27.04.2007. Անխախտ սահմաններ
23.10.2007. Համագործակցություն` ի շահ երկու երկրների եվ տարածաշրջանի
10 Սեպ 2011  
10.09.2011  |  13:04   |   Թերթեր և ամսագրեր

26.04.2006. Լիտվան կարող է իր ներդրումն ունենալ

Երեկ պաշտոնական այցով Երեւան ժամանեց Լիտվայի Հանրապետության նախագահ ՎԱԼԴԱՍ ԱԴԱՄԿՈՒՍԸ։ Հայաստանի նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ հետ դեմ առ դեմ, իսկ այնուհետեւ ընդլայնված կազմով բանակցություններից հետո երկու երկրների ղեկավարները այցի առաջին օրը ամփոփեցին մամուլի ասուլիսով։
   
Ինչպես նշեց Ռոբերտ Քոչարյանը, բանակցություններն անցել են արդյունավետ։ Կողմերը քննարկել են ինչպես երկկողմ փոխհարաբերությունների ներկայիս վիճակը, այնպես էլ Բալթյան եւ Հարավկովկասյան տարածաշրջաններում տիրող իրադրությունը եւ տարբեր ուղղություններով համագործակցության հնարավորությունները։ 

"Վերջին մի քանի տարվա ընթացքում մեր հարաբերությունները բավական աշխուժացել են, քաղաքական շփումներն ունեն համակարգված բնույթ։ Իսկ բարեփոխումների խորացման գործում մշտական շփումներ ունենք նաեւ Լիտվայի տարբեր գերատեսչությունների հետ։ Մենք շնորհակալ ենք լիտվական կողմին այդ ճանապարհին մեզ օժանդակելու տրամադրվածության համար։ Դա վերահաստատվեց այսօր Լիտվայի նախագահի կողմից։ Հատկապես Եվրամիության "Նոր հարեւանություն" քաղաքականության շրջանակներում պայմանավորվեցինք ակտիվացնել շփումները եւ այդ ծրագրի շրջանակներում խորացնել օժանդակությունը բարեփոխումների գործընթացին",- նշեց Ռոբերտ Քոչարյանը։

Լիտվացի լրագրողներին հետաքրքրում էր Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում։ Մասնավորապես այն համատեքստում, թե ԱՄՆ-ը, ունենալով լավ հարաբերություններ Ադրբեջանի հետ եւ նկատի ունենալով Իրանի պրոբլեմը, որքանո՞վ է ճնշում գործադրում Հայաստանի նկատմամբ։ 

Ռ.Քոչարյանը հարցին արձագանքեց հետեւյալ կերպ. "Որեւէ լրացուցիչ ճնշում չկա այս հարցի կարգավորման հետ կապված։ Կա բանակցային գործընթաց եւ համանախագահները, որոնց մեջ բացի ԱՄՆ-ից, ներկայացված են Ռուսաստանը եւ Ֆրանսիան, համակարգված աշխատում են։ Այն մանդատը, որ ունեն միջնորդները, ենթադրում է ոչ թե ճնշում, այլ բանակցային գործընթացը դյուրացնելու քայլեր։ Բավական ակտիվ շփումներ եւ պրոցես այսօր կան, եւ ես չեմ նկատել որեւէ կապ բանակցային գործընթացի եւ Իրանին առնչվող խնդրի միջեւ"։ 

Այն կապակցությամբ, թե ինչո՞վ կարող է օգնել Լիտվան Հայաստանին տվյալ իրավիճակում, Ռ.Քոչարյանը մասնավորապես նշեց, որ միջամտությունը դժվար թե էական բան ավելացնի։ «Յուրաքանչյուր նոր նախաձեռնություն ընդհանուր բանակցային գործընթացի եւ կողմերի համար կարող է լրացուցիչ ճանապարհ բացել ավելի շուտ լուծումներից խուսափելու ուղղությամբ։ Այն, ինչի մասին ասաց Լիտվայի նախագահը՝ տարածաշրջանային համագործակցությունը խորացնելու առումով, կարծում եմ, ավելի լուրջ օգուտ կարող է տալ։ Քանի որ մենք համարում ենք՝ համագործակցությունից կարգավորման հասնելը ավելի ճիշտ ճանապարհ է։ Որովհետեւ տարածաշրջանում համագործակցությունը փոխադարձ վստահության մթնոլորտ կարող է ձեւավորել, որի շրջանակներում կողմերը ավելի հեշտ կարող են լուծումների հանգել։ Այս կոնտեքստում Լիտվան կարող է իր ներդրումն ունենալ",- մատնանշեց Հայաստանի նախագահը։

Ցեղասպանության եւ հայ-թուրքական հարաբերություններում այս խնդրի կարեւորության վերաբերյալ պարզաբանումներ տալով, Հայաստանի նախագահը շնորհակալություն հայտնեց լիտվական կողմին` 2005 թվականին Սեյմում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ համապատասխան բանաձեւ ընդունելու համար։ 

"Ընդհանրապես հարցը մեզ համար սկզբունքային է, այն միայն պատմական բնույթ չունի։ Մեր հարաբերությունները Թուրքիայի հետ ծանրաբեռնված են այդ պատմական իրողությամբ եւ, կարծում եմ, ցեղասպանության ճանաչումն այսօր եւ սեփական պատմության հետ հաշվի նստելը չափազանց կարեւոր է արդեն նորմալ հարաբերություններ կառուցելու համար։ 

Բավական երկար ժամանակ այս խնդիրը եղել է աշխարհի գաղափարական տարանջատվածության պատանդը, եւ ճանաչումը միշտ դիտվում էր այդ լույսի ներքո։ Նաեւ Հայաստանը չուներ իր անկախ պետականությունը, որպեսզի կարողանար հետամուտ լինել այդ խնդրի միջազգային ճանաչմանը։ Այսօր աշխարհում այդ գաղափարական տարանջատումը չկա, Հայաստանը անկախ պետություն է, ունենք այս ուղղությամբ շատ ակտիվ աշխատող Սփյուռք եւ, կարծում եմ, հաջողության կհասնենք։ Բայց նաեւ չպետք է անցյալի պատանդը դառնանք։ Այն, ինչ արվում է, նպատակ է հետապնդում տարածաշրջանում ունենալ ավելի կայուն եւ հավասարակշռված իրավիճակ",- շեշտեց Ռ.Քոչարյանը։

Հայ-լիտվական տնտեսական փոխհարաբերությունները ակնհայտորեն հետ են մնում քաղաքականից, եւ այդ դիտարկմանը երկու նախագահները համամիտ էին։ 

Ռ.Քոչարյանը նշեց, որ համագործակցության հնարավորություններ կան գյուղատնտեսության, սննդի անվտանգության որոշ համակարգերի ներդրման առումով, ինչպես նաեւ կրթության ոլորտում։
ՎԱՀԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

www.armworld.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: