06.10.2005. Այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Լատվիայի
08.10.2005. ԼՂ կարգավորման հարցում չկա լուծում, որը կերջանկացնի բոլոր
12 Հոկ 2011  
12.10.2011  |  14:02   |   Համացանց

07.10.2005. Լատվիայի նախագահ.Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի աշխարհի ոչ մի երկրում ցեղասպանություն չլինի

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 7-ին Լատվիայի պատվիրակությունը Վայրա Վիկե-Ֆրեյբերգայի գլխավորությամբ այցելել է Երեւանի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր` Ծիծեռնակաբերդ: Լատվիայի նախագահը նաեւ եղեւնի է տնկել մերձակա Հիշատակի ծառուղում: Վայրա Վիկե-Ֆրեյբերգան նաեւ այցելել է ցեղասպանության ինստիտուտ-թանգարան, որտեղ գրառում է արել թանգարանի հուշամատյանում.

"Հայոց ցեղասպանության զոհերի պատվին մենք հավերժ կհիշենք զահվածների մասին եւ մեր տուրքն ենք մատուցում անմեղ զոհերին: Մենք պետք է զգուշացնենք մեր ապագա սերնդին, եւ պետք է փորձենք անել ամեն ինչ, որպեսզի աշխարհի ոչ մի երկրում ցեղասպանություն չլինի: Մենք պետք է զգույշ լինենք, եւ թույլ չտանք նման հանցագործության կրկնություն": Նշենք, որ Լատվիայի նախագահը Հայաստանում է գտնվում երկօրյա պաշտոնական այցով, հաղորդում է "Ռեգնում" գործակալությունը:

www.panarmenian.net

***

07.10.2005. Լատվիան ղարաբաղյան հակամարտության հարցում գրավում է չեզոք դիրք

"Լինելով Եվրամիության նոր երկիր, մենք միանում ենք ԵՄ դիրքորոշմանը եւ ողջունում ենք Հարավային Կովկասի երկրների ցանկությունը տեսնել տարածաշրջանում խաղաղություն եւ ժողովրդավարության ամրապնդում",- հայտարարել է այսօր Լատվիայի նախագահ Վայրա Վիկե-Ֆրեյբերգան Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում: Նա ողջունել է նաեւ ԵՄ նախաձեռնությունը կապված Հարավային Կովկասի երկրների հետ համագործակցությանն ուղղված գործողությունների Ծրագրի մշակման հետ: Վայրա Վիկե-Ֆրեյբերգան տեղեկացրեց, որ այսօր երկու երկրների նախագահների կողմից ստորագրված փաստաթղթերը հնարավորություն կընձեռեն Հայաստանին եւ Լատվիային համագործակցել որոշ կարեւոր ուղղություններում: "Բանակցությունների ընթացքում մենք համաձայնվեցինք, որ կարեւոր կլիներ ընտրել մի քանի կոնկրետ ուղղություններ եւ կենտրոնանալ այնպիսի ոլորտներում համագործակցության վրա, որոնքկառաջացնեն փոխադարձ հետաքրքրություն: Լինելով փոքր երկրներ, սահմանափակ տարածքներով եւ պաշարներով, մենք պետք է հաշվի առնենք դա, հասկանանք եւ կենտրոնացնենք մեր ուժերը երկկողմ համագործակցության ուղղությամբ", -նշել է Լատվիայի նախագահը: Նա հայտնել է, որ ժամանել է "շատ կարեւոր պատվիրակության կազմում, որի մեջ մտնում են 5 նախարարությունների ներկայացուցիչներ", որը մասնակցություն կունենա գործարար համաժողովում Հայաստանի եւ Լատվիայի միջեւ գործարար համագործակցության շրջանակներում: Պատասխանելով այն հարցին, թե ինչպիսի դիրքորոշում ունի Լատվիան ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, Վայրա Վիկե-Ֆրեյբերգան հայտարարեց, որ "Լատվիան լիովին համաձայն է Եվրամիության կարծիքի հետ, որը այդ հարցում ընդունել է չեզոք դիրք":

"Մենք իհարկե հավատարիմ ենք պետության տարածքային անձեռնամխելիության սկզբունքին, ընդ որում չնավազեցնելով ժողովուրդի ինքնորոշման իրավունքի սկզբունքը",-հայտարարել է Լատվիայի նախագահը: Նա նշել է նաեւ, որ վերջին տարիներին միջազգային ասպարեզում մեծ ուշադրություն է դարձվում տարածքային անձեռնամխելիության սկզբունքին, սակայն ինչ վերաբերվում է այս դեպքին, ապա "Լատվիան ողջունում է խաղաղ բանակցությունները եւ կաջակցի այդ հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբին": "Մենք կարեւորեցնում ենք, որպեսզի բանակցությունները շարունակվեն խաղաղ, այլ ոչ թե ռազմական ճանապարհով: Այս հարցում Լատվիան ունի այնպիսի դիրքորոշում, ինչպիսի եւ ԵՄ",- հայտարարել է Վայրա Վիկե-Ֆրեյբերգան: Լատվիայի նախագահը նշել է, որ սա իր առաջին այցն է Հայաստան եւ նա հուսով է, որ "հնարավորություն կունենա պարզ պատկերացում կազմել այն երկրի մասին, որի մասին այդքան շատ կարդացել է":

www.panarmenian.net

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
25.07.2018
Սա Մարտի 1-ը բացահայտե՞լու փորձ է, թե՞ հաշիվ մաքրելու. Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր կվերադառնա Հայաստան։ Նա սովորաբար ամեն տարի հուլիսի սկզբին մեկնում է Հայաստանից եւ վերադառնում ամսվա վերջին։ Վերադառնալու հաջորդ օրը՝ հուլիսի 26-ին, Հատուկ քննչական ծառայությունը Քոչարյանին հրավիրել է հարցաքննության Մարտի 1-ի գործով։ ՀՔԾ-ն մինչ այդ ծանուցագիր էր ուղարկել Քոչարյանին՝ նրան հրավիրելով հարցաքննության, բայց քանի որ ՀՀ երկրորդ նախագահը գտնվում էր արտերկրում, ՀՔԾ-ն համաձայնեց սպասել, մինչեւ նա վերադառնա։ Բայց մի փոքր, «խիստ տեխնիկական» հարց կա, որը մինչեւ հիմա նրա գրասենյակը չի կարգավորել՝ որտե՞ղ է տեղի ունենալու Քոչարյանի հարցաքննությունը՝ Հատուկ քննչական ծառայությունո՞ւմ, թե՞ իր նախընտրած վայրում։ Սա նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ մեզ հետ զրույցում համարեց տեխնիկական հարց, որով զբաղվում են համապատասխան պատասխանատու անձինք։ Բայց, դատելով նրա հայտարարություններից, այս տեխնիկական հարցն իր մեջ որոշակի ամբիցիաներ է պարունակում՝ պայմանավորված Քոչարյանի ստատուսով։ Կարճ ասած՝ Քոչարյանն ուզում է, որ ՀՔԾ-ն գա իր մոտ, ոչ թե ինքը գնա ՀՔԾ, թեպետ ՀՔԾ պետն արդեն հասկացրել է, թե որ դեպքերում են հարցաքննությունը կազմակերպում անձի նախընտրած վայրում, եւ այդ դեպքերի մեջ Քոչարյանի պարագան կարծես թե չի մտնում։

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: