В луже вранья
18.09.2006. Բացվեց ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ երրորդ Համաժողովը
26 Սեպ 2012  
26.09.2012  |  12:18   |   Ելույթներ և ուղերձներ

22.09.1999. Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթը Հայաստան-Սփյուռք խորհրդաժողովին

Սիրելի հայրենակիցներ, 
Սրբազան հայրեր, 
Հայրենիք-Սփյուռք խորհրդաժողովի հարգելի պատվիրակներ, 
Հարգարժան հյուրեր, 
Տիկնայք եւ պարոնայք,

Մեր ժողովրդի դարավոր պատմության մեջ այսօր նոր ժամանակներ խորհրդանշող մի էջ է բացվում£ 

Առաջին անգամ մենք հավաքվել ենք աշխարհի բոլոր ծայրերից, որպեսզի անկեղծ երկխոսությամբ քննության առնենք նոր հազարամյակում մեր ազգային ինքնության զարգացման հիմնախնդիրները£ 

Հաճախ ինձ հարցնում են, թե արդյո±ք շտապողականություն չէր նման խորհրդաժողովի հրավիրումը£ Ես ցավով զգում եմ, որ նման հարցադրման հիմքում ընկած է ներկա ժամանակի մասին եւ մեր ազգային հիմնախնդիրների մասին պատկերացումների ոչ լիարժեք լինելը£ Խորապես համոզված եմ, որ, հակառակը, մենք որոշ չափով ուշացել ենք£ Պատմության ու ժամանակի կողմից նետված նոր մարտահրավերները մեզանից պահանջում են ազգային ինքնակազմակերպվածության բոլորովին նոր աստիճան ու որակ£

Մենք հայտնվել ենք սկզբունքորեն նոր իրավիճակում, որը բնութագրվում էª
 
հայկական պետականության առկայությամբ. 

համաշխարհային գլոբալ դիմակայության դադարեցմամբ. 

համաշխարհային տնտեսության գլոբալացման գործընթացներով. 

բազմաթիվ համամարդկային արժեքների միասնականացմամբ.
 
նոր տեղեկատվական տեխնոլոգիաներով, որոնք հնարավորություն են տալիս Սփյուռքի համար ձեւավորել ընդհանուր տեղեկատվական դաշտ£ 

Այս պայմաններում կազմակերպված Սփյուռքի առկայությունըª իր տնտեսական ներուժով, քաղաքական կապերով, կուտակած փորձով, անառարկելի առավելություն եւ հարստություն է£ 

Սակայն միաժամանակ այժմյան չափանիշները խիստ առաջնահերթ են դարձնում Սփյուռքի պահպանման խնդիրը£ 

Շատ կարեւոր է հատկապես հիմա գտնել փոխգործակցության ճիշտ բանաձեւ, որը նոր ներդաշնակություն կհաղորդի Հայաստան-Սփյուռք կապերին եւ երկուսին էլ կհզորացնի:

Նոր իրականությունը եւ° հայրենիքի եւ° արտերկրի հայության առջեւ բարձրացրեց նոր հարցեր, եւ մենք ուղղակի իրավունք չունենք չբռնել նոր ժամանակի քննությունը£ Հայաստանը շատ բան ունի տալու սփյուռքին, եւ սփյուռքը շատ բան ունի տալու հայրեինքին£ Սա գիտակցում են բոլորը, բայց այդ երկուստեք հսկայական ներուժը շարունակում է մնալ ներուժ եւ դեռ շատ հեռու է լիարժեք կենսագործումից£
 
Ակնհայտ է, որ թե Հայաստանի, թե° Արցախի, թե° Սփյուռքի առջեւ ներկայումս առկա են անհետաձգելի լուծում պահանջող ազգային գերխնդիրներ£ Առավել քան ակնհայտ է նաեւ այն, որ այդ խնդիրները լուծելի են մեր ազգային երեք այդ որակների սերտ ու շարունակակական գործակցության, ազգային միաբանության գերագույն չափանիշով առաջնորդվելու պայմաններում միայն£ 

Հայտնի է, որ ազգային միասնության գաղափարը հայ իրականության մշտական ուղեկիցն է եղել£ Այլ հարց է, թե այն ինչպես է միս ու արյուն ստացել եւ պատմական տարբեր հանգրվաններում դարձել կենսական առաջմղիչ ուժ£ 

Ազգային ինքնահաստատման ներկա հրամայականները պարզապես պահանջում են, որպեսզի ազգային միասնության գաղափարը ներկա հայ սերունդը դարձնի իր ներքին կարողունակության զորաշարժի գործուն նախադրյալ եւ այդ հիմքի վրա նոր հազարամյակում լուծելի դարձնի մեր ազգի տարանջատ հատվածների հիմնախնդիրները£ 

Անհրաժեշտ դասեր քաղելով անցյալի փորձից, մենք երկխոսությամբ պետք է հստակեցնենք ազգային առաջնահերթությունները եւ գտնենք այնպիսի կազմակերպական ձեւեր, որոնցով հնարավոր կդառնա երկխոսությունը տեղափոխել առարկայական խնդիրների լուծման հարթություն£ Մենք պարզապես այլընտրանք չունենք£
 
Նման հարցադրման պարագայում ես նպատակահարմար եմ գտնում շեշտել, որ խոսքը չի գնում սփյուռքում կամ հայրենիքում գործող կառույցներին փոխարինող մի նոր կազմակերպական ձեւ ընտրելու մասին£ Հատկապես սփյուռքյան բոլոր կազմակերպությունները ստեղծված պատմական իրավիճակում ստանձնել են ազգային ինքնության պահպանման լուրջ դերակատարություն, ծավալելով քաղաքական, կրթամշակութային, բարեգործական եւ այլ բնույթի ազգօգուտ աշխատանք£ Սակայն խոսքն այսօր գործակցության բոլորովին նոր որակի ու ընդգրկման մասին է, որի շրջանակներում գործող յուրաքանչյուր կազմակերպություն, համոզված եմ, իր ակտիվ մասնակցության հնարավորությունը կունենա£ 

Մեր ազգային գործակցության ներկա հրամայականները պահանջում են նաեւ համակարգային մոտեցում£ Անհրաժեշտ կլինի ոչ միայն հստակեցնել առաջնահերթություններն ազգային-քաղաքական, տնտեսական, գիտակրթական, առողջապահական, մշակութային, տեղեկատվական ու այլ ոլորտներում, այլեւª շեշտը դնել դրանց իրացման համալիր ծրագրերի մշակման ու իրականացման վրա£ 

Ես կարծում եմ, որ խորհրդաժողովի ընթացքում այս բոլոր հարցերի վերաբերյալ տարաբնույթ առաջարկությունների հետագա ամփոփումը հնարավորություն կտա ավելի լավ պատկերացնել խնդիրները եւ մշակել դրանք լուծելու գործնական ուղիներ: 
Սիրելի հայրենակիցներ,

Ազգային անկախ պետականության հաստատումն ինքնըստիքյան կարեւոր գործոն հանդիսացավ Սփյուռքում ազգապահպանության եւ ազգային արժեքների նկատմամբ վերաբերմունքի դրական փոփոխության տեսակետից£ Սակայն, հաշվի առնելով Սփյուռքում մեր հայրենակիցների առանձնահատուկ գոյավիճակը անհրաժեշտ է հստակեցնել ու համակարգել մեր պետության դերն ու առաքելությունը սփյուռքահայության հարցում£ 
Սփյուռքի համար գերագույն խնդիրը շարունակում է մնալ ինքնության պահպանության եւ ազգային որակների նվազագույն կորստով ինքնավերարտադրության խնդիրը£ 

Անկախ նրանից, թե հայը որտեղ, ինչ հասարակական-պետական համակարգում է ապրում, ինչպիսի հոգեւոր ու ճանաչողական առանձնահատկություններ ունի, որպես ընդհանրական ու հավաքական հատկանիշ է մնում պատմական ճակատագիրը, պատմական հիշողությունը, ազգային ինքնապահպանման բնական պարտքն ու պատասխանատվությունը£ 

Սփյուռքում հայապահպանության խնդիրը լոկ վերացական- զգացմունքային չէ£ Այն այսօր դարձել է կենսականª առաջին հերթին հենց Հայոց պետականության գոյության ու ապագայի համար£
 
Այս հանգամանքները հաշվի առնելով, պետության դերը Սփյուռքի հարցում հիմնականում հանգում է հետեւյալներին. 

- ստեղծել անհրաժեշտ պայմաններ ու հնարավորություններ, ձեռնարկել համակարգված քայլերª նպաստելու հայապահպանության բարենպաստ միջավայրի ստեղծմանը,
 
- միջազգային նորմերի շրջանակներում պաշտպանել սփյուռքահայերի ազգային շահերը եւ մարդկային իրավունքները, 

- նրանց համար առավելագույն նպաստավոր պայմաններ ստեղծելª մասնակցություն բերելու ազգային պետականության ամրապնդման եւ համազգային խնդիրների լուծման գործին,
 
- հնարավորություններ ու նախադրյալներ ապահովել սփյուռքահայությանն առավել ակտիվ ձեւով մասնակից դարձնելու ազգային արժեքների ստեղծման գործին, մշտական ու համակարգված բնույթ հաղորդել հոգեւոր, մշակութային, գիտակրթական եւ այլ բնույթի կապերին ու փոխհարաբերություններին, 

- Հայաստանի Հանրապետությունում սփյուռքահայերի համար ստեղծել կացության իրավունքի ու իրավա-քաղաքացիական հարաբերությունների համապատասխան միջավայրª կյանքի կոչելով ՙՀայաստանը համայն հայության հայրենիքն է՚ կարգախոսը: Դա անկասկած ենթադրում է երկքաղաքացիության ընդունումը:

- Հայաստանի Հանրապետությունում ստեղծել սփյուռքահայության հետ հարաբերությունների բազմաշերտ հանգամանքները հաշվի առնող կառուցվածքային համակարգ, 
 
- տարբեր երկրների հետ Հայաստանի Հանրապետության միջպետական հարաբերությունների հաստատման ու զարգացման գործում համակողմանի գնահատել ու հաշվի առնել տվյալ երկրում հայկական սփյուռքի գործոնը,
 
- նախաձեռնել ու նպաստել տարբեր ոլորտներում համազգային հասարակական կառույցների ձեւավորմանը£
 
Սիրելի հայրենակիցներ,

Սփյուռքի բոլոր ազգային կառույցները, անկախ նրանից, թե որ երկրում եւ ինչ պայմաններում են գործել, մշտապես ունեցել են մի գերխնդիրª պայքարել ազգային ինքնության, ազգային արժեքների, որակների կորստի, պատմական հիշողության աստիճանական մարման դեմ£ 
Հսկայական ջանքեր են գործադրվել ոչ միայն ազգային տեսակի պահպանության ուղղությամբ, այլեւ ազգային նոր արժեքների ստեղծման գործում£ 
Այսուհանդերձ, ազգային պետականությունից անջատ Սփյուռքը դատապարտված է դառնալու մարող պատմական հիշողություն. յուրաքանչյուր նոր սերունդ ակամա մի քայլ կհեռանա իր ազգային ինքնությունից£ 

Մեր համոզմունքն այն է, որ ազգային պետականության առկայության եւ Մայր հայրենիքի հետ որոշակի համակարգված ու ներդաշնակ հարաբերակցության մեջ Սփյուռքը կարող է դառնալ ակտիվ վերարտադրվող եւ մշտանորոգ ազգային գործոն, ստեղծել իր մնայուն ու յուրահատուկ միկրոկլիմանª թե° առանձին երկրներում եւ թե° տարածաշրջանային ընդգրկումով£ 

Ե°վ Սփյուռքում հայապահպանության, եւ° ազգային լինելության գերխնդրի լուծման տեսանկյունից սփյուռքահայությունը երկու հիմնական առաքելություն ունի իրականացնելու. 

ա) ազգապահպանության մնայուն խնդիրըª բուն Սփյուռքումª սեփական ու համազգային կառույցների միջոցով, եւ անկախ Հայաստանի ամենաակտիվ մասնակցությամբ ու աջակցությամբ,
 
բ) անմիջական մասնակցությունն ազգային պետականության ամրապնդման ու հզորացման գործին£ Այսօր առաջնահերթ նշանակություն ունեցող համազգային խնդիրներն ենª Արցախյան հիմնահարցըª իր բոլոր դրսեւորումներով եւ Հայաստանի տնտեսական վերելքը£ 

Սփյուռքահայության մասնակցության ձեւերն ազգային պետականության հաստատման ու զորացման գործին հիմնականում ներառում են.
 
- խորհրդատվական մասնակցությունª հստակ մշակված ու կիրառելի խորհրդատվական համակարգի միջոցով, 
- տեղեկատվական ու մասնագիտական օգնություն գիտության, կրթության, առողջապահության եւ այլ ոլորտներում, 
- կազմակերպական եւ քաղաքական համակողմանի աջակցություն հայրենի դիվանագիտությանը: 

Սփյուռքն, իբրեւ իրողություն, արդյունք ու հետեւանք է հայոց ցեղասպանության եւ ճակատագրի բերումով հենց նա է սկսել պայքարը միջազգային հանրության կողմից հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ դատապարտելու ուղղությամբ£ Այդ աշխատանքները սփյուռքը պետք է շարունակի նոր թափով արդեն հայրենի պետության հետ ուս¬ուսի. 

- մարդասիրական օգնություն ու օժանդակություն երկրաշարժի հետեւանքների հաղթահարմանն ու անցման շրջանի սոցիալական խնդիրների լուծմանը,
 
- Հայաստանում եւ Արցախում տնտեսական ու տարաբնույթ ձեռնարկատիրական գործունեության ծավալում, 

- ազգային տուրքի միջոցով մասնակցություն հայրենիքի զորացմանը, 

- ազգային հիմնահարցերի, նպատակային ծրագրերի մշակման աշխատանքներին մասնակցություն, 

- համատեղ տեղեկատվական ու ճանաչողական աշխատանքների կազմակերպում (տարբեր գաղթօջախների հետ առանձին-առանձին£ 

Սիրելի հայրենակիցներ,

Մենք սկսում ենք մի գործընթաց, որն իր վերջնական կազմակերպական ձեւավորումը կստանա տարիներ անց£ Դա հասկանալի է, քանի որ հարկավոր է համադրել բազմաթիվ հանգամանքներ, մոտեցումներ, նկարագրեր եւ շահեր£ Բայց արդեն այսօր մենք կարող ենք խոսել մեր մտադրություններն իրականացնելու կոչված որոշ գործիքների ստեղծման մասին£ Մի շարք ծրագրեր, որոնց օգտակարությունը կասկած չի հարուցում, կարելի է սկսել իրականացնել արդեն այժմ£ Դրանցից են. 

- Միասնական տեղեկատվական դաշտի ստեղծումըª արբանյակային կապի միջոցով կազմավորելով համազգային հեռուստաալիք£ 

- Զարգացման գործակալության ստեղծում, որ պետք է սփյուռքահայությանն ակտիվորեն ներգրավի Հայաստանի տնտեսության մեջ: 

- "Հայաստան" համահայկական հիմնադրամի գործունեության ակտիվացում, որն, ըստ էության, համազգային կառույց ստեղծելու մեր առաջին հաջողված փորձն է£ 

- Համահայկական մարզական խաղերի եւ մշակութային փառատոների կանոնավոր անցկացում եւ դրանք նախապատրաստող մշտապես գործող կազմկոմիտեների ստեղծում£ 

- Հայաստանում մշտապես գործող երիտասարդական կենտրոնի ստեղծում, որտեղ կանոնավորապես կանցկացվեն բոլոր գաղթօջախներից եկած հայ երիտասարդության հավաքներ£ 

- Մասնագիտական բազմաբնույթ բիզնես կազմավորումների ստեղծում£ Ոսկերիչների առաջին փորձն արդեն թափ է հավաքում, իսկ բժիշկների միությունները վաղուց ապացուցել են իրենց կենսունակությունը£ 

Ահա ամենեւին ոչ լրիվ ցանկը այն ծրագրերի, որ գործնականում հնարավոր է իրականացնել, եւ որոնք հետաքրքիր եւ փոխշահավետ են եւ° Հայաստանի ,եւ° Սփյուռքի համար£ 

Սիրելի հայրենակիցներ,

Հայաստան-Սփյուռք խորհրդաժողովը, իհարկե, միանգամից չի լուծելու մեր բոլոր խնդիրները եւ չի տալու բոլոր հարցերի պատասխանները, բայց այն պետք է սկիզբ դնի աշխարհում հայության կազմակերպվածության նորª բարձր աստիճան ապահովելուն£ Լրջորեն կազմակերպված ազգ նշանակում է տնտեսական եւ քաղաքական գործոն£ Երրորդ հազարամյակում հայության տարբեր հատվածներն առանձին-առանձին եւ ողջ հայ ժողովուրդը, իբրեւ պատմական կուռ հավաքականություն, կարող են մեծ առաջընթաց եւ նվաճումներ արձանագրել միասնական ջանքով ու նվիրումով£ Հազարամյակներ տեւած մեր հարուստ պատմության մեջ հայ ժողովրդի այսօրվա սերունդը ունի իր ուրույն եւ բացառիկ առաքելությունը, որ պարտավոր է պատվով իրականացնել£ Այդ հավատով ու ակնկալիքով է հայրենիքը նախաձեռնել այս խորհրդաժողովը, որին մաղթում եմ հաջողություններ եւ արդյունավետ աշխատանք£

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
22.04.2014
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարգելի այցելուներ,
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մեր կայքին տված հարցազրույցի շարունակությունը: Մենք խնդրել էինք նախագահ Քոչարյանին անդրադառնալ վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկին՝ Սահմանադրության բարեփոխումներին, ինչպես նաև մի քանի այլ արդիական հարցերի: Տեղեկացնենք նաև, որ մենք հարցերի մի նոր խմբաքանակ ենք ներկայացրել երկրորդ նախագահի գրասենյակ: Հարցերն առնչվում են մի շարք օրակարգային խնդիրների. այսպես կոչված կարմիր գծերին, երթևեկության խախտումներն արձանագրող տեսախցիկներին ու տուգանքների անհամաչափությանը, Որոտանի ՀԷԿ-ի կասկածելի վաճառքին և այլն: Հուսով ենք, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք տեղեկանալ Ռոբերտ Քոչարյանի տեսակետներին նաև այս հարցերի վերաբերյալ և մի նոր հարցազրույց կներկայացնենք մեր ընթերցողներին:  

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
25.07.2018
Սա Մարտի 1-ը բացահայտե՞լու փորձ է, թե՞ հաշիվ մաքրելու. Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր կվերադառնա Հայաստան։ Նա սովորաբար ամեն տարի հուլիսի սկզբին մեկնում է Հայաստանից եւ վերադառնում ամսվա վերջին։ Վերադառնալու հաջորդ օրը՝ հուլիսի 26-ին, Հատուկ քննչական ծառայությունը Քոչարյանին հրավիրել է հարցաքննության Մարտի 1-ի գործով։ ՀՔԾ-ն մինչ այդ ծանուցագիր էր ուղարկել Քոչարյանին՝ նրան հրավիրելով հարցաքննության, բայց քանի որ ՀՀ երկրորդ նախագահը գտնվում էր արտերկրում, ՀՔԾ-ն համաձայնեց սպասել, մինչեւ նա վերադառնա։ Բայց մի փոքր, «խիստ տեխնիկական» հարց կա, որը մինչեւ հիմա նրա գրասենյակը չի կարգավորել՝ որտե՞ղ է տեղի ունենալու Քոչարյանի հարցաքննությունը՝ Հատուկ քննչական ծառայությունո՞ւմ, թե՞ իր նախընտրած վայրում։ Սա նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ մեզ հետ զրույցում համարեց տեխնիկական հարց, որով զբաղվում են համապատասխան պատասխանատու անձինք։ Բայց, դատելով նրա հայտարարություններից, այս տեխնիկական հարցն իր մեջ որոշակի ամբիցիաներ է պարունակում՝ պայմանավորված Քոչարյանի ստատուսով։ Կարճ ասած՝ Քոչարյանն ուզում է, որ ՀՔԾ-ն գա իր մոտ, ոչ թե ինքը գնա ՀՔԾ, թեպետ ՀՔԾ պետն արդեն հասկացրել է, թե որ դեպքերում են հարցաքննությունը կազմակերպում անձի նախընտրած վայրում, եւ այդ դեպքերի մեջ Քոչարյանի պարագան կարծես թե չի մտնում։

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: