24.04.2004. Հայաստանը վճռական է հայոց ցեղասպանության միջազգային
25.09.1998. Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի
13 Սեպ 2011  
13.09.2011  |  11:25   |   Թերթեր և ամսագրեր

12.10.2007. "Մենք հույս ունենք, որ ԱՄՆ-ը լիարժեքորեն կճանաչի հայոց ցեղասպանությունը"

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ողջունել է ԱՄՆ Կոնգրեսի միջազգային հարաբերությունների կոմիտեի կողմից հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունումը։

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Ռոբերտ Քոչարյանն այդ մասին հայտարարել է՝ պատասխանելով "Մեդիամաքս"-ի հատուկ թղթակցի հարցին Եվրամիության խորհրդի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանայի հետ համատեղ ասուլիսում։
"Մենք հույս ունենք, որ տվյալ գործընթացը կշարունակվի, եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները լիարժեքորեն կճանաչի հայոց ցեղասպանությունը", - հայտարարել է ՀՀ նախագահը։

"Աշխարհում ոչ ոք չի կասկածում, թե ինչ է իրականում տեղի ունեցել հայերի հետ 1915 թվականին Թուրքիայում"։ Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ որոշ երկրների՝ հայոց ցեղասպանությունը չճանաչելը կապված է բացառապես Թուրքիայի հետ հարաբերությունները չբարդացնելու ցանկությամբ։ "Թուրքիան ժխտում է հայոց ցեղասպանության պատմական փաստը, սակայն դա չի նշանակում, որ նա կարող է պարտադրել այդ ժխտման քաղաքականությունն այլ երկրների", - ասել է Հայաստանի նախագահը։

Ռոբերտ Քոչարյանը նաեւ մեկնաբանել է հայտարարություններն այն մասին, թե ԱՄՆ Կոնգրեսի կողմից հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է վնասել հայ - թուրքական հարաբերություններին. "Հնարավոր չէ վնասել այնպիսի հարաբերությունները, որոնք գոյություն չունեն։ Մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել առանց նախնական պայմանների եւ թուրքական կողմի հետ սկսել ծավալուն երկխոսություն մեր հարաբերությունների ապագայի վերաբերյալ", - ընդգծել է Հայաստանի նախագահը։

Խավիեր Սոլանան ասել է, որ "մենք գիտենք հայ ազգի տառապանքների մասին, սակայն մեր դիրքորոշումը ապագային հաշտեցման ոգով նայելու անհրաժեշտությունն է"։

Ինչ վերաբերում է Հայաստան-ԵՄ հարաբերություններին, Խավիեր Սոլանան գոհունակություն է հայտնել "Հայաստանի հետ հարաբերությունների կառուցողական զարգացմամբ"։ Նա նշել է, որ "Եվրոպական միությունում շատ գոհ են, թե ինչպես է Հայաստանն իրագործում Եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագիրը"։

ԵՄ խորհրդի գլխավոր քարտուղարը հայտնել է նաեւ, որ Հայաստանի նախագահի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերն ու այդ գործընթացում առաջընթացի հասնելու հեռանկարները։

Հայոց ցեղասպանությանը եւ հայ–թուրքական հարաբերություններին անդրադարձ է եղել նաեւ ՀՀ նախագահի եւ Եվրահանձնաժողովի նախագահի համատեղ ասուլիսում։

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն կարծում է, որ Թուրքիան եւ Հայաստանը պետք է "կատարեն հաշտեցման իրական քայլեր"։

Ժոզե Մանուել Բառոզուն այդ մասին ասել է հոկտեմբերի 10-ին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ համատեղ ասուլիսում։
Պատասխանելով ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի քննարկմանը Եվրոպական հանձնաժողովի վերաբերմունքի վերաբերյալ հարցին, Ժոզե Մանուել Բառոզուն ասել է. "Մեր դիրքորոշումն այն է, որ մենք դեմ ենք զգայուն եւ ցավալի հարցերի քաղաքականացմանը"։

Եվրոպական հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ նմանատիպ զգայուն խնդիրների միակ լուծումը հաշտեցումն է, որը, նրա խոսքերով, եղել է եւ կա եվրոպական ինտեգրման քաղաքականության հիմնավոր սկզբունքներից մեկը։ Բացի այդ, նշել է Բառոզուն, "մենք Թուրքիային միշտ ասում ենք բարիդրացիական հարաբերությունների կարեւորության մասին"։

Ռոբերտ Քոչարյանն իր հերթին հայտարարել է, որ ողջունում է ԱՄՆ Կոնգրեսի՝ հայոց ցեղասպանության ճանաչման ջանքերը։ Հայաստանի նախագահը նշել է, որ "պատմական անարդարության ճանաչումը չի կարող վնասել երկկողմանի հարաբերություններին"։ Նա հիշեցրել է, որ չնայած Ֆրանսիայում հայոց ցեղասպանության ճանաչումից հետո ստեղծված լարվածությանը, ընդամենը մեկ տարի անց թուրք-ֆրանսիական ապրանքաշրջանառությունն աճել է 1,5 անգամ։

Մեկնաբանելով Հայաստանի եւ Թուրքիայի հաշտեցման անհրաժեշտության մասին հայտարարությունները` Ռոբերտ Քոչարյանը կարծիք է հայտնել, որ "ամենահեշտ բանաձեւը կլիներ առանց նախապայմանների երկխոսություն սկսելը"։ Հայաստանի նախագահը հիշեցրել է, որ Երեւանն Անկարային առաջարկում է նմանատիպ երկխոսություն սկսել վերջին 15 տարիների ընթացքում։

Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտությանը, ապա Հայաստանի նախագահը իրատեսական չի համարել ղարաբաղյան հակամարտության կարգավորումը մինչեւ Հայաստանի 2008 թվականի նախագահական ընտրությունները։ Նրա խոսքերով, բանակցային գործընթացում ներկայիս դրությունը թույլ չի տալիս կարգավորման հույսեր փայփայել մինչեւ կայանալիք ընտրությունների ավարտը։

Միեւնույն ժամանակ, ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը, վերջին մի քանի տարիներին "մենք մեծ ճանապարհ ենք անցել եւ համաձայնության ենք եկել մի շարք սկզբունքային հարցերում"։

Անդրադառնալով Հայաստանի եւ ԵՄ հարաբերություններին, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն հայտարարել է, որ "Հայաստանը մեծ առաջընթաց է գրանցել Եվրոպական հարեւանության քաղաքականության (ԵՀՔ) գործողությունների ծրագրի իրագործման մեջ, մասնավորապես, քաղաքական բարեփոխումների ոլորտում"։ 

Հայաստանի նախագահն իր հերթին նշել է, որ գործողությունների ծրագրի ընդունումից հետո Հայաստանի եւ ԵՄ-ի փոխներգործությունը դարձել է "ավելի համակարգված եւ կոնկրետ"։ Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ "եթե այս միտումը շարունակվի, հնարավոր կլինի խոսել Եվրոպական միության հետ մեր հարաբերությունների նոր փուլի մասին"։

Ժոզե Մանուել Բառոզուն հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպմանը պատմել է Եվրոպական հանձնաժողովի՝ Հայկական ատոմակայանի գործունեության հետ կապված մտահոգության մասին, որի հետագա շահագործումը ԵՄ—ն համարում է վտանգավոր։
 
Եվրոպական հանձնաժողովի նախագահը հայտարարել է Հայաստանին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության մասին, եթե վերջինս ատոմային կայանի կոնսերվացման որոշում կայացնի։

Անդրադարձ է եղել նաեւ ներհայաստանյան հարցերին։ Եվրոպական հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ Եվրոպական միությունն ընդունում է 2007թ. մայիսին Հայաստանի խորհրդարանական ընտրությունների ընթացքում գրանցված դրական փոփոխությունները։

Ժոզե Մանուել Բառոզուն ասել է, որ Եվրոպական միությունն ակնկալում է "այդ միտման շարունակությունը 2008թ. փետրվարին կայանալիք՝ Հայաստանի նախագահական ընտրություններին"։ Նա հույս է հայտնել, որ ընտրությունների նախօրեին հայկական կողմը հաշվի կառնի վերջին խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ եվրոպական դիտորդների առաջարկությունները։

"Կան բոլոր հիմքերը, որպեսզի Հայաստանի նախագահական ընտրությունների հետ կապված մեր սպասումներն արդարանան", - ասել է Ժոզե Մանուել Բառոզուն։

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ նախագահի՝ Բելգիա աշխատանքային այցի ժամանակ քննարկվել են նաեւ Հայաստանի եւ ԵՄ միջեւ վիզային ռեժիմի պարզեցման հարցեր։ Հայաստանը Եվրոպական հանձնաժողովին առաջարկել է Երեւանում ստեղծել վիզային միասնական կենտրոն՝ Եվրոպական միության երկրներ մուտքի վիզա տրամադրելու համար։

Այդ հարցը հոկտեմբերի 10–ին քննարկվել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, արդարադատության, ազատության ու անվտանգության հանձնակատար Ֆրանկո Ֆրատտինիի հետ հանդիպման ընթացքում։

Հայկական կողմի կարծիքով, նման կենտրոնի ստեղծումը թույլ կտա զգալիորեն պարզեցնել Հայաստանի քաղաքացիներին մուքի վիզա տրամադրելու գործընթացը։ Քոչարյանի եւ Ֆրատտինիի հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել այն մասին, որ Եվրոպական հանձնաժողովը կուսումնասիրի Երեւանում նմանատիպ կենտրոնի ստեղծման հեռանկարը։

ԵՄ—ի հետ վիզային ռեժիմի պարզեցման հարցերը քննարկվել են նաեւ Ռոբերտ Քոչարյանի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի հանդիպման ընթացքում։

"Հայաստանի Հանրապետություն" օրաթերթ

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
 
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: