28.05.2004. ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. Մայիսի 28-ը ազգային միասնության օրինակ է
28.05.2004. Սարդարապատում մեծ տոնախմբությամբ նշվեց Հանրապետության
28 Մայ 2012  
28.05.2012  |  15:31   |   Համացանց

28.05.2007. "Մայիսի 28-ը հիմքն է ներկա Հայաստանի"

"Մայիսի 28-ը մեր նորագույն պատմության ամենափառավոր էջերից մեկն է, հիմքը ներկա Հայաստանի", - ասված է նախագահ Ռոբերտ Քոչարյանի շնորհավորական ուղերձում:

"Հարգելի հայրենակիցներ, շնորհավորում եմ ձեզ Հանրապետության տոնի կապակցությամբ: 1918 թվականի մայիսին մեր ժողովրդի մղած հերոսամարտերի եւ տարած հաղթանակների արդյունքում ծնունդ առավ Հայաստանի Հանրապետությունը: Դարավոր ընդհատումից հետո վերականգնվեց հայոց անկախ պետականությունը: Չնայած իր կարճաժամկետ գոյությանը` այն դրեց մեր նոր պետականության իրավական, տնտեսական, գիտամշակութային զարգացման ամուր հիմքերը", - հանրապետության տոնի առթիվ ասել է նախագահը: "Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս մեծ տոնի առթիվ: Մաղթում եմ, որ մեր ժողովուրդը հավատարմորեն շարունակի Մայիսի 28-ին վերագտած ճանապարհը, քանզի այն խորհրդանշում է ազգային անկախության եւ ազատության հավերժական արժեքները":

panorama.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: