28.11.2006. ԱՊՀ գագաթաժողովը
Արաբական Միացյալ Էմիրությունները հեռանկարային գործընկեր է
08 Դեկ 2011  
08.12.2011  |  16:00   |   Թերթեր և ամսագրեր

29.11.2006. Մինսկյան գագաթնաժողով

"Հայաստանի Հանրապետություն" Օրաթերթ - Բելառուսի մայրաքաղաքում կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը,
իսկ ԱՊՀ բարեփոխման նախագիծը կներկայացվի 2007-ի հունիսին:

Երեկ Մինսկում անցկացվել է ԱՊՀ հերթական գագաթնաժողովը, որին մասնակցել է նաեւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ինչպես հաղորդել է "Արմինֆո"—ի թղթակիցը, ողջույնի խոսքով մասնակիցներին է դիմել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Ընդգծելով Համագործակցության կարեւոր նշանակությունը, նա նշել է, որ ներկայում գլխավոր խնդիրը կազմակերպության երկրների համագործակցության ձգտման պահպանումն է։ 

Նրա խոսքով, չնայած դժվարություններին` անհրաժեշտ է այսուհետեւ եւս զարգացնել համագործակցությունը։ Բելառուսի նախագահը նշել է, որ գագաթնաժողովի հիմնական նպատակը 12 պետությունների ձեւաչափով համագործակցության ռազմավարության մշակումն է։ Այնուհետեւ հանդիպման մասնակիցները հաստատել են օրակարգը։ ՌԴ առաջարկով հետաձգվել է ԱՊՀ տնտեսական դատարանի արձանագրության եւ փոխըմբռնման հուշագրի մասին հարցերի քննարկումը։ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը նշել է, որ հանդիպման օրակարգի հարցերի թվում է նաեւ հաջորդ գագաթնաժողովի անցկացման ժամկետի եւ վայրի հարցը։

Սկզբում հանդիպումն ընթացել է նեղ կազմով։ Այնուհետեւ տեղի է ունեցել ընդլյանված կազմով հանդիպում, որին հայկական կողմից մասնակցել են ՀՀ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը, ԱԳՆ փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանը եւ Բելառուսում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը։ Քննարկման գլխավոր հարցը ԱՊՀ արդյունավետության բարձրացման եւ նրա զարգացման հեռանկարների մասին զեկույցն էր։ 

Մտքերի փոխանակություն է ծավալվել նաեւ հումանիտար ու տնտեսական ոլորտներում համագործակցության, անօրինական միգրացիայի դեմ պայքարի խնդիրների շուրջ։ Նիստի ընթացքում ստորագրվել են մեկ տասնյակից ավելի փաստաթղթեր, որոնք կընդլայնեն Համագործակցության անդամ պետությունների փոխգործակցության նորմատիվային—իրավական բազան։

ԱՊՀ կազմավորումից 15 տարի անց կարելի է վստահաբար փաստել, որ Համագործակցության ստեղծումն արդարացված էր եւ թույլ է տվել նոր պետություններին գոյատեւել խաղաղ պայմաններում, հայտարարել է Համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի նախագահ, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը` ԱՊՀ նախագահների անունից ելույթ ունենալով մամլո ասուլիսին։

Նազարբաեւի խոսքերով, 15 տարվա ընթացքում ստորագրված փաստաթղթերի ավելի քան 70 տոկոսը մնացել է թղթի վրա։ Այդ կապակցությամբ այսօր ստորագրվել եւ ընդունվել են միայն այն փաստաթղթերը, որոնց գծով լիակատար համաձայնություն է ձեռք բերվել Համագործակցության բոլոր անդամների շրջանում։ Նազարբաեւը հաղորդել է, որ գագաթնաժողովում որոշում է կայացվել՝ մինչեւ 2007 թվականի հունիսի 1—ը ԱՊՀ արտգործնախարարների խորհրդին հանձնարարել մշակել Անկախ պետությունների համագործակցության բարեփոխման նախագիծ։ Ղազախստանը միշտ հանդես է եկել եւ հանդես կգա ինտեգրացիոն գործընթացների օգտին, հայտարարել է Ն. Նազարբաեւը։ Նա ընդգծել է, որ հանդիպումն անցել է կառուցողական եւ փոխըմբռնման մթնոլորտում։

ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների հանդիպումից հետո Մինսկում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան շենքում երեկ տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի առանձնազրույցը։

Ինչպես Մինսկից հաղորդել է "Արմինֆո"—ի թղթակիցը, հանդիպման ավարտին մամուլի համար հայտարարությամբ հանդես չեն եկել ոչ նախագահները եւ ոչ էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Նախագահների հանդիպմանը նախորդել է ընդլայնված կազմով հանդիպում, որին մասնակցել են նաեւ երկու երկրների արտգործնախարարներ Վարդան Օսկանյանն ու Էլմար Մամեդյարովը, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԵԱՀԿ գործող նախագահ, Բելգիայի արտգործնախարար Կարել դե Գուխտը, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։

Երեկ ուշ երեկոյան ՀՀ պատվիրակությունը վերադարձել է Երեւան։

"Հայաստանի Հանրապետություն" Օրաթերթ

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: