10.11.2006. Ռոբերտ Քոչարյան. Աճում է Հայաստանն այցելած զբոսաշրջիկների
10.11.2006. Գործարար արձագանք
12 Նոյ 2011  
12.11.2011  |  12:41   |   Թերթեր և ամսագրեր

10.11.2006. "Մուլտի ռեստ հաուզ" հյուրանոցային համալիրը կնպաստի տուրիզմի զարգացմանը

"ԱԶԳ" ՕՐԱԹԵՐԹ - Մեր երկրի համար տուրիզմի զարգացումն օրակարգային է, եւ դրա համար այս տարիներին շարունակաբար աշխատանքներ են տարվում հանրապետության հատկապես առավել նպաստավոր եւ գրավիչ վայրերում:

Գործարար եւ քաղաքական շրջանակների բավական հետաքրքրական ներկայացուցիչների եւ հյուրերի ներկայությամբ երեկ Ծաղկաձորի բարձունքում նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ բացվեց «Մուլտի րեսթ հաուզ» հյուրանոցային համալիրը, որը պատկանում է գործարար, Աժ պատգամավոր եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին:

Շքեղ համալիրը, գլխավոր տնօրեն Բենիամին Ալեքսանյանի ներկայացմամբ, ունի 15 քոթեջ, լյուքս, կիսալյուքս եւ սովորական 42 համարներ, որոնք հնարավորություն ունեն ընդունելու երկուսից մինչեւ 10 մարդու: 2,5 տարում կառուցված հյուրանոցային համալիրն ամբողջությամբ կարող է մոտ 270 հյուրերի ընդունել: Բնության գողտրիկ վայրում կառուցված համալիրն աչքի է ընկնում իր լայն հնարավորություններով. համալիրում կան ինտերնետային, բարեձեւության (ֆիտնես) ակումբներ, կինոթատրոն, հանդիպումների սրահներ, ռեստորան, դահլիճ եւ հանգիստը լիարժեք դարձնող այլ միջոցներ: Գլխավոր տնօրենի խոսքով, հյուրանոցային համալիրում համարների գներն սկսվում են 40 հազար դրամից, որը կարծես համարժեք է առաջարկած պայմաններին:

«Մուլտի րեսթ հաուզ»-ի սեփականատեր Գագիկ Ծառուկյանի ուղեկցությամբ հյուրանոցային համալիրում շրջելուց հետո նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշեց. «Վաղուց էինք սպասում նման կարգի ներդրումներ ունենալ Ծաղկաձորում: Սա այն էր, ինչ ակնկալում էինք եւ ուրախ եմ, որ նման կառույց կա Ծաղկաձորում»: Նախագահը կասկած չունի, որ այս վայրը հրապուրիչ է լինելու ոչ միայն մեր երկրի քաղաքացիների, այլեւ արտասահմանցիների համար: Ինչ վերաբերում է Ծաղկաձորի բնապահպանական վիճակին, ապա նախագահ Քոչարյանը հավաստիացրեց, որ այն բարելավվում է, քանի որ «չես կարող առանց բնապահպանական հարցերը լուծելու տուրիզմ զարգացնել»: Նախագահը հայտնեց նաեւ, որ ավարտվում է չորրորդ ճոպանուղու կառուցումը: Ռոբերտ Քոչարյանը հույս հայտնեց, որ պայմանները բարելավելու շնորհիվ 2007 թ. մեր երկիրը կկարողանա 5 հարյուր հազար տուրիստների ընդունել:

www.azg.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: