Գայանե Քոչարյան
Ծնողները
ԼԵՎոն Քոչարյան

ԼԵՎոն Քոչարյան

Ծնվել է 1985 թվականի նոյեմբերի 16-ին, Ստեփանակերտ քաղաքում։ 2002 թվականին ոսկե մեդալով ավարտել է Երևանի` Ա. Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցը: Սովորել է Երևանի Պետական Համալսարանի Իրավաբանական ֆակուլտետում, ստացել բակալավրի կոչում:

2006 - 2008 թթ. ծառայել է ՀՀ Ազգային Անվտանգության Հատուկ Մարտական Գործողությունների Վարչությունում: 2008 թվականից հանդիսանում է "Նաիրի Ինշուրանս" ապահովագրական ընկերության բաժնետեր և խորհրդի անդամ:

Զբաղվում է դայվինգով և սնոուբորդինգով:
Ամուսնացած է, ունի երկու որդի: Կինը` Սիրանուշ Քոչարյան (Սիրուշո):

Սիրանուշ Քոչարյան

Ծնվել է 1987թ-ի հունվարի 7-ին: Սովորել է Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 անգլիական թեքումով դպրոցում: Այնուհետև ընդունվել է և շարունակել կրթությունը Երևանի Պետական Համալսարանի Միջազգային Հարաբերությունների ֆակուլտետում: Երաժշտական կրթությունը է ստացել Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնում: Վաղ հասակից զբաղվել է երաժշտությամբ` երգել է և ստեղծագործել:

Տասնհինգամյա իր բեմական գործունեության ընթացքում ունեցել է համերգներ ավելի քան երեսուն երկրներում, արժանացել  բազում մրցանակների: 2008թ-ին Սիրուշոն  ներկայացրել է  Հայաստանը Եվրատեսիլ երգի մրցույթին և արժանացել հանդիսատեսի համակրանքը մրցանակին, գրավել չորրորդ տեղը, ինչը Հայաստանի մինչ այժմ ամենաբարձր ցուցանիշն է: Սիրուշոն ձայնագրել է չորս ձայնասկավառակ, այդ թվում նաև ժողովրդական ուղղվածության "Շերամ" ձայնասկավառակը: Ունի ազգային, ժամանակակից, ջազային  ուղղվածության հիթեր: Սիրուշոն ութ անգամ արժանացել է տարվա երգչուհի մրցանակին: Որպես հեղինակ համագործակցում է հայ և այլազգի  կատարողների հետ:

Լուսանկարներ
|
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: