24.09.2001. ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատասխանները իտալական թերթի
27.09.2001. Նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ելույթը Ն.Ս. Հովհաննես Պողոս
27 Սեպ 2012  
27.09.2012  |  13:50   |   Ելույթներ և ուղերձներ

25.09.2001. Նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ելույթը Ն.Ս. Հովհաննես Պողոս Երկրորդ Սրբազան Քահանայապետի դիմավորման արարողության ժամանակ

Ձերդ Սրբություն,
Վեհափառ Տեր,
Սրբազան հայրեր,
Հարգարժան հյուրեր,

Մեզ համար մեծ պատիվ է եւ ուրախություն հայոց հողում հյուրընկալել Հոհաննես Պողոս Երկրորդ Սրբազան քահանայապետին: Հռոմի Պապի այցելությունն իրադարձություն է յուրաքանչյուր երկրի կյանքում, բայց այն մեզ համար ունի առանձնահատուկ արժեք ու նշանակություն: Սուրբ Աթոռի ողջ պատմության մեջ սա հռոմեա-կաթոլիկական եկեղեցու առաջնորդի առաջին այցն է Հայաստան: Քրիստոնեության պատմությունը, որ ուղղակիորեն կապված է մարդկային քաղաքակրթության նվաճումների հետ, մեր ընդհանուր պատմությունն է: 17 հարյուրամյակների ընթացքում բազում փորձությունների միջով անցած մեր ընդհանուր հավատն ու արժեքները գրավականն են մեր հարաբերությունների ամրության եւ ջերմության: Ահա՝ ինչու մենք լիահույս ենք, որ այս այցը պատմական է լինելու նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Վատիկանի գործակցության զարգացման ու խորացման առումով:

Ձերդ Սրբություն,

Դուք կանգնած եք եղել ակունքներում այն մեծ գործընթացների, որ տեղի ունեցան Արեւելյան Եվրոպայում` նշանավորելով մարդու եւ ժողովուրդների ազատության նոր դարաշրջան։ Ձեր գործունեության համամարդկային ընդգրկումը, աշխարհում խաղաղության ու կայունության պահպանմանն ուղղված Ձեր ջանքերը ոգեւորիչ են նաեւ մեզ համար։

Հայաստանի եւ Վատիկանի միջեւ արդեն ձեւավորվել են գործակցության ամուր հիմքեր։ Հիշում եմ արձագանքը Վատիկանում բացված "Հայաստան-Հռոմ" ցուցահանդեսի, որի կազմակերպման ու հաջողության մեջ մեծ լումա ունեցաք Դուք, Ձերդ Սրբություն։

Մենք մեծ խորհուրդ ենք տեսնում այն փաստի մեջ, որ այս այցը տեղի է ունենում Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700ամյակի տոնակատարությունների ընթացքում, երբ մեր ողջ ժողովուրդը վերակոչում է իր երախտավոր նախնիների հավատն ու կատարած մեծ գործերը։ ործեր, որոնք, հոգեւոր վերածնունդ բերելով հայ ժողովրդին, միաժամանակ հարստացրին համաքրիստոնեական մշակութային գանձարանը։ 
Քրիստոնեության մարդասիրական վեհ գաղափարները, նրանց հոգեւոր ու բարոյական հզոր լիցքերը կենսունակ են բոլոր ժամանակներում։ Արդի աշխարհում, երբ մարդկությունը վկան է դառնում ատելության հրեշավոր դրսեւորումների, առավել քան թանկ են մեզ համար բարու, գեղեցիկի, եղբայրական սիրո համամարդկային արժեքները:

Տասը տարի առաջ վերածնվեց մեր անկախ պետականությունը, եւ այս օրերին նշում ենք մեզ համար այդ մեծ հոբելյանը։ Նոր դարաշրջանում մենք պետականորեն վերաիմաստավորում ենք մեր պատմամշակութային ողջ ժառանգությունը եւ արժեքային համակարգը, որոնք խորապես ներթափանցված են քրիստոնեությամբ։ Ավանդական արժեքների արդիական ընկալումը մեզ բերել է նույն հիմքերի վրա բարձրացած եվրոպական արժեքների որդեգրման։ Չափանիշներ, որ պաշտպանն են աստծո մեծագույն պարգեւի՝ մարդու եւ ազգի ազատության։ 

Հայաստանի աշխարհագրական դիրքի շնորհիվ մենք միշտ գտնվել ենք կրոնների եւ քաղաքակրթությունների շփման գծում։ Այս իրողությունը եւ հայոց Սփյուռքի առկայությունը մեր առջեւ բացել են աշխարհաճանաչման նոր հորիզոններ, թելադրել լայնախոհ հայացք։ Մենք հարստացրել ենք մեզ համերաշխության, հանդուրժողականության եւ համաձայնության բարի պտուղներով։

Ձերդ Սրբություն,

Մենք ողջունում ենք Վատիկանի եւ Հայ Առաքելական Եկեղեցու հարաբերությունների սերտացումը, որ հիմնված է քույր եկեղեցիների փոխհարստացնող կապերի բազմադարյան ավանդույթների վրա։ Մեզ հուսավառում է նաեւ այդ հարաբերություններում իշխող էկումենիկ ոգին։
Բիբլիական Արարատի հովանու ներքո կրկին ողջունում եմ Ձեզ, Ձերդ Սրբություն: Դուք Ձեր ներկայությամբ առանձնահատուկ շուք եք հաղորդում Հայոց Մեծ Դարձի հոբելյանական տոնակատարություններին։

Բարի գալուստ։

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
22.04.2014
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարգելի այցելուներ,
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մեր կայքին տված հարցազրույցի շարունակությունը: Մենք խնդրել էինք նախագահ Քոչարյանին անդրադառնալ վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկին՝ Սահմանադրության բարեփոխումներին, ինչպես նաև մի քանի այլ արդիական հարցերի: Տեղեկացնենք նաև, որ մենք հարցերի մի նոր խմբաքանակ ենք ներկայացրել երկրորդ նախագահի գրասենյակ: Հարցերն առնչվում են մի շարք օրակարգային խնդիրների. այսպես կոչված կարմիր գծերին, երթևեկության խախտումներն արձանագրող տեսախցիկներին ու տուգանքների անհամաչափությանը, Որոտանի ՀԷԿ-ի կասկածելի վաճառքին և այլն: Հուսով ենք, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք տեղեկանալ Ռոբերտ Քոչարյանի տեսակետներին նաև այս հարցերի վերաբերյալ և մի նոր հարցազրույց կներկայացնենք մեր ընթերցողներին:  

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: