"Առողջ թիվ 1"
Ձեր մտավախություններն արդարացված են
28 Ապր 2012  

Մասնակցություն երկու տարբեր նիստերի

2003 թվականի ապրիլի 27-ին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական ընկերակցության միջպետական խորհրդի՝ ԵվրԱսՏՀ-ի նիստը, որին մասնակցել է նաեւ Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Այս նիստի ժամանակ Հայաստանը միաձայն ընդունվել է ԵվրԱսՏՀ-ի դիտորդ անդամ:

Նույն օրը, Ապրիլի 27-ին Դուշանբեում տեղի է ունեցել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը:

Երկու երկրների ղեկավարները քննարկել են այս տարվա սկզբին Մոսկվայում ստորագրված պայմանագրերի կատարման ընթացքը: Հատուկ ուշադրության է արժանացել հայ-ռուսական առեւտրատնտեսական համագործակցության, այդ թվում ատոմային էներգետիկայի բնագավառին վերաբերող հարցը:

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը համոզմունք է հայտնել, որ դիտորդի կարգավիճակով Հայաստանի մասնակցությունը Եվրասիական տնտեսական միության գործունեությանը կնպաստի թե Ռուսաստանի, եւ թե Միության մյուս անդամ պետությունների հետ առեւտրատնտեսական համագործակցության խորացմանը:

Նույն օրը Ռոբերտ Քոչարյանը երկկողմ հանդիպում է ունեցել նաեւ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնովի հետ:

Իսկ արդեն հաջորդ օրը` Ապրիլի 28-ին, Ռոբերտ Քոչարյանը մասնակցել է Դուշանբեում տեղի է ունեցած` Հավաքական անվտանգության պայմանագրի խորհրդի հերթական նստաշրջանին, որը կարեւոր փուլ է դարձել Հավաքական անվտանգության պայմանագիրը միջազգային տարածաշրջանային կազմակերպության վերակազմավորելու գործընթացում:

Նստաշրջանի ընթացում կազմակերպության կանոնադրության եւ իրավական կարգավիճակի մասին համաձայնագրի համաձայն հաստատվել են մի շարք փաստաթղթեր, որոնք կանոնակարգում են ՀԱՊ կազմակերպության գործունեությունը: Ընդունվել են որոշումներ ռազմատեխնիկական համագործակցության կատարելագործման եւ զինվորական կադրերի պատրաստման վերաբերյալ:

Հավաքական անվտանգության պայմանագրի խորհրդի նախագահի գործառույթները ստանձնել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնովը, իսկ Խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվել է Նիկոլայ Բորդյուժան:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: