Սահադաշտ` Կարապի լճում
Լիակատար վերափոխում տասը տարում
15 Դեկ 2011  

Լուծում կստանան մոտ ապագայում

2002 թվականի դեկտեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է ունեցել մեր երկրում գործող երկու տասնյակից ավելի ֆերմերային տնտեսությունների ղեկավարների հետ:

Բացելով հանդիպումը, Հանրապետության նախագահը նշել է, որ նպատակ ունի քննարկել ոլորտում տիրող վիճակը, առկա հիմնախնդիրները եւ դրանց լուծման գործում կառավարության հնարավոր օժանդակությունը: Կարեւորելով ֆերմերային տնտեսությունների զարգացումը, Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ իր մարզային այցելությունների ժամանակ ծրագրում անպայման ընդգրկում է մեկ-երկու ֆերմերային տնտեսություն, եւ եթե հինգ տարի առաջ նման տնտեսությունների թիվն ընդամենը մի քանիսն էր, այսօր դրանք բազմաթիվ են: Հանրապետության նախագահը ցանկություն է հայտնել հանդիպման մասնակիցներից լսել նրանց գնահատականը արվածի եւ անելիքների, կառավարության կողմից անհրաժեշտ քայլերի վերաբերյալ: 

"Ակնկալում եմ շատ պարզ, անկաշկանդ, անկեղծ խոսակցություն, որը կօգնի նաեւ ինձ` իմ հետագա գործունեության մեջ ճիշտ լուծումներ գտնել ձեր խնդիրները կարգավորելու համար", - շեշտել է երկրի ղեկավարը եւ ավելացրել. "առաջին հերթին չխանգարենք, իսկ եթե ի վիճակի ենք, կարողանանք օգնել": 

Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ որոշակի աշխատանք է կատարվել գյուղատնտեսությունը սպասարկող ենթակառուցվածքների ստեղծման ուղղությամբ: Ըստ Նախագահի, ընդունվել են օրենքներ, որոնք ուղղված են բնագավառի զարգացմանը: Նա մասնավորապես առանձնացրել է լիզինգի եւ վարկային կազմակերպությունների մասին օրենքները: Հետագա անելիքների առումով երկրի ղեկավարը կարեւոր է համարել գազաֆիկացման, գյուղատնտեսության համար առանձնակի նշանակություն ունեցող ոռոգման համակարգի եւ լոկալ ջեռուցման կազմակերպման հետ կապված խնդիները:

Շահագրգիռ քննարկման ընթացքում հանդիպման մասնակիցները բարձրացրել են թե ընդհանուր բնույթի, եւ թե կոնկրետ բազմաթիվ հարցեր: Նրանց խոսքով, իրենց գործունեության համար ստեղծված է նորմալ իրավական դաշտ: Նման շփումները գնահատելով խիստ օգտակար, ֆերմերային տնտեսությունների ղեկավարները նշել են, որ դրանք բարենպաստ միջավայր են ստեղծում իրենց գործունեության ու զարգացման համար: Նրանք ցանկություն են հայտնել, որ նման շփումները դառնան պարբերական: 

Ամփոփելով հանդիպումը, Հանրապետության նախագահն ասել է. "Այն, ինչի մասին որ այստեղ խոսում ենք, անպայման իր հետեւանքները կունենա": Նա նշել է, որ բարձրացված բոլոր հարցերը կամփոփվեն, դրանց լուծման եղանակները կքննարկվեն եւ կոնկետ հանձնարարականներ կտրվեն: Ռոբերտ Քոչարյանի խոսքով, հարցերի մի զգալի մասը իրենց լուծումը կստանան արդեն մոտ ապագայում: Եվ  իսկապես էլ ֆերմերների բարձրացրած շատ հարցեր արագ լուծում ստացան: Միայն այդպես էր հնարավոր խթանել գյուղատնտեսության ողնաշար` ֆերմերային տնտեսությունների աճ ու զարգացումը: 
 
Պատահական չէ, որ Ռ. Քոչարյանի պաշտոնավարման տարիներին շեշտակիորեն աճեցին ոչ միայն ֆերմերային տնտեսությունները, այլև նրանց հնարավորությունները: Գյուղատնտեսության բոլոր բնագավառներում` անասնապահություն, երկրագործություն` հացահատիկի, բանջարեղենի, պտղի, խաղողի մշակության ցանքատարածություններ, աճը հասնում էր երբեմն հարյուր տոկոսի: Ովքեր թերահավատ են, կարող են այդ թվերը տեսնել Վիճակագրության պետական ծառայության կայքերում: Այդ թվերի արժանահավատության մասին ձեզ կվկայի ցանկացած հայ ֆերմեր, կամ նույնիսկ հասարակ գյուղացի:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: