17.11.2007. Մի փոքր "Արբատ" մենք էլ ունեցանք
22.11.2005. Ռոբերտ Քոչարյանը հրավիրել է Սլովենիայի նախագահին այցելել
25 Նոյ 2011  
25.11.2011  |  14:31   |   Համացանց

16.11.2007. Նախահագ. "Հյուսիսային պողոտան Երեվանի երկրորդ այցեքարտն է"

Այսօր բացվեց Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնը Հանրապետության հրապարակին կապող Հյուսիսային պողոտայի երկրորդ հատվածը: Բացման արարողությանը ներկա էին հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, Երևանի մի շարք համայնքապետեր, կառավարության անդամներ, հյուրեր, Հյուսիսային պողոտայում ներդրումներ արած գործարարներ:

Հանրապետության նախագահը նշեց, որ այժմ Երևանն ունի երկու այցեքարտ` Հանրապետության հրապարակը և Հյուսիսային պողոտան: Նա հայտարարեց նաև, որ "Երևան բոլորիս ջանքերով դառնում է, ինձ համար անկասկած, աշխարհի ամենահմայիչ քաղաքը":

Միջոցառման գլխավոր բանախոսը Երևանի քաղաքապետն էր: "Այսօր Հյուսիսային պողոտան ամբողջությամբ բաց է հասարակության համար և խոստանում է դառնալ մեր քաղաքի ամենասիրված և աշխույժ վայրերից մեկը: Ես համոզված եմ, որ երևանցին հպարտությամբ է քայլելու Հյուսիսային պողտայով", - իր ելութում նշեց Ե. Զախարյանը: Քաղաքապետի ելույթը մի քիչ էլ հաշվետվության տարրեր էր պարունակում: "Հինգ տարում կառուցված Հյուսիսային պողոտան 2000 մեքենայի համար նախատեսված ստորգետնյա ավտոկանգառների, 320 հազար քմ մակերեսի (բնակելի, հասարակական, գործարար հատվածներ) ամբողջություն է, որ կյանքի է կոչվել ընդհանուր առմամբ 101 մլրդ դրամի ներդրումներով", - ասաց նա:

Հիշեցնենք, որ պողոտայի առաջին հատվածի բացումը տեղի է ունեցել 2006-ի մայիսին: Առաջին հատվածի կառուցման համար ծախսվել է 200-250 մլն դոլար: Այդ հատվածն ընդհանուր առմամբ կազմում է 12-13 հազ քմ: Ավելացնենք, որ 1քմ-ը գնահատվում է 700-1500 դոլար, իսկ ներքին հարդարանքն էլ պետք է կատարի վարձակալողը կամ գնորդը:

www.panorama.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: