27.09.2005. Ֆինլանդիայի նախագահը ժամանեց Հայաստան
Խուճապ, ցեյտնոտ, իրարանցում
26 Սեպ 2011  
26.09.2011  |  13:43   |   Թերթեր և ամսագրեր

Մի քանի տարվա ընթացքում փոխվեց երկրի պատկերը

Հանրապետության երկրորդ նախագահի ոչ պաշտոնական կայքը ամփոփեց անկախության 20-ամյա հոբելյանի առիթով նախաձեռնած "10 տարի, որ վերափոխեց Հայաստանը" նախագիծը։ Ինչպես հայտնի է, այն ներառում է նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիների ընթացքում Հայաստանի ձեռքբերումները տարբեր բնագավառներում։ Նախագծի վերջին՝ "Վերածնված երկիր" բաժինը, նվիրված է տնտեսական այն գործընթացներին, որոնք արձանագրվել են Հայաստանում երկրորդ նախագահի պաշտոնավարման տարիներին։ 

Նշենք, որ Ռ.Քոչարյանի նախագահության հատկապես առաջին շրջանը բարդ եւ դժվարին տարիներ էին։ Ահագնացող չափերի էր հասել արտագաղթը, ինչը բնականաբար երկրի տնտեսական ու սոցիալական վատ պայմանների հետեւանք էր։ 

Այնպես չէ, որ Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալուց անմիջապես հետո արտագաղթը Հայաստանից դադարեց։ Այն շարունակվեց նաեւ հետագա մի քանի տարիներին եւ պահպանվեց մինչեւ 2002թ.։ Արտագաղթի ալիքը հնարավոր եղավ կասեցնել առաջին հերթին տնտեսական վերելքի շնորհիվ։ "Իսկ տնտեսական վերելքը հեշտ չտրվեց։ Փոխվեց թե տնտեսության վարման գաղափարախոսությունը, եւ թե գերակա համարվող ճյուղերը։ Առհասարակ մի քանի տարվա ընթացքում փոխվեց երկրի ընդհանուր պատկերը",- ասվում է Ռ.Քոչարյանի ոչ պաշտոնական կայքի "10 տարի, որ վերափոխեց Հայաստանը" նախագծի "Վերածնված երկիր" բաժնում։ 

Տնտեսության ոլորտում երկրորդ նախագահի հիմնական նախաձեռնություններից մեկը դարձավ հաղորդակցության համակարգի վերականգնումը, որը պարզապես կաթվածահար վիճակում էր։ Անկախացումից հետո տարիներ շարունակ մնալով անխնամ, երկրի գրեթե բոլոր ճանապարհները քայքայվել ու քանդվել էին՝ դարձել ուղղակի անանցանելի։ 

Նկատի ունենալով այդ հանգամանքը, Ռ.Քոչարյանը նախաձեռնեց ճանապարհների վերանորոգման լայնածավալ աշխատանքների իրականացում, եւ «քայքայված, անանցանելի ճանապարհներին փոխարինելու եկան բարձրակարգ ճանապարհներն, ու երկիրը սկսեց կանոնավոր շնչել"։ 

Սակայն երկրորդ նախագահի նախաձեռնությունները ճանապարհաշինության ոլորտում չսահմանափակվեցին միայն դրանով։ Առաջ քաշվեցին ավելի հավակնոտ ծրագրեր, որոնք երկրի համար ունեին ռազմավարական նշանակություն։ Չնայած որոշ մարդկանց թերահավատությանը, այնուհանդերձ այդ հավակնոտ ծրագրերը եւս չմնացին թղթի վրա։ Դրանք կյանքի կոչվեցին Լինսի եւ "Հայաստան" համահայկական հիմնադրամի միջոցներով։

Ռ.Քոչարյանի նախագահության տարիներին իրականություն դարձավ այնպիսի ճանապարհաշինական ծրագիր, ինչպիսին Դավիթաշենի կամրջի կառուցումն էր։ Այդ տարիներին քչերը հանդես կգային նման մեծ նախաձեռնությամբ, որը սկիզբ էր առել դեռեւս խորհրդային ժամանակաշրջանում եւ այդպես տարիներ շարունակ մնացել կիսակառույց վիճակում։ 
 
Շուտով գործարկվեց Աշտարակը շրջանցող կամուրջը, որը հնարավորություն տվեց երկրի բազմաթիվ բնակավայրեր Երեւանի հետ կապել առանց Աշտարակ մուտք գործելու։

Սելիմի լեռնանցքի ճանապարհահատվածի շինարարությունն անլուծելի թվացող մի քանի կարեւոր ռազմավարական խնդիրներ լուծեց։ Այնուհետեւ շահագործման հանձնվեց Դիլիջանի ճանապարհային թունելը։ 

Իհարկե, "Ճանապարհաշինությունը միակ ասպարեզը չէր, որ փոխում էր երկրի դիմագիծը։ Ամեն տարի աղետի գոտում շահագործման էր հանձնվում այնքան բնակարան, որքան չէր եղել երկրաշարժին հաջորդած ամբողջ տասնամյակի ընթացքում։ Կառուցվում էին հիվանդանոցներ, հանրակրթական, երաժշտական, գեղարվեստի դպրոցներ։ Ընդ որում, ոչ միայն երկրաշարժից տուժած տարածքներում։ 

Նոր դեմք ու դիմագիծ էր ստանում նաեւ մայրաքաղաքը։ Այստեղ բացի ճանապարհներից վերակառուցվեցին հրապարակներ եւ գետնանցումներ, կառուցվեց Սարալանջի էստակադան, Կասկադի համալիրը, վերակառուցվեցին գրեթե բոլոր մշակութային օբյեկտները"։ 

Գյուղատնտեսության զարգացումը փոխկապակցվեց վերամշակող արդյունաբերության ստեղծման ու գործարկման հետ։ Դա էլ լուրջ խթան հանդիսացավ գյուղմթերքների սպառման շուկայի ապահովման համար։ Գյուղատնտեսության արտադրության ծավալների աճը, մի կողմից, պայմաններ էր ստեղծում դրանց գները պահել ցածր մակարդակի վրա, մյուս կողմից՝ բարձրացնում էր գյուղացիական տնտեսությունների եկամուտները։ Գյուղատնտեսությունն ի վերջո հնարավորություն ստացավ օգտվել վարկային ռեսուրսներից։ 

Արդյունաբերության մեջ ավանդական ոլորտների կողքին գերակա համարվեցին գիտատար ճյուղերը։ Դրա շնորհիվ կարճ ժամանակահատվածում այս ոլորտում ստեղծվեցին բազմաթիվ նոր ձեռնարկություններ։ Մինչեւ 2007թ. Հայաստանում բացվեց տեղեկատվական տեխնոլոգիաների 160 նոր ձեռնարկություն։ 1997-2007թթ. ընթացքում այս ոլորտում հիմնադիր կապիտալի տեսքով ներդրվեց շուրջ 70 մլն դոլար։ Այդ տարիներին արագ տեմպերով զարգանում էին նաեւ ոսկերչությունն ու ադամանդագործությունը։ 

10 տարվա ընթացքում 6 անգամ բարձրացավ միջին աշխատավարձը։ 

Այս ամենը նպաստեց, որ 2002թ. ի վերջո երկրից մեկնողների եւ վերադարձողների թիվը գրեթե հավասարվի, իսկ 2004 թվականից արդեն դրական մնացորդ ապահովվեց," - ամփոփելով Ռ.Քոչարյանի 10-ամյա գործունեությունը՝ ասվում է երկրորդ նախագահի ոչ պաշտոնական կայքում։

Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ
www.armworld.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: