09.05.2005. Президент Армении поздравил ветеранов с Днем Победы
09.05.1996. ԼՂՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը Լեռնային Ղարաբաղի
07 Մայ 2013  
07.05.2013  |  13:36   |   Թերթեր և ամսագրեր

09.05.2005. Մեծ Հաղթանակի օրն էր ցնծալից

Հիրավի, իրադարձությանն արժանավայել շուքով ու ընդգրկմամբ երեկ Մոսկվայում շուրջ վեց տասնյակ պետությունների, ինչպեսեւ միջազգային կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ, նշվեց Հայրենական մեծ պատերազմում ֆաշիստական Գերմանիայի նկատմամբ տարած մեծ Հաղթանակի 60-րդ տարեդարձը։ 
   
Այս նշանակալից իրադարձությանը մասնակցելու համար ժամանել էր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ տիկնոջ ուղեկցությամբ։ Հայաստանը արժանիորեն ներկայացված էր Հաղթանակի 60-ամյակը նշանավորող տոնական իրադարձություններում եւ դա հատկանշական է, քանզի փոքր մեր երկրից շուրջ 600 հազար հայ է մասնակցել այդ պատերազմին, որոնցից ավելի քան 300 հազարը զոհվել է ֆաշիզմի չարիքը վերացնելու համար։
   
Պետք է ասել, որ Ռուսաստանի իշխանություններն ու Մոսկվայի ղեկավարությունը, որոնք մի քանի ամիս շարունակ պատրաստվում էին այս լայնածավալ տոնակատարությանը, չնայած ինքնին ենթադրվող աննախադեպ անվտանգության ապահովման միջոցառումներին, կարողացել էին ապահովել բուն տոնական մթնոլորտը։ Ասել, թե Մոսկվան՝ սկսած Կարմիր հրապարակից, Կրեմլից, Ալեքսանդրյան այգուց եւ վերջացրած ողջ մայրաքաղաքով, ուղղակի պարուրված էր Հայրենական պատերազմի, 20-րդ դարի այդ համամարդկային ամենադաժան եղելության եւ աշխարհամարտում տարած Հաղթանակի 60-ամյակին նվիրված պլակատներով, տոնական պաստառներով, նշանակում է ոչինչ չասել։
   
Տոնական իրադարձությունների գագաթնակետն անշուշտ երեկվա զինվորական եւ պատվո շքերթն էր Կարմիր հրապարակում, որին շատերը անկասկած հետեւել են ռուսական հեռուստաալիքներով տրվող ուղիղ հեռարձակմամբ։ Առանձնապես հուզիչ եւ խորհրդանշական էր այն պահը, երբ հատուկ այս առիթով ԶԻԼ գործարանում պատրաստված 40-ական թվականների մոդելները հիշեցնող 130 ավտոմեքենաներով հրապարակ մտան Հայրենական պատերազմի 2600 վետերաններ, որոնք Մոսկվա էին եկել նախկին Խորհրդային Միության գրեթե բոլոր հանրապետություններից։ Միանգամից նշենք, որ նրանց շարքում էին նաեւ մեր 5 հայրենակիցները։ 
   
Իսկ ընդհանրապես Հաղթանակի 60-ամյակի տոնակատարությանը մասնակցելու համար Մոսկվա էին հրավիրվել շուրջ 5 հազար վետերաններ։ Նշենք նաեւ, որ շքերթին մասնակցող հիմնական՝ Ռուսաստանի ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտները հանդերձավորված էին հաղթական 1945 թվականի համազգեստներով։ 
   
Պետությունների ղեկավարները շքերթին հետեւում էին հատուկ պատրաստված տրիբունաներից։ Ակնհայտ երեւում էր, որ միանգամայն տարբեր աշխարհաքաղաքական ուղղվածության, նույնիսկ հակընդդեմ շահեր ունեցող պետությունների ղեկավարները միմյանց հետ շփվելիս ընդգծված բարյացակամ էին՝ տոնին համահունչ։ Իհարկե հետաքրքիր էր, որ երբ երկրի ղեկավարների համար նախատեսված տրիբունա եկավ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը, մինչ այդ ամպամած եղանակը բացվեց։ Ի դեպ, Մոսկվայի քաղաքապետի կարգադրությամբ, 12 հատուկ օդանավերի միջոցով երեկվա տոնակատարության ժամանակ ապահովվեց առանց տեղումների եղանակ։
   
Հարկ է նշել, որ թե՛ մայիսի 8-ին ինչպես ԱՊՀ գագաթաժողովում, այնպես էլ մայիսի 9-ին Հաղթանակի շքերթի, Անհայտ զինվորի գերեզմանին պսակադրման արարողության, Կրեմլի պետական պալատում Վլադիմիր Պուտինի եւ նրա տիկնոջ անունից հանդիսավոր ընդունելության ժամանակ մեր երկրի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը միանգամայն ջերմ հաղորդակցվում էր իր օտարերկրյա գրեթե բոլոր գործընկերների հետ։ Մասնավորապես նախօրեին Մեծ թատրոնում Հայրենական պատերազմի վետերաններին նվիրված հանդիսավոր համերգից առաջ, որին ներկա էին ԱՊՀ երկրների ղեկավարները, Ռոբերտ Քոչարյանը ջերմ եւ բարեկամական զրույց ունեցավ Վլադիմիր Պուտինի ու Սերգեյ Իվանովի հետ։
   
Մեր վետերանների շարքում հետաքրքիր էր ծանոթությունը Ալեքսանդր Ստեփանյանի հետ, որը մասնակցել էր ոչ միայն 1941 թվականի նոյեմբերի 7-ի հայտնի շքերթին, որից անմիջապես մեկնել են ռազմաճակատ, այլեւ տանկի մեխանիկ-վարորդ մեր հայրենակիցը մասնակիցն է եղել Բեռլինի գրավման ու 1945թ. հունիսի 24-ի շքերթի։ Մեր հայրենակիցներից Մոսկվա էին եկել եկել ՀՄՊ Արարատ Ճզմաչյանը, Սուրեն Հովհաննիսյանը, Հրանտ Հովհաննիսյանը։ 

armworld.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: