18.09.2006. Բացվեց Հայաստան - Սփյուռք համաժողովը
Նախագահը լավատես է
20 Սեպ 2011  
20.09.2011  |  12:47   |   Համացանց

20.09.2006. Մեկնարկեց "Հայաստան-սփյուռք" երրորդ համաժողովը

Սեպտեմբերի 18-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց "Հայաստան-սփյուռք" երրորդ համաժողովը, որը շարունակվեց մինչեւ սեպտեմբերի 20-ը` ուղեկցվելով ամենատարբեր միջոցառումներով, հավաքներով ու ցուցահանդեսներով: Խորհրդաժողովը, որն ընթացավ Հայաստանի անկախության հռչակման 15-ամյակի նախաշեմին, աչքի ընկավ հայրենիքն ու սփյուռքը ներկայացնող մասնակիցների ստվար կազմով: 

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խորհրդաժողովում ունեցած իր ելույթում կարեւորեց հայրենիքի եւ սփյուռքի հայության միջեւ ձեւավորված ու հետզհետե ամրապնդվող համագործակցությունը, ինչի վառ դրսեւորումն էլ, նրա խոսքերով, "Հայաստան" համահայկական հիմնադրամի, "Լինսի" հիմնադրամի եւ մյուս բարեգործական կազմակերպությունների գործունեությունն է, որը խարսխված է փոխվստահության, համատեղ ջանքերի եւ միջոցների ներդրման սկզբունքին: Անդրադառնալով հանրապետությունում առկա տնտեսական մեծ առաջընթացին` նա նշեց, որ այսօր հաջողությամբ ընթանում են բարեփոխումներ մի շարք ոլորտներում, ակնառու են նաեւ աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի իրագործման դրական արդյունքները: Այդուհանդերձ, նրա խոսքերով, այսօր էլ շարունակում է հրատապ մնալ գյուղական շրջաններում կենսամակարդակի բարձրացման խնդիրը: "Հազարամյակի մարտահրավերներ" ծրագիրը` ամերիկյան ֆինանսավորմամբ, ուղղված է այդ խնդրի լուծմանը, սակայն միայն այդ ծրագրով հատկացված միջոցները բավարար չեն. անհրաժեշտ է գտնել խնդրի լուծման այլ ուղիներ եւս: 

Այդ ուղիներից մեկն էլ գյուղական համայնքների զարգացման ծրագիրն է, որը 2006-ի մայիսին "Հայաստան" հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում ներկայացրեց ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Հոգաբարձուների խորհուրդը որոշում ընդունեց ծրագիրն իրագործելու եւ Հիմնադրամի մյուս ծրագրերին համադրելու վերաբերյալ: Խորհրդաժողովի մասնակիցներին ծրագրի իրագործմանն աջակցելու կոչ արեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը. նա նշեց, որ Հայ Առաքելական Եկեղեցին օժանդակելու է այս ծրագրին: Իր ելույթում անդրադառնալով սփյուռքի մեծ դերակատարությանը հայրենիքում իրագործվող խոշորածավալ ծրագրերում` ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը նշեց, թե համայն հայության ֆինանսավորմամբ "Հայաստան" հիմնադրամը ռազմավարական նշանակության ինչպիսի ծրագրեր է կենսագործել ու կենսագործում Արցախում "Գորիս-Ստեփանակերտ", "Հյուսիս-հարավ" ավտոճանապարհների կառուցում, "Արցախի վերածնունդ" տարածքային զարգացման ծրագիր եւ այլն /: 

"Հայաստան" համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Նաիրա Մելքումյանը, ներկայացնելով Հիմնադրամի գործունեությունն անցյալում եւ այսօր, նշեց, որ այդ գործունեության արդյունավետությունը պայմանավորված է նախեւառաջ ճիշտ, երկրի համար հրատապ ծրագրերի ընտրությամբ: Այդօրինակ հրատապություն ունի նաեւ գյուղական համայնքների զարգացման ծրագիրը, որի իրագործման արդյունքում կզարգանան գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը, զբոսաշրջությունը: "Հիմնադրամը, լինելով կազմակերպությունների կազմակերպություն, բաց է այս նախաձեռնության իրագործման համար, առավել եւս, որ ունի տարածքային զարգացման ծրագրի կենսագործման բարդ եւ ուսանելի փորձ", - նշեց նա: 

Խորհրդաժողովի բացմանը ելույթ ունեցան նաեւ եկեղեցիների, բարեգործական կազմակերպությունների, ավանդական կուսակցությունների եւ այլ կառույցների ներկայացուցիչներ: 

"Հայաստան" համահայկական հիմնադրամ

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: