

2005 թվականի մայիսին նախկին խորհրդային տարածքի գրեթե բոլոր ժողովուրդները նշում էին Մեծ Հայրենական պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 60 ամյակը: Հսկայական է հայ ժողովրդի դերը այդ մեծ հաղթանակի գործում: Բնականաբար հայ ժողովուրդն էլ անմասն չէր տոնական միջոցառումներին, որոնք տեղի ունեցան ինչպես Երևանում, այնպես էլ Խորհրդային Միության և ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում:
2005 թվականի մայիսի 7-ից 9-ը աշխատանքային այցով Մոսկվա մեկնած նախագահ Ռոբերտ Քոչարյանը նույնպես մասնակցել է Կարմիր հրապարակում տեղի ունեցած զորահանդեսին և տոնական այլ միջոցառումներին: Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահը մասնակցել է նաև ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը:
Ներկայացնում են տոնական այդ օրերի խրոնիկան պատկերող տարբեր նյութեր:
Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ: