Լուծում կստանան մոտ ապագայում
Այց բժշկական կենտրոն
16 Դեկ 2011  

Լիակատար վերափոխում տասը տարում

2001 թվականի դեկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է արգենիտնահայ հայտնի գործարար եւ բարերար, "Աէրոպուէրտոս Արխենտինա 2000" ընկերության խորհրդի նախագահ Էդուարդո Էռնեկյանի գլխավորած պատվիրակությանը: 

Ավարտին են հանգել "Զվարթնոց" միջազգային օդանավակայանի կառավարման վերաբերյալ "Աէրոպուէրտոս Արխենտինա 2000" ընկերության եւ Հայաստանի կառավարության բանակցությունները: Հանրապետության նախագահի հետ զրույցից հետո տեղի է ունեցել պայմանագրի ստորագրման արարողությունը: Պայմանագիրը ստորագրել են Էդուարդո Էռներկյանը եւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Ռոբերտ Քոչարյանը գոհունակությամբ նշել է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կոնկրետ դրսեւորում են ստանում: Ընդգծելով, որ օդանավակայանը գլխավոր մուտքն է դեպի Հայաստան, նա ասել է. "Մենք շահագրգռված ենք ունենալ միջազգային չափանիշներին համապատասխանող օդանավակայան": Ըստ Ռոբերտ Քոչարյանի, սա ամենախոշոր ներդրումներից մեկն է լինելու Հայաստանում եւ ուրախալի է, որ դա իրականացվում է Սփյուռքի մեր հայրենակցի կողմից: 

Գոհունակություն հայտնելով բանակցությունների հաջող ավարտի առթիվ, Էդուարդո Էռնեկյանը շեշտել է, որ օդանավակայանն է ձեւավորվում առաջին պատկերը տվյալ երկրի վերաբերյալ: "Մեր նպատակն է կառուցել ոչ միայն լավ օդանավակայան, այլեւ` ապահովել ծառայությունների եւ սպասարկման բարձրագույն մակարդակ", - ընդգծել է նա: Այնուհետեւ Էդուարդո Էռնեկյանը Հանրապետության նախագահին մանրամասնորեն ներկայացել է նախատեսվող ծրագրերը:
 
Հայաստանում Արգենտինայի դեսպան Խուան Սանչես Առնաուն վստահություն է հայտնել, որ այս ծրագիրը նոր խթան կլինի երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման համար, ինչը, նրա խոսքով, նաեւ Արգենտինայի իշխանությունների ցանկության արտահայտությունն է: Դեսպանը նշել է, որ Արգենտինայում սպասում են Հայաստանի նախագահի առաջիկա այցին:

Ավելացնենք, որ այս ծրագիրն իրականացավ ամբողջապես` սկզբում տերմինալի ու նոր ժամանման սրահի կառուցմամբ, ապա նաև վերջերս շահագորշման հանձնված նոր մեկնումի սրահներով և մնացած այլ ծառայություններով: Կարճ ասած "Զվարթնոց"-ը այս տարի արդեն դարձավ ոչ միայն միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանող, այլև աշխարհի լավագույն օդակայաններից մեկը:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: