Վերադարձ հայրենի քաղաք
Եվ գործ, եւ մաղթանք
26 Մար 2012  

Մի հանդիպման պատմություն

Անցած շաբաթվա մամուլն ամբողջությամբ անուններով էր հագեցած: Հասկանալի է, որ խոսքը վերաբերվում է նախընտրական ցուցակներին: Ուր աչքդ թեքեիր` ցուցակ էր ու անուններ: Այդ իմաստով մամուլն առանձնացավ ինչպես համամասնական ցուցակներում հայտնված այս կամ այն թեկնածուի հարցը, տեղն ու արժանիքները քննելով, այնպես էլ մեծամասնականի նախընտրական առաջադրումներով:

Մեզ հետաքրքրող, այսինքն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անդրադարձող նյութերի իմաստով այս շաբաթն  առանձնացավ   թեև միայն մեկ լուրով, բայց ինչպիսի՞ լուրով: 

Կիրակի երեկոյան Ա1 պլյուս ընկերությունը տարածեց տեղեկություն, որ Մոսկվայում Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Ռուսաստանի նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանը հաստատեց այդ լուրը, որից հետո սկսեցին ոչ միայն ենթադրել, թե ինչ կարող էին խոսել Պուտինն ու Քոչարյանը, այլև "ամենահավաստի" աղբյուրների հիման վրա ուղղակի հայտարարել այդ զրույցի թեման:
 
Բայց այ, որքան էլ աղբյուրները հավաստի, այնուհանդերձ այնքան բազմազան էին Պուտին-Քոչարյան հանդիպման մեր լրատվամիջոցների ներկայացրած նպատակները, զրույցի բովանդակությունը և այլն, որ ամեն ինչում կարելի է մեղադրել մեր ԶԼՄ-ներին, բացի երևակայության պակասից:

Տարբեր էին նաև հանդիպման տևողությանը վերաբերող տեսակետները: Մի լրատվամիջոց հայտարարում էր, որ երկար փորձելուց հետո Ռոբերտ Քոչարյանին "հաջողվել է" մի հինգ րոպեով տեսակցել Վլադիմիր Պուտինին, մեկ այլ լրատվամիջոցի պնդմամբ հանդիպումը տևել է ավելի քան երեք ժամ: Մի տեղ գրվում էր, որ Ռոբերտ Քոչարյանը այդ հինգ րոպեն կամ երեք ժամն օգտագործել է գործող նախագահ Սերժ Սարգսյանի դեմ խոսելով, նույնիսկ պատրաստակամություն հայտնել նրա դեմ ցույցեր կազմակերպելու, մեկ այլ տեղեկացված լրատվամիջոց հայտարարում էր, թե քննարկման ու զրույցի թեման եղել է Ղարաբաղյան խնդրի կարգավորման վերջին զարգացումները:

Թերթերից մեկը լուր տարածեց նաև, թե Վլադիմիր Պուտինը չի ընդունել Հայաստանի գործող նախագահին, բայց այ, նախկինի հետ հանդիպել է: 

Եվ վերջապես, երկրորդ նախագահին "մոտ կանգնած հավաստի աղբյուրներ" ունեցող մեկ այլ թերթ էլ հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել էր Վլադիմիր Պուտինին, որպեսզի իր համար աշխատանք խնդրի "Գազպրոմում":

Մենք էլ, տեսնելով այսքան աղավաղում, որոշեցինք սեփական աղբյուրների միջոցով և սեփական հետաքննությամբ պարզել, թե ինչ են իսկապես խոսել Ռոբերտ Քոչարյանն ու Վլադիմիր Պուտինը: Ինչքան չլինի, երկրորդ նախագահի ոչ պաշտոնական կայքն ենք, և պիտի որ մեզ ավելի շուտ տրամադրվի այս կամ այն ինֆորմացիան: Սկզբում շատ զարմացանք պարզելով, որ զրույցի թեման իսկապես Ռոբերտ Քոչարյանի համար խիստ անձնական բնույթ է կրել: Սակայն, ավելի ուշ պարզվեց, որ նա ոչ թե  իր համար է խնդրել իր ընկերոջը, այլ մի հեռու ազգականի, և ոչ թե աշխատանք է խնդրել, այլ գնահատական: Բանն այն է, որ ՀՀ երկրորդ նախագահի վերոհիշյալ հեռավոր ազգականը, ըստ ճշտված աղբյուրների` հորական կողմից, միանգամից երկու քննություն է տապալել մոսկովյան բուհերից մեկում և կանգնած է դուրս մնալու վտանգի առաջ: Եվ ահա, Ռոբերտ Քոչարյանը խնդրել է Պուտինի միջնորդությունը, որպեսզի այդ երիտասարդի կրթությունն ու կարիերան վտանգի տակ չհայտնվեն: Հանդիպումն, իսկապես,  տևել է երեք ժամ, որովհետև Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին, թեև դժվարությամբ, բայց հաջողվել է մի դասախոսից խոստում կորզել, որ կնշանակի հայ ուսանողին: Բայց երկրորդ դասախոսը շատ սկզբունքային է գտնվել, և երկար բանակցություններից հետո էլ ոչ մի կերպ չի զիջել իշխանական ճնշմանն ու հայտարարել է, թե այդ ուսանողը մինչև չպատասխանի` բավարար չի ստանա: Կարճ ասած, լիկվիդի հանձնումը մյուս ամսին է, և դրանից են կախված թե ներքաղաքական և թե արտաքին քաղաքական զարգացումները Հայաստանում:

Ահա թե որն է այդքան աղմուկ հանած հանդիպման "իրական" պատմությունը:

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: