Պատմական ելույթն ամբողջական տարբերակով
Արդյունավետ պաշտոնական այց
09 Սեպ 2013  

"Մխիթար Գոշ"-ի մեդալ հայ ժողովրդի բարեկամին

2006 թվականի սեպտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել մեր երկրում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսի հետ:

Մեկ օր առաջ, սեպտեմբերի 5-ին նախագահը հրամանագիր էր ստորագրել հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Ջոն Էվանսին "Մխիթար Գոշ"-ի մեդալով պարգևատրելու վերաբերյալ:

Հանձնելով պարգևը, Ռոբերտ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին արդյունավետ համագործակցության համար և նշել, որ համատեղ աշխատանքի երկու տարիների ընթացքում հայ-ամերիկյան հարաբերությունները գրանցել են լուրջ առաջընթաց:

Ասենք, որ մեր երկրում պաշտոնավարումն ավարտող ամեն դեսպան, և նույնիսկ ԱՄՆ դեսպան չէ, որ նման մեդալի է արժանանում: Բոլորս էլ շատ լավ ենք հիշում, որ Ջոն Էվանսի գործունեությունը մեր երկրում դադարեցվեց այն պարզ պատճառով, որ դեսպանը Ցեղասպանություն էր կոչել Թուրքական կայսրությունում 1915 թվականին իրականացված ջարդերը: Որևէ դիվանագետ կամ պաշտոնատար այլ անձ այս կամ այն ժողովրդի նկատմամբ հատուկ համակրանք կարող է ունենալ, կամ` չունենալ: Չկա այն արգելող կամ խթանող համապատասխան օրենսդրություն: Դիվանագետը պարտավոր է պաշտպանել այն պետության շահերը, որը ներկայացնում է տվյալ երկրում աշխատելիս: Ջոն Էվանսը վստահ էր, որ ամերիկյան շահը պահանջում է ասել ողջ ճշմարտությունը Հայոց Ցեղասպանության մասին: Տարիներ անց, երբ "Վիկիլիքս" կայքը հրապարակեց Ջոն Էվանսի զեկույցը ուղղված ԱՄՆ Պետդեպարտամենտին, բոլորը համոզվեցին, որ Էվանսը հրապարակավ չի խոսում մի բան, և մեկ այլ բան զեկուցում իր ղեկավարությանը: "Վիկիլիքսի" հրապարակումը տառացիորեն կրկնում էր նրա արտահայտած բոլոր տեսկաետները ինչպես Ցեղասպանության, այնպես էլ` հայ-թուրքական հարբերությունների վերաբերյալ: Ընդ որում, այն չի հակասում նաև ԱՄՆ նախագահի ու արտաքին հարաբերությունների գերատեսչության ղեկավարության  հայտարարություններին: Սակայն օրվա քաղաքական շահն ավելի վեր դասվեց, քան ճշմարտությունը: Ջոն Էվանսը հեռացվեց Հայաստանից, մնալով սակայն հայ ժողովրդի սրտում, և լրացրեց հայ ժողովրդի մեծ բարեկամների այն ցանկը, որոնց նկատմամբ հայերս կարողանում ենք երախտապարտ լինել: Այո, այս կամ այն ժողովրդի նկատմամբ համակրանքը սուբյեկտիվ վերաբերմունք է և չունի դիվանագիտական պարտադրանքի նորմ, իսկ Ջոն Էվանսը սիրեց հայ ժողովրդին և առիթը բաց չէր թողնում հայտարարելու, որ իրեն շատ լավ է զգում մեր երկրում:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: