համոզված է, որ շինարարության ակտիվացմանը զուգահեռ, կզարգանա նաեւ հիփոթեքային շուկան։ Բացի այդ, կքննարկվեն նաեւ որոշ թաղամասերում կիսակառույցների ավարտման առաջարկները։ Նախագահի կարծիքով, Գյումրին ընդունում է իրեն արժանի տեսքը, այն պետք է ունենա քաղաքապետարանի նորոգ շենք։ Ի դեպ, նախատեսվում է նաեւ մարզպետարանի շենքի վերակառուցում։

Խոսելով մասնավոր շինարարության մասին՝ նախագահը ներկայացրեց Գյումրու քաղաքապետարանի տվյալները, որ ծառայությունների ոլորտում փոքր եւ միջին բիզնեսի ծավալները հասնում են 15 մլրդ դրամի, ինչը նույնպես ենթադրում է աշխատատեղեր։ "Իհարկե, ժողովրդից երեւում է, որ կյանքի որակն այստեղ բարելավվում է։ Մի քիչ ուշացումով, բայց մյուս տարվանից սկսվելու են ջրամատակարարման ոլորտում գործնական աշխատանքները։ Ունենք վարկային գիծ գերմանական KfW բանկի հետ։ Նախապատրաստական աշխատանքներն ավարտված են", - ասաց նա՝ ավելացնելով, որ եկող տարվանից աշխատանքները կսկսվեն եւ կլուծվի շուրջօրյա որակյալ ջրամատակարարման հարցը։

Ըստ Շիրակի մարզպետի՝ այս տարի 715 մլն դրամ է տրամադրվել բնակարանների գնման համար։ Փորձ է արվում աշխատանքներ տանել նաեւ կիսակառույց շենքերի վերականգնման մասով։ Արդեն ավարտվել է մոտ 25 կիսակառույցի շինարարություն, եւ դա շարունակական կլինի։ Մարզպետը փաստեց, որ Գյումրիում դեռեւս հաշվառված է շուրջ 1800 անօթեւան ընտանիք, իսկ ամբողջ մարզում այդ թիվը 663-ն է։

Պատասխանելով "Լինսի" հիմնադրամի ծրագրերի շարունակականության մասին հարցին՝ Ռ. Քոչարյանն ասաց, որ եկող տարի, ծրագրի ավարտից հետո, առաջին ծրագրի նման, զեկույց կպատրաստվի արդյունքների վերաբերյալ։ Դրա ներկայացումից հետո բարերարը եւ հիմնադրամը կորոշեն՝ շարունակել ծրագիրը, թե՝ ոչ։ "Մենք կցանկանայինք շարունակել համագործակցությունը։ Այն չափազանց արդյունավետ էր, եւ շնորհակալ ենք Քըրք Քըրքորյանին։ Փայլուն արդյունք էր", - շեշտեց նա։

Աշխատանքային այցի շրջանակներում նախագահն այցելեց նաեւ Գյումրու օդանավակայան, ծանոթացավ "Աերոնավիգացիա" ՓԲԸ-ի գործունեության ընթացքին ու պայմաններին։ Նրա խոսքերով, անցյալ տարվա մառախուղներն են ստիպել արագացնելու թռիչքուղու վերանորոգումը եւ ժամանակակից նավիգացիոն սարքավորումների տեղադրումը։ Ըստ երկրի ղեկավարի՝ որակյալ օդանավակայանը կունենա ավելի լայն թռիչքային հնարավորություններ, իսկ շուկան կթելադրի, թե որ ուղղություններով կարելի է ավելացնել չվերթերը։ "Կարծում եմ, որ լավ գործ է արված։ Մենք տրամադրված էինք դա կատարել պետբյուջեով, բայց կոնցեսիոների հետ բանակցությունների արդյունքում եկանք համաձայնության, եւ նա շատ ճիշտ քայլ կատարեց՝ իր վրա վերցնելով ծախսերը, թեկուզ բիզնեսի առումով դա այնքան էլ շահավետ չէր", - նշեց Ռ. Քոչարյանը՝ շատ կարեւորելով այն հանգամանքը, որ այս տարի մառախուղների ժամանակ ժողովուրդն այլ երկրում չի հայտնվի։

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը լրագրողների հետ կարճատեւ զրույցում հիշեցրեց, որ Գյումրու օդանավակայանը նույնպես հանձնված է "Արմենիա միջազգային օդանավակայաններ" ընկերության կոնցեսիոն կառավարմանը։ Վերջինս կատարել է պայմանագրով նախատեսված ներդրումները. վերականգնվել ու ասֆալտապատվել է 3 220 մ երկարություն եւ 45 մ լայնություն ունեցող վազքուղին։ Ըստ նրա՝ կատարվել է շատ բարձր մակարդակի աշխատանք, տեղադրվել է լուսազդանշանային համակարգը, ինչը բավարարում է օդանավակայանը ICAO-ի առաջին կարգախմբով սերտիֆիկացման պահանջներին։ Ի դեպ, Գյումրու օդանավակայանն այդ մասին վկայող հավաստագիրն ստացել է օրերս։ Ա. Մովսեսյանը բացատրեց, որ միջազգային այդ կարգը տրվում է թռիչքի եւ վայրէջքի հնարավորությունների գնահատումից հետո. Գյումրու օդանավակայանը կարող է իր ինքնաթիռներ ընդունել մինչեւ 550մ հորիզոնական եւ 60մ ուղղահայաց տեսանելիության պայմաններում։

Քաղավիացիայի գլխավոր վարչության պետը տեղեկացրեց, որ միջազգային ավիաընկերությունների հետ բանակցություններ են տարվել, որպեսզի Գյումրու օդանավակայանը դիտարկվի որպես ռեզերվային տարբերակ։ Այդ ընկերությունների որոշ դիտողություններ հաշվի են առնվել, եւ այսպիսով, մեր երկրի ուղեւորները ստիպված չեն լինի այլ երկրներում, մասնավորապես Վրաստանում, վայրէջք կատարել։ Նա տեղեկացրեց, որ օդանավակայանում վերանորոգման աշխատանքներն սկսվել են ընթացիկ տարվա մայիսի երկրորդ կեսից, իսկ մինչ այդ շաբաթական իրականացվել է մինչեւ 9 թռիչք, ինչը բավարար է եկամուտով աշխատելու համար։ "Գյումրին անսահմանափակ, օրինակ, հինգ րոպեն մեկ կարող է օդանավ ընդունել", -  հավատացրեց Ա. Մովսեսյանը՝ տեղեկացնելով, որ առաջին չվերթերը՝ Երեւան-Ռոստով-Երեւան եւ Երեւան-Մոսկվա-Երեւան, կիրականացնեն "Աերոֆլոտ Դոն" եւ "Սիբիր" ավիաընկերությունները հենց այս շաբաթ։ Ավելացնենք, որ թեեւ եկող տարվա ներդրումների մասին կոնցեսիոների հետ հստակ պայմանավորվածություն չկա, բայց նախատեսվում է, որ օդանավակայանում արդիականացման աշխատանքները կշարունակվեն։

Ի պատասխան լրագրողի հարցի՝ պաշտոնյան ասաց, որ նորոգված ու արդիականացող "Զվարթնոց" օդանավակայանի բեռի թեթեւացման խնդիր չկա։ Պարզապես, այս օդանավակայանը բնակլիմայական ավելի բարենպաստ պայմաններում է գտնվում, քան Արարատյան դաշտավայրում գտնվող "Զվարթնոց"-ը, որտեղ մառախուղը երկար ժամանակ չի վերանում։

Տեղեկացնենք, որ Գյումրու օդանավակայանը գործում է 1961 թվականից եւ երկրորդն է հանրապետությունում։ Այն գտնվում է Գյումրիից 5 եւ Երեւանից 120 կմ հեռավորության վրա։ Օդանավակայանի շենքն ու վազքուղին շահագործման են հանձնվել 1982թ.։ Վազքուղու վրա եւ թռիչքադաշտում խոշորածավալ կապիտալ շինարարական աշխատանքներ չէին իրականացվել, ինչի պատճառով թռիչքուղին հայտնվել էր ոչ բարվոք վիճակում։ "Արմենիա" միջազգային օդանավակայաններ" ընկերության միջոցներով 2007թ. հիմնանորոգվել եւ ասֆալտապատվել է թռիչքուղին, տեղադրվել է ֆիննական արտադրության IDMAN լուսազդանշանային նոր համակարգ, կառամատույցում կատարվել են տեղային նորոգման աշխատանքներ, կառուցվել են նոր զուգարաններ, ներդրվել է վերգետնյա սպասարկման հատուկ տեխնիկա։ Օդանավակայանում 2007թ. ներդրումների ծավալը կազմել է շուրջ 10 մլն դոլար։

Օֆելյա ԿԱՄԱՎՈՍՅԱՆ
Երեւան—Արթիկ—Գյումրի—Երեւան
www.hhpress.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: