

2004 թվականի նոյեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանն հանդիպում էր ունեցել տարածաշրջանային այցելության շրջանակում Հայաստանում գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հուուպ Սխեֆերի եւ նրան ուղեկցող պատվիրակության հետ:
Հանրապետության նախագահն ընդգծել էր ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները խորացնելու մեր երկրի պատրաստակամությունը եւ վստահություն հայտնել, որ ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյայի այցը հետագա համագործակցությանը նպաստող լուրջ խթան կլինի: Նշելով, որ Հայաստանը վերջին շրջանում զգալիորեն ընդլայնել է ՆԱՏՕ-ի հետ իր համագործակցության շրջանակը, Ռոբերտ Քոչարյանն ասել էր."ՆԱՏՕ-ում Հայաստանն արդեն ունի իր ներկայացուցիչը, փորձում ենք ավելի ակտիվ մասնակցություն ունենալ մի շարք ծրագրերի":
Յաապ դե Հուուպ Սխեֆերըն էլ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները գնահատել էր դրական` կարեւորելով մեր երկրի մասնակցությունը ՆԱՏՕ-ի եւ Եվրաատլանտյան համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերին:
Կողմերն անդրադարձել էին նաեւ ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացին:Հանրապետության նախագահը հանգամանորեն ներկայացրել է հայկական կողմի գնահատականներն ու մոտեցումները: