

Հոկտենբերի 11-ին Հայաստանի գրողների միությունում իր աշխատանքն սկսեց Օտարագիր հայ գրողների հերթական համաժողովը: Առաջին նման համաժողովը տեղի է ունեցել վեցը տարի առաջ, այս օրերին:
2005 թվականի հոկտեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել էր օտարագիր հայ գրողների համաժողովի մասնակիցներին: Երկրի ղեկավարը կարեւոր եւ լավ նախաձեռնություն էր համարել համաժողովի անցկացումը եւ ասել, որ այն կարող է դառնալ ավանդական միջոցառում` իր տեղը գրավելով հայրենիք-Սփյուռք համագործակցության շրջանակում:
Նախագահը հետաքրքրվել էր համաժողովի ընթացքով եւ հյուրերի ստացած տպավորություններով: Վերջիններս Ռոբերտ Քոչարյանին են նվիրել իրենց նորընծա գրքերի օրինակներ: Հյուրերը երկրի ղեկավարի հետ զրուցել են ոչ միայն արվեստի եւ գրականության, այլեւ Հայաստանի ներքին կյանքին ու արտաքին հարաբերություններին առնչվող հարցերի շուրջ: