"Ժամանակը" ներողություն է խնդրում Քոչարյաններից
Մանկաբուժության խնդիրները նախագահի ուշադրության ներքո
01 Հուն 2013  

Մենք երկու տարեկան ենք

Լրացավ մեր կայքէջի գործունեության երկու ամյակը, և մենք մեր, ինչպես մեկամյա, այնպես էլ երկամյա հոբելյանը նշում ենք յուրովի: Այն  հաշվետվություն է թե մեր այցելուների և թե ինքներս մեր առաջ: Ինչի՞ էինք ձգտում, և ինչի՞ հասանք այս երկու տարվա ընթացքում: Կարողացա՞նք  իրագործել այն խնդիրները, որոնք դրել էինք ինքներս մեր առջև: 

Երբ, երկու տարի առաջ մենք հայտնվեցինք համացանցում, մարդիկ շտապեցին հայտարարել, որ սա նշանակում է, որ Ռոբերտ Քոչարյանը վերադառնում է ակտիվ քաղաքականություն: Ինչպես տեսնում եք, երկրորդ նախագահը դեռ չի վերադարձել, իսկ կայքէջը գործում է արդեն երկու տարի: Մենք հենց սկզբից հայտարարեցինք, որ ուրախ կլինենք եթե Ռոբերտ Քոչարյանը վերադառնալու վճիռ կայացնի, և ամեն կերպ կաջակցենք նրան, բայց մեր նպատակն ամենևին էլ դա չէ: Այսինքն մեր գործունեությունը նպատակաուղված չէր քաղաքական քարոզչությանը, գոնե օրվա քաղաքական գերակայությունների, այսինքն քաղաքական պատեհապաշտության իմստով: Մենք մեր գործունեության առաջին իսկ օրվանից հայտարարեցինք, որ մեր գերխնդիրը արդի հայկական երկու պետությունների կերտման գործում Ռոբերտ Քոչարյան քաղաքական ու պետական գործչի հսկայական ներդրումը ըստ արժանվույն գնահատելն է: Ներդրում, որը նրան դարձնում է հայ ժողովրդի նորագույն պատմության եզակի պետական գործիչներից մեկը: 

Այսօր, նշելով մեր գործունեության երկրորդ տարին, հպարտորեն կարող ենք ընդգծել, որ մենք հիմնականում կարողացանք իրագործել այս խնդիրը: 
Այսօր, հետադարձ մի հայացքով ընդգրկելով մեր աշխատանքային երկու տարին, կարող ենք առանց ավելորդ համեստության փաստել, որ այս ժամանակահատվածում գրեթե "հնգամյակի" գործունեության արդյունքներ ունենք: Սրան անշուշտ նպաստել են մեզանից անկախ մի քանի հանգամանքներ ևս: Առաջինը հանգամանքն այն է, որ մեր երկրում արագորեն զարգանում են համացանցի հնարավորություններն ու օգտատերերի թիվը: Երկրորդ գրավականը հենց Ռոբեր Քոչարյանի նախագահության տասամյա շրջանի խոշոր ձեռքբերումներն են: Դրանց մասին հիշեցումն արդեն իսկ այցելուների մեծ թիվ էր ապահովում: Հսկայական էր հետաքրքրությունը հատկապես  մեր "10 տարի, որոնք փոխեցին Հայաստանը" ծրագրի նկատմամբ:  

Այսօր Ռոբերտ Քոչարյանի մասին համացանցում ունենք հսկայական ինֆորմացիա, որից օգտվում են գրեթե բոլոր լրատվամիջոցները, անկախ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ունեցած վերաբերմունքից և անկախ քաղաքական իրավիճակներից: Այս իմաստով, մենք մեր նպատակին հասել ենք: Տեղին է մի քանի թիվ նույնպես ներկայացնելը, որոնք կվկայեն կայքէջի նկատմամբ ընդահանուր հետաքրքրության մասին: Youtube-ում մեր կայքի դիտումները անցած երկու տարիների ընթացքում  կազմում է շուրջ մեկ միլիոն, Youtube-ում բաժանորդագրված մարդկանց քանակ` 200 է, www.2rd.am կայքի դիտումների քանակը մոտենում է 150 հազարի: Երկու տարվա ընթացքում կայքում տեղադրել ենք Ռոբերտ Քոչարյանի գործունեության մասին պատմող 6 փաստագրական ֆիլմ, 32 տեսահոլովակ, 541 տեսանյութ, և ուրախությամբ պիտի նշենք, որ  դրանցից 70-ը մեզ են տրամադրել երկրպագուները: Առատ է նաև կայքի լուսանկարչական բազան: Ավելի քան 1600 լուսանկար է հրապարակվել այս երկու տարվա ընթացքում, որոնք գրեթե բոլորը շրջանառության մեջ են մտել զանգվածային լրատվամիջոցների կողմից: Երկու տարվա ընթացքում ավելի քան 800 հրապարակում ենք ունեցել` սեփական վերլուծականներ ու լուրեր, արխիվային հոդվածներ, նախագահ Քոչարյանի ելույթներ կամ հարցազրույցներ: Մեր հրապարակումներին վերաբերող հազարավոր մեկնաբանությունների կողքին, որոնք տեղ են գտնում տարբեր սոցիալական ցանցերում, կայքի այցելուները նաև մեզ են գրում: Այս ընթացքում մենք ստացել ենք 825 նամակ, այսինքն ընթերցողի կամ այցելուի հետ կենդանի շփումը նույնպես ստացվել է: Facebook սոցիալական ցանցում կայքէջի ընկերների թիվը գրեթե 2 հազարի է հասնում: Բոլորն են հասկանում, որ Հայաստանի համար, որտեղ ինտերնետը հասանելի չէ բոլորին, այս թվերն ուղղակի ապշեցնող են:  

Երբ երկու տար առաջ սկսեցինք մեր գործունեությունը, իրականացնում էինք նաև նկարահանում-հարցումները, որոնք ակատարել ենք հանրապետության տարբեր վայրերում և պարբերաբար, առանց ընդհատման ներկայացրել մեր այցելուներին: Հետո այն դադարեցրեցինք: Սակայն կայքի գործարկաման երկամյակին ընդառաջ, ևս մեկ նկարահանում իրականացրեցինք: Բավականին ժամանակ էր անցել: Ներքաղաքական նշանակալի իրադարձություններ էին տեղի ունեցել, և հարկ կար, թեկուզ և ավելորդ անգամ, համոզվելու, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ մեր ժողովրդի վերաբերմունքը ոչ միայն կայուն դրական է, այլև աստիճանական բարձրացում է գրանցում: Դրանում դուք էլ կհամոզվեք` դիտելով մեր հարցումների հին ու նոր տեսանյութերը: Միայն մեկ տարբերություն ենք նկատում նախկին ու նոր հարցումների արդյունքները դիտելիս: Ժամանակն աշխատել է Ռոբերտ Քոչարյանի օգտին, և նրան նախապատվություն տվողները կարողանում են նաև հիմնավորել իրենց վերաբերմունքը:

Ահա այսպիսի "արտադրական ցուցանիշներով" ենք մենք ամփոփում աշխատանքային գործունեության մեր երկրորդ տարին: Առջևում դեռևս շատ անելիք կա` նոր ծրագրեր ու գաղափարներ, որոնք առաջիկայում իրենց արտացոլումը կգտնեն կայքում:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: