Ռ. Քոչարյանի բացառիկ հարցազրույցը
Ռոբերտ Քոչարյանը վերընտրվել է "Սիստեմա" ԲՖԿ-ի տնօրենների խորհրդում
24 Հուն 2011  
24.06.2011  |  23:08   |   Քաղաքական

Լեռնային Ղարաբաղ

Ներկայացնում ենք մի հատված Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի "Անավարտ տասնամյակ" գրքից: 

***

Վերջապես, եթե փոխլրացման քաղաքականության, բազմակողմ կառույցներում ներգրավվածության, եվրաինտեգրմանը տրված առավել մեծ շեշտադրման և Թուրքիայի հետ հարաբերությունների հարցերում նախագահ Ռոբերտ Քոչարյանի վարչակարգի վարած քաղաքականությունը նախորդի փոփոխված, ձևափոխված, կամ արագացված տարբերակն էր, ապա Ադրբեջանի հետ Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի առնչությամբ դիրքորոշումը հստակ ու կտրուկ փոփոխության ենթարկվեց:

Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը համոզված էր, որ մեր անվտանգության սպառնալիքների ու մեր արևելյան ու արևմտյան սահմանների փակ լինելու պատճառով տնտեսությանը, հասարակությանն ու տիրող հոգեբանությանը շարունակաբար հասցվող վնասը վտանգում էր երկրի գոյատևումը:  Նա հավատացած էր, որ հնարավոր է հետաձգել Ղարաբաղի կարգավիճակի հարցը, ստանալ կայուն անվտանգության երաշխիքներ Լեռնային Ղարաբաղի ժաղավրդի համար, ապահովել կապը Հայաստանի ու Ղարաբաղի միջև և Ադրբեջանին վերադարձնել Ղարաբաղից դուրս գտնվող տարածքները, որոնք հայկական վերահսկողության ներքո են: Նրա կարծիքով սա հարաբերությունները կմոտեցներ առերևույթ նորմալ վիճակի:

Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունն ու ժողովուրդը, ինչպես և Հայաստանի բնակչության մեծամասնությունը դեմ էին դրան: Այն ժամանակ և այսօր էլ տիրապետող մտայնությունն այն էր, որ առանց երաշխիքների առ այն, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պատասխանատու կլինի իր սեփական անվտանգության ու ճակատագրի համար, չի կարող որևէ մասնակի լուծում լինել: Այլ կերպ ասած, առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում հստակության, որևէ մեկը պատրաստ չէր և այյսօր էլ պատրաստ չէ վերադարձնելու Լեռնային Ղարաբաղը շրջապատող, հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքները, որոնք ապահովում են Ղարաբաղի անվտանգությունը:

Սա, անշուշտ, նախագահ Քոչարյանի հաստատ համոզմունքն էր : Հակամարտության ընթացքում ղեկավարելով Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերը, նա չէր պատրաստվում հանձնելու բուֆերային գոտին` առանց անվտանգության ու քաղաքական ամուր երաշխիքների: Տարածքները ֆիզիկական անվտանգություն էին ապահովում գետնի վրա, իսկ կարգավիճակը պետք է ապահովեր քաղաքական անվտանգությունը: Ի լրումն սրա` նա հավատացած էր, որ Հայաստանի պաշարները բավարար են զարգացում ապահովելու համար` անգամ շրջափակման պայմաններում: Ի վերջո, այս շրջափակման նպատակն էր` ծնկի բերել Հայաստանը, Ղարաբաղի և ցեղասպանության հարցում Հայաստանից առավելագույն զիջումների հասնել և բոլոր ուղղություններով թուլացնել մեր բանակցային դիրքերը: Հայաստանը պետք է ապացուցեր, որ դա այդպես չէ, և որ մենք չենք կասկածում մեր ուժերի վրա, որ Հայաստանի տնտեսությունն ի զորու է զարգանալու և իրապես էլ աճեց: Այն դանդաղորեն աճեց նույնիսկ 1990-ականների սկզբին և վերելք ապրեց վերջին տասնամյակում: Թուրքիան և Ադրբեջանը չէին կարող կասկածի տակ դնել մեր հաստատակամությունը: Միայն այն ժամանակ, երբ մեր հակառակորդները հասկանային, որ շրջափակումը արդյունք չի տալիս և չի տալու, նրանք կթողնեին, որ նորմալ հարաբերություններ զարգանան:

Այսպիսով, 1998 թվականին հստակ փոփոխություն մտցրեց քաղաքականության մեջ: Իշխանափոխությունից հետո մենք ժառանգեցինք 1996թ. ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթաժողովի հետևանքները, որի նախագահողը ոչ պարտադրական բնույթի հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը սահմանափակել էր ինքնավարությամբ Ադրբեջանի կազմում:Սա սնանկ գաղափար էր թե քաղաքականապես, թե ժողովրդի անվտանգության տեսանկյունից: Իմ խնդիրը կայանում էր նրանում, որպեսզի սասանեի այն իրականությունը, որով ոգևորված Ադրբեջանը ցանկանում էր ներդնել այդ հասկացությունը:

Իրոք, միջազգային հանրությունն արդեն իսկ ուներ սահմանափակ լուծման ամրապնդված ընկալում: Ընկալում, որը մասամբ արդյունք էր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքականության և 1996թ. Լիսաբոնի գագաթաժողովի և  Տեր-Պետրոսյանի հրաժարականի միջև ընկած ժամանակահատվածում իրականացված գործողությունների: Երկընտրանքը նրանում էր, որ հայերի վստահությունն ու անվտանգության զգացողությունը կարող էր վերականգնվել միայն համապարփակ լուծմամբ, որը կարտացոլեր թե հակամարտության պատճառները` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման ձգտումը, և թե հետևանքները: Մյուս կողմից, ընդհանուր մոտեցումներն այն ժամանակ սահմանափակվում էին առավելագույն կարգավիճակը Ադրբեջանի տարածքում բարձր ինքնավարությամբ: 

Այսպիսով, այս երկընտրանքից խուսափելու համար միջազգային հանրությունը քարոզում էր փուլային լուծում, որտեղ առաջին քայլն էր լինելու ոչ թե հակամարտության պատճառի` կարգավիճակի, այլ հակամարտության հետևանքների` տարածքների ու փախստականների հարցի վրա կենտրոնացումը: Այս մասնակի մոտեցումը հայերի համար անընդունելի էր, և նախագահ Տեր-Պետրոսյանի հրաժարականը վառ ապացույցն էր այն բանի, թե որքան անընդունելի էր:

Պահանջվեցին ամիսների ակտիվ, երկկողմանի և բազմակողմանի դիվանագիտական ջանքեր այս մտածողությանը հակահարված տալու և հասկացնելու համար, որ ընդունելի կլինի միայն համապարփակ համաձայնությունը, որը չի ստիպի Լեռնային Ղարաբաղին մնալ Ադրբեջանի կազմում: Մասնակի լուծումները, որոնք հակամարտության տարրերից յուրաքանչյուրին կանդրադառնան առանձին-առանձին, անբավարար կլինեն: Սա էր հայկական բանակցային դիրքորոշումը, որ ներկայացնում էր և Հայաստանի, և Լեռնային Ղարաբաղի տեսակետը:

Անգամ երբ բացատրում էինք ոչ լիարժեք լուծումից բխող անվտանգության սպառնալիքները, մենք զգուշությամբ էինք դա անում` միջնորդներին և միջազգային հանրությանը չխրտնեցնելու համար: Փոխարենը` մենք որդեգրեցինք ոչ ավանդական մոտեցում ու ոչ սովորական ձևակերպումներ, և քարոզում էինք, որ միջազգային հանրությունը նույնն անի նոր, բայց տևական լուծում գտնելու համար:
Մենք պայքարում էինք համադրելու առերևույթ անհամադրելի տարածքային ամբողջականության ու ինքնորոշման սկզբունքները:"Փաստացիորեն անկախ, իրավականորեն ոչ Ադրբեջանի մաս" ձևակերպումը ծնվեց այդ ջանքերից:
Մենք մերջեցինք փուլային լուծումը, որը ենթադրում էր տարածքների վերադարձ, փախստականների վերադարձ, բաց սահմաններ և անորոշ ապագա Ղարաբաղի համար:

Մենք սկսեցինք խոսել Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև ոչ ուղղահայաց հարաբերությունների մասին, և Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի միջև աշխարհագրական կապի մասին: Իհարկե, անվտանգության երաշխիքները միշտ եղել են և շարունակում են լինել քննարկումների առարկա, թեև ժամանակի ընթացքում ընդունելի համարվող անվտանգության ուժերի մակարդակը և տեսակետները փոխվել են:

Ընդհանուր պետության համաձայնագիրը, որը միջնորդներն առաջարկեցին 1998թ. աշնանը, այդ հաջողված ջանքերի արդյունքն էր:  Այն ենթադրում էր Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև հորիզոնական կապեր, Ղարաբաղի և Հայաստանի միջև ցամաքային կապ Լաչինի միջանցքով և անվտանգության երաշխիքներ: Ադրբեջանը մերժեց այդ առաջարկը, և այն թաղվեց: Դրա բովանդակությունը հետագայում հրապարակվեց:

Մենք այլ մոտեցում սկսեցինք որոնել և մեր փաստարկներում ներմուծեցինք իրավական տարրը: Մենք բացատրեցինք, որ սա պարզապես ինքնորոշում չէ, այլ ինքնորոշում այն տարածքի վրա, որի հանդեպ Ադրբեջանը չի կարող իրավական հավակնություններ ունենալ, քանի որ Լեռնային Ղարաբաղը երբեք անկախ Ադրբեջանի մաս չի կազմել: 1918-1920թթ., երբ Ադրբեջանը, ինչպես և Հայաստանը կարճաժամկետ անկախություն ձեռք բերեց, Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս չէր: 1991թ., երբ մեր երկրներն անկախացան Խորհրդային Միության փլուզումից հետո, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը հանրաքվե անցկացրեց խորհրդային օրենսդրության շրջանակներում և քվեարկեց Ադրբեջանից դուրս գալու օգտին: Այսպիսով, 1991թ. նույնպես Լեռնային Ղարաբաղը անկախ Ադրբեջանի մաս չէր:

Ակտիվ դիվանագիտական ջանքերը և երկու նախագահների զարմանալիության աստիճանի համարձակությունը, հատկապես` Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի կողմից, հանգցրեցին Քի Վեսթի համաձայնագրին: Մշակվելով 2001թ. ապրիլին` մեկշաբաթյա բանակցույթունների արդյունքում, Ֆլորիդայի նահանգի Քի Վեսթ քաղաքում, այս փաստաթուղթը կարող էր վերջնական լուծման հանգեցնել, քանի որ բոլոր հարցերին համապարփակ կերպով էր անդրադառնում: Քի Վեսթում իր համաձայնությունը տալուց հետո, վերադառնալով Բաքու, նախագահ Ալիևը հետ կանգնեց իր համաձայնությունից: Այսպիսով, Քի Վեսթի համաձայնագիրը ևս մերժվեց Ադրբեջանի կողմից:

Դրանից հետո գործընթացը մտավ փակուղի: 2003թ. դակտեմբերին նախագահ Հեյդար Ալիևը մահացավ: Նրա որդին ստանձնեց պետության ղեկը: Հաջորդ մեկուկես տարվա ընթացքում նա փորձեց ամրապնդել իր իշխանությունը: Որոշ ոլորտներում նա անգամ փորձեց նոր քաղաքականություն ներդնել:

2004թ. ապրիլին Պրագայում Ադրբեջանի նոր արտգործնախարարի հետ մենք նոր ուղի սկսեցինք` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչների ակտիվ միջնորդության շնորհիվ:
Միջազգային հանրությունը մեծ ներդրում ունեցավ նրանում, ինչը հետագայում կոչվեց Պրագյան գործընթաց: Չորս տարիների ընթացքում կայացած ավելի քան երկու տասնյակ հանդիպումների արդյունքում տարբեր ձևափուխումների ենթարկվեց հիմնական սկզբուքների մասին փաստաթուղթը: 2007թ. նոյեմբերին Մադրիդում կայացած ԵԱՀԿ նախարարական հանդիպման ժամանակ երեք համանախագահ երկրների ամենաբարձրաստիճան դիվանագետներն ինձ ու Ադրբեջանի իմ գործընկերոջն անձամբ ներկայացրեցին այդ փաստաթուղթի վերջին տարբերակը: Նրանք այն նաև պաշտոնապես հանձնեցին ԵԱՀԿ պահոցին:

Երբ ես հեռանում էի պաշտոնից, Պրագյան գործընթացը սկսելուց չորս տարի անց, Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը շրջադարձային կետում էր գտնվում: Մադրիդյան փաստաթուղթը, թեև հեռու էր կատարյալ լինելուց, մեր բազմակողմ դիվանագիտական ջանքերի արդյունքն էր: Այդ փաստաթղթում հստակորեն ամրագրվում էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Որքան էլ Ադրբեջանը փորձի հրաժարվել կամ ժխտել, ոչինչ այլևս չի փոխի այն փաստը, որ փոխզիջումային լուծումներն իրատեսական են, կայուն և հնարավոր: Հայկական դիվանագիտությանը հաջողվել է փոխել հանրային կարծիքը և միջազգային մոտեցումները: Ամենակարևորը, մենք արձանագրեցին փոխզիջման գնալու մեր պատրաստակամությունը`առանց զիջումների անելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամքի արտահայտման և անվտանգության հարցում:

Բոլորի համար սովորական է դարձել Ադրբեջանի կոզմից երեք ուղղությամբ խաղալու մարտավարությունը: Հրապարակավ նրանք ծայրահեղական ու ռազմատենչ հայտարարություններ են անում Լեռնային Ղարաբաղի համար միայն մեկ հնարավոր ապագա նախատեսելով` Ադրբեջանի կազմում: Փակ դռների հետևում նրանք շարունակում են բանակցել կարգավիճակի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով: Միաժամանակ, նրանք փորձում են Լեռնային Ղարաբաղի գործընթացը տեղափոխել ԵԱՀԿ-ից ՄԱԿ, որտեղ նրանց կարծիքով բազմաթիվ գործոններ են նրանց օգտին աշխատում` նրանց դաշնությունը Վրաստանի, Ուկրաինայի ու Մոլդովայի հետ, Իսլամական կոնֆերանս կազմակերպության անդամների աջակցությունը, Թուրքիայի և Պակիստանի անվերապահ համերաշխությունը և ազդեցությունը:

Ամենից շատ նրանց համար գրավիչ էր ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի պարզ մեծամասնության կանոնը, որտեղ քվեարկությունը հիմնված է ոչ այնքան քաղաքական և ռազմավարական ընտրությունների, այլ դաշնակցային հարաբերությունների ու պարտավորությունների վրա:
Տարիներ շարունակ մեզ հաջողվում էր դիմակայել ղարաբաղյան խնդիրը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեա տեղափոխելու և դրա շրջանակներում բանաձև ընդունելու ջանքերին, որ կարող էր հանգեցնել կայունության և շարունակական խաղաղության ձեռքբերման հնարավորության կորստին: Մենք հետաքրքրված չէինք պարզ քվեարկության արդյունքում ընդունված ձևական բնույթի բանաձևերով, որոնք ընդամենը խորհրդատվական արժեք ունեն:

Բայց 2008թ. այլ իրավիճակ ստեղծվեց: Առաջինը Մադրիդյան փաստաթուղթն էր: Ադրբեջանի ամենաբարձրաստիճան դիվանագետներն այդ փաստաթղթի ձևավորման անբաժան մասն են կազմել: Սակայն ԵԱՀԿ պահոցին այս փաստաթղթի հանձնմամբ, որտեղ հստակորեն ամրագրվել էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, Ադրբեջանը սկսեց ուղիներ փնտրել թե փաստաթուղթը թե գործընթացը տապալելու համար: Երկրորդն այն էր, որ 2008 թվականը Կոսովոյի տարին էր: Միջազգային հանրության պատրաստակամությունը միակողմանիորեն, առանց Սերբիայի համաձայնության, ճանաչելու Կոսովոյի անկախությունը, Ադրբեջանին մտահոգվելու առիթ տվեց, և նրանք կրկին սկսեցին միջոցներ որոնել պաշտպանվելու համար այս հնարավոր մոդելից: Հատկանշական է, որ միջազգային հանրությունը նույնպես չէր ցանկանում Կոսովոն նախադեպ դարձնել և ուղիներ էր փնտրում ամրապնդելու համար տարածքային ամբողջականության սկզբունքը:

Եվ ի վերջո, 2008թ. մարտի 1-ին հետընտրական անկայունությունը Հայաստանում ավարտվեց բռնությամբ: Ադրբեջանն օգտագործեց որոշակիորեն թուլացած և շփոթված Հայաստանի իրավիճակը և մարտի 14-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային ներկայացվեց մի բանաձև, որը միանշանակ արտացոլում էր Ադրբեջանի տեսակետը` տեղ չթողնելով փոխզիջման համար:

Բանաձևը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի օրակարգում ընդգրկված է արդեն 4 տարի: Յուրաքանչյուր անգամ, երբ նրանք փորձել են բանաձևը քվեարկության դնել, նրանք հաշվարկել են, որ «այո»-ների թիվն այնքան քիչ կլինի անգամ այդ ոչ պարտադրողական բնույթի փաստաթղթի համար, որ փոքր հաղթանակը ձայների չնչին քանակի նվաստացումը չի արդարացնի: 2008թ. նրանք մտածում էին, որ Հայաստանի նեքին խնդիրները և Կոսովոյի նախադեպի հետ կապված մտահոգությունը առավել համոզիչ հիմնավորում կտան միջազգային հանրությանը ընդառաջելու Ադրբեջանի կոչին` սահմանափակելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները: 192 երկրից միայն 39-ը կողմ քվեարկեցին: Սակայն ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում դա անցողիկ արդյունք է : ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները` Ռուսաստանը, ԱՄՆ-ը ու Ֆրանսիան, որ սովորաբար զգուշավոր են կողմերից որևէ մեկի դիրքորոշմանն աջակցելու առումով, մերժեցին նման փաստաթղթի նպատակը և դեմ քվեարկեցին բանաձևին: Եվրոպական Միության անդամ երկրները ձեռնպահ քվեարկեցին:

Ադրբեջանին, թվում է, նման արդյունքը չմտահոգեց: Նրանց պետք էին բանաձևի ձևակերպումները, որոնք էլ դրանք ոչ պարտադրողական բնույթի լինեին, որպեսզի փոխհատուցեին իրենց խոցելի լինելու զգացողությունը: Բանակցային գործընթացում փաստացիորեն ներգրավված դիվանագետներն ընդունում էին հակամարտության իրական պատճառները, հետևանքներն ու լուծումները` առաջարկելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը հարգելու ընդունելի ուղիներ: Այսպիսով` մադրիդյան փաստաթղթի լուրջ քաղաքական արժեքը կայանում է փոխզիջումային լուծումների պաշտոնականացման մեջ, որի առանցքում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է:

Արդեն երկար ժամանակ է, որ Լեռնային Ղարաբաղի գործընթացը շարունակվում է այսպես. Բանակցային ոգով` մասնավոր հանդիպումներում և դիմադրության ու պատերազմի ոգով` հրապարակավ:

Վարդան Օսկանյան
ՀՀ Արտաքին գործերի նախարար 1998-2008թթ.

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
04.03.2015

 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: