Սառը խոսք շոգ ամռանը
Չտարածված լուսանկարների ալբոմ
05 Հուլ 2012  

Մեր ազգային համակարգի հիմքը

Մի քանի անգամ առիթ է եղել նշելու, թե որքան էր կարևորում Սահմանադրության դերը Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ըստ նախագահի, մայր օրենքը մեռած դոգմա չէ, այլ անընդհատ կատարելագործման կարիք ունեցող իրողություն:

Այս համոզվածությամբ նա նախաձեռնեց Սահմանադրական բարեփոխումներն ու հանրաքվեն, ինչը նույնիսկ ընդիմադիրների կողմից գնահատվեց աննախադեպ, քանզի նախագահի նախաձեռնությամբ իրականացվող բարեփոխումները սահմանադրորեն սահմանափակում էին հենց իր` նախագահի լիազորությունները: Այս և առհասարակ Սահմանադրական բարեփոխումների մասին կարող եք կարդալ այստեղ:

Իսկ մենք շնորհավորելով մեր ժողովրդին Սահմանադրության օրվա առիթով, ներկայացնում ենք այդ կապակցությամբ երկրորդ նախագահի 2001 թվականի շնորհավորական ուղերձը:

ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Հարգելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ ձեզ Սահմանադրության օրվա առթիվ։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը իրավունքի մեր ազգային համակարգի հիմքն է։ Արտահայտելով մեր ժողովրդի կամքը՝ կառուցել սոցիալական, իրավական եւ ժողովրդավարական պետություն, այն կոչված է երաշխավորելու մեր քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները։ Երկրի Հիմնական օրենքը նաեւ գրավականն է քաղաքացիական համերաշխության։

Սահմանադրության ընդունումը բացառիկ նշանակություն ունի յուրաքանչյուր պետության ու ժողովրդի կյանքում։ Ամենաբարդ եւ բախտորոշ իրավիճակներում մեր Սահմանադրությունը ապացուցել է իր կենսունակությունը՝ երկիրը զերծ պահելով ճակատագրական ցնցումներից։
Հայաստանի զարգացման ներկա փուլում, երբ մեր առջեւ բացվում են առաջընթացի նոր հեռանկարներ, բնական է, որ Սահմանադրությունը բարեփոխվի արդիական պայմաններին համապատասխան՝ ներառելով եւ արտացոլելով մեր ճանապարհի ուղենիշները։ Այս ուղղությամբ մանրակրկիտ եւ նպատակասլաց աշխատանք է կատարվել, որ հասցվելու է իր տրամաբանական ավարտին։

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա առթիվ՝ այն հավատով, որ մեր երկրի Հիմնական օրենքը կիրառվելու է անշեղորեն եւ ծառայելու է բազում սերունդների:

Լուսանկարներ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: