Պաշտոնական այց Ռուսաստանյան Դաշնություն
Հանդիպում վետերանների հետ
20 Հուն 2012  

Մայրաքաղաքը նախագահի ուշադրության ներքո

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ավանդաբար ամանորյա տոներից հետո աշխատանքային խորհրդակցություն էր անցկացնում Երևանի քաղաքապետարանում, որի ընթացքում ամփոփվում էր նախորդ տարում կատարվածն ու քննարկվում էին ընթացիկ տարվա անելիքները: Պատահական ընտրությամբ կանգ առանք 2004 և 2005 թվականների խորհրդակցությունների վրա: Երկուսում էլ Ռ. Քոչարյանը գնահատել է քաղաքապետարանի դրական աշխատանքը և շատ խիստ խոսել բացթողումների մասին: 2004 թվականի հունվարի 16-ի խորհրդակցությունից հետո հրավիրած մամլո ասուլիսում երկրի ղեկավարը նշել է, որ անցյալ տարվա պայմանավորվածությունների հիմնական մասն արվել է: Նախագահը հայտնել է, որ խորհրդակցության ընթացքում չի շրջանցվել քաղքապետարան-թաղապետարան հարաբերությունների թեման:

Ինչպես հայտնել է, գույքահարկի եւ հողի հարկի գանձման գործառույթը փոխանցված է թաղապետարաններին. "Դա զգալի ազդեցություն ունեցավ տեղական բյուջեների վրա: Հուսով եմ, դա հնարավորություն կընձեռի այս տարում ավելի լիարժեք կատարելու այն պարտավորթյունները, որ քաղաքապետարանն ու թաղապետարանները ստանձնելեւ են եւ ունեն ժողովրդի առջեւ": Ընդհանուր առմամբ, Ռոբերտ Քոչարյանը նկատել է, որ "բարելավում կա բոլոր ցուցանիշների առումով"` հավելելով սակայն, թե "աշխատելու եւ ավելի բարելավելու տեղ կա":

- Սա ընդունում է նաեւ քաղաքապետը, - ասել է Նախագահը, - շատ են անելիքները, հատկապես տրանսպորտի ոլորտի եւ մի շարք այլ ուղղություններով: Երեւանում բավականին մեծ է շինարարության ծավալը, եւ քաղաքապետարանով է նաեւ պայմանավորված, թե այս տարվա ընթացքում ինչ ծավալներ կունենանք: "Մենք այժմ հիփոթեքին առնչվող օրենսդրական փաթեթի վրա ենք աշխատում: Բայց այն ամբողջությամբ տարեվերջին պատրաստ կլինի: Այնուամենայնիվ, քաղաքապետարանը շինարարությունը խթանելու մեծ հնարավություն ունի: Իսկ սա ՀՆԱ-ում զգալի տոկոս է կազմելու", - նշել է պարոն Ռոբերտ Քոչարյանը` համապատկերում տեղեկացնելով, որ "Լինսի"-ի մասով բանակցությունները դեռ շարունակվում են: "Արվածի նկատմամբ նրանց արձագանքները շատ դրական են: Հույս ունենք, որ որոշումը եւս դրական կլինի":

"Կա այնպիսի ոլորտ, որտեղ բացթողումները կարելի է վերագրել քաղաքապետարանի կազմակերպման աշխատանքների թերացմանը". հարցին ի պատասխան Հայաստանի Նախագահն ընդգծել է, թե քաղաքի բոլոր թերությունները կարելի է վերագրել քաղաքաետարանին: "Նույնիսկ եթե ինչ-որ հարցերում քաղաքապետարանն է թերացել, քաղաքապետարանը չի կարող ասել, թե ինքը դրա հետ կապ չունի: Ուրեմն պետք է ավելի լիարժեք իրականացնի իր վերահսկողական գործառույթը: Կառավարությունը ժողովրդի կենցաղի հետ կապ չպետք է ունենա: Համայնքային իշխանություններն են զբաղվում այդ խնդրով... Կարծում եմ, նկատել եք, որ Երեւանի վիճակը աստիճանաբար բարելավվում է. երկու տարի առաջ չէիք հավատում, որ ջրամատակարարման խնդիրը կլուծվի: Այս տարի եւս 63 փողոց է լուսավորվելու: Գազ կստանան 34 հազար ընտանիքներ: 100-150 ավտոբուսներ կներկվեն, ինչն իհարկե, բավարար չէ տրանսպորտի վիճակը փոխելու համար, բայց եթե այս տեմպերով շարունակվի, 3 տարում խնդիրը կկարգավորվի":

Արդյո՞ք առկա թերությունները մայրաքաղաքի կարգավիճակով չեն պայմանավորված: Ռոբերտ Քոչարյանի համոզմամբ, այդ կարգավիճակը բնականոն աշխատելու հնարավորություն տալիս է: Միաժամանակ, պետության ղեկավարը չի ժխտում, որ այլ կարգավիճակի պարագայում հնարավորություններն ավելի մեծ կլինեին. "Մայրաքաղաքը պետք է սեփական բյուջեն լրացնելու աղբյուրներ ունենա: Ցավոք, այսօր մենք դա չունենք: Քաղաքը մարզի կարգավիճակով է, իսկ մարզերը տարածքային կառավարում են ենթադրում, ոչ թե տեղական ինքնակառավարում: Այս է խնդիրը: Սա չի նշանակում, թե հնարավոր չէ ներկայիս կարգավիճակով աշխատել... Հիշում եք, մի քանի տարի առաջ, հենց այս նույն դահլիճում ասել եմ` "փողի վրա նստած, ասում եք փող չկա": Ի±նչ եղավ այս մի քանի տարում: Հողն արժեք ունեցավ:

Այն ժամանակ էլ հողը գին ուներ: Պարզապես այն բաժանում էին ծանոթներին, պաշտոնյաներին, այլ ոչ թե աճուրդի միջոցով վաճառում: Այդ իսկ պատճառով հողի իրական գինը չէր երեւում: Որտեղից երեւար, եթե հեկտարներով գույքը 99 տարով չնչին գումարով էր վարձակալվում: Հողի հարկի եւ գույքահարկի գանձումը ՏԻՄ-երին տալով` կարեւոր քայլ արեցինք. առաջ դա հարկային մարմինների գործն էր, բայց այդ գումարը պետք է ուղղվեր տեղական բյուջե, իսկ հարկային կառույցները հանրապետական բյուջեի համար էին պատասխանատվություն կրում: Ըստ էության, ինչ որ տեղ բացիթողի վիճակ էր ստեղծվել: Այժմ ՏԻՄ-երը կգանձեն, եւ իրենք էլ պատասխանատվություն կկրեն: Նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսքերով, հետաքրքիր զարգացումներ քաղաքն ունենալու է. "Միայն պետք չէ անօրինական շինարարություն թույլ տալ: Կարծում եմ` այդ առումով քաղաքապետը վճռական է: Կարելի է ավելի վճռական լինել":

Նույն գործնական մթնոլորտում է անցել նաև 2005 թվականի համանման խորհրդակցությունը: Սակայն այս անգամ երկրի նախագահը շատ ավելի խիստ է խոսել: Նախագահի խոսքով, կան խնդիրներ, որոնք քննարկվել են անցած տարի եւ լիարժեք կարգավորվել են, բայց կան եւ այնպիսիք, որոնցում քաղաքապետարանը այնուամենայնիվ բացթողումներ է թույլ տվել: "Այս խորհրդակցության նպատակը նաեւ անցած ճանապարհը ինքնաքննադատաբար գնահատելն ու անելիքների վերաբերյալ այնպիսի որոշումներ կայացնելն է, որոնք ծավալների եւ կատարման ժամկետների առումով լինեն իրատեսական, բայց նաեւ պարտադրեն մեզ լարված աշխատել", - նշել է Ռոբերտ Քոչարյանը:
 
Նախագահն արձանագրված թերությունների շարքում առաջնահերթ անդրադարձել է քաղաքապետարանի աշխատակազմի` ժողովրդի հետ աշխատանքի որակին, մասնավորապես նշելով, որ մարդկանց դիմումներին ժամանակին պատասխան չի տրվում: Նախագահի խոսքով, թեեւ արդեն ներդրվել է մեկ պատուհանով աշխատելու գաղափարը, սակայն այն դեռեւս ամբողջովին չի ապահովում ակնկալվող արդյունքը:

Նախագահի մատնանշած մյուս թերացումը ապօրինի շինարարության դեմ պայքարն է, որը, ըստ նրա, հեռու է բավարար գնահատվելուց: "Շարունակվում է մայթերի զավթումը, եւ փաստորեն մեր քաղաքացիները մղվում են դեպի փողոցների երթեւեկելի մասերը: Քաղաքի, ժողովրդի նկատմամբ մի քիչ հարգալից վերաբերմունք ունենալու դեպքում ոչ ոք նման քայլի չպիտի դիմի: Քաղաքապետի հետ մի քանի անգամ մեքենայով շրջել ենք քաղաքում եւ կարծում եմ որոշ փողոցներով անցնելիս նա իրեն շատ վատ էր զգում...: Ի դեպ, ինքնակամ շինությունների մի մասն էլ պայմանավորված է նրանով, որ եթե մարդիկ առաջնորդվեն գործող կարգով, ապա կարող է մեկ տարուց ավել տեւել համապատասխան փաստաթղթերի ձեւակերպման գործը, ուստի գերադասում են փաստացի սկսել կառուցել, հետո լուծել իրենց հարցերը: Այստեղ հստակ կանոնակարգում է պետք կատարել", - ընդգծել է Նախագահը:

Երկրի ղեկավարը կարեւորել է նաեւ քաղաքապետարանի գործունեության թափանցիկության ապահովումը, նշելով, որ բողոքներ կան, թե քաղաքապետարանը հրաժարվում է իր որոշումների պատճեները տրամադրել հետաքրքրվող անձանց: "Քաղաքապետարանը գաղտնի գործառույթներ չունի, ո±րն է խնդիրը, որ ձեր որոշումները չի կարող քաղաքացին կամ հասարակական կազմակերպությունը ունենալ: Նախատեսեք, որ 2005-ին ներդրվի հասարակության համար քաղաքապետարանի որոշումների հասանելիությունը ապահովող համակարգ: Կարելի է որոշումները տեղադրել ձեր ինտերնետային էջում, հրապարակել նաեւ ձեր տարեկան ծրագիրը",- նշել է Ռոբերտ Քոչարյանը:

Նախագահը պահանջել է թափանցիկություն ապահովել նաեւ հողային աճուրդների գործընթացքում, շեշտելով, որ դրանք ներկայում թերահավատություն են առաջացնում հասարակության մեջ, քանի որ մեծ մասամբ կանխորոշված ելք են ունենում:Ռոբերտ Քոչարյանի խոսքով, դա են վկայում նաեւ իր վերահսկողական ծառայության կատարած ուսումնասիրությունները:

Խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Երվանդ Զախարյանն ու թաղապետերը ներկայացրել են այս տարի իրականցվելիք ծրագրերի հետ կապված օրենսդրական եւ միջանկյալ լուծումներ պահանջող խնդիրներ: Մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետը ներկայացրել է Երեւանի մուտքերի եւ մայրուղիների ընդհանուր բարեկարգման եւ կառուցապատման վերաբերյալ առաջարկներ:

Հանրապետության նախագահը վստահեցրել է, որ դրանք մանրամասն կքննարկվեն եւ հնարավորության սահմաններում կտրվեն լուծումներ:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: