25.09.2001. Նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ելույթը Ն.Ս. Հովհաննես Պողոս
26.09.2001. Հռոմի Պապի այցը Հայաստան
27 Սեպ 2012  
27.09.2012  |  13:57   |   Ելույթներ և ուղերձներ

27.09.2001. Նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ելույթը Ն.Ս. Հովհաննես Պողոս Երկրորդ Սրբազան Քահայանապետի հրաժեշտի արարողության ժամանակ

Ձերդ Սրբություն,
Վեհափառ Տեր,
Սրբազան հայրեր,
Հարգարժան հյուրեր,

Հովհաննես Պողոս Երկրորդ Սրբազան քահանայապետի այցը Հայաստան մոտենում է իր ավարտին։ Բայց արդեն կարող ենք արձանագրել, որ այցը ունենալու է պատմական նշանակություն։ Այն իր մեծ ու դրական ազդեցությունն է գործելու Հայաստանի եւ Վատիկանի հարաբերությունների հետագա զարգացման ու խորացման ողջ ընթացքի վրա։ Չենք կասկածում, որ այս այցը նոր ու զորեղ ազդակ կլինի նաեւ Վատիկանի եւ Հայ Առաքելական Եկեղեցու գործակցության սերտացման համար։ 

Ձերդ Սրբություն,

Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում Ձեզ Հայաստանում Քրիստոնեության 1700ամյակի եւ Հայաստանի անկախության 10րդ տարեդարձի տոնակատարությունները Ձեր ներկայությամբ պատվելու համար։ Մենք զգացված ենք մեր երկրի ու ժողովրդի նկատմամբ ցուցաբերած Ձեր ջերմ զգացմունքներից։ Կարող եք վստահ լինել, որ այդ զգացումները փոխադարձ են։

Հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում տեսել է վերելքներ եւ կորուստներ, տեսել է նաեւ ամենասարսափելին։ Ձեր կատարած քայլերը վկայությունն են, որ մենք մենակ չենք պատմական արդարության վերականգնման մեր ջանքերում։ Այս իրողությունը մեր սրտերը լցնում է երախտագիտությամբ։ Ի դեմս Վատիկանի եւ Սուրբ Աթոռի սպասավորների մենք տեսնում ենք խաղաղության, արդարության ու մարդասիրության պաշտպանի։ 

Ձերդ Սրբություն,

Հայաստանի 10ամյա անկախությունը մեր ժողովրդի համար եղավ հզոր ազդակ՝ իր հոգեւոր ակունքներին վերադառնալու։ Այսօր Հայաստանի առջեւ ծառացած խնդիրների լուծման եւ առկա դժվարությունների հաղթահարման գործում մենք մեծապես կարեւորում ենք հասարակության բարոյական եւ հոգեւոր առողջությունը։ Մեզանում խորը արմատներ ունեցող քրիստոնեական ավանդույթն իր ազդեցությունն է գործում մեր նոր քաղաքականության վրա։ Դրա հիմքում անհատի եւ ժողովրդի ազատությունն է՝ լավագույն ինքնարտահայտման նախապայմանը։ 

Աշխարհում այս վեհ արժեքների արմատավորման գործում առանձնահատուկ է Ձեր դերակատարությունը, որ մենք շատ բարձր ենք գնահատում։ 
Հայաստանի Հանրապետությունն ու նրա ժողովուրդը մտադիր են ազգերի միջազգային ընտանիքի անդամների հետ միասին՝ իրենց համեստ լուման բերել աշխարհում խաղաղության ու բարգավաճման գործին։ 

Այս պայծառ հավատով է, որ մենք մաղթում ենք Ձեզ բարի ճանապարհ։

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
22.04.2014
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարգելի այցելուներ,
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մեր կայքին տված հարցազրույցի շարունակությունը: Մենք խնդրել էինք նախագահ Քոչարյանին անդրադառնալ վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկին՝ Սահմանադրության բարեփոխումներին, ինչպես նաև մի քանի այլ արդիական հարցերի: Տեղեկացնենք նաև, որ մենք հարցերի մի նոր խմբաքանակ ենք ներկայացրել երկրորդ նախագահի գրասենյակ: Հարցերն առնչվում են մի շարք օրակարգային խնդիրների. այսպես կոչված կարմիր գծերին, երթևեկության խախտումներն արձանագրող տեսախցիկներին ու տուգանքների անհամաչափությանը, Որոտանի ՀԷԿ-ի կասկածելի վաճառքին և այլն: Հուսով ենք, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք տեղեկանալ Ռոբերտ Քոչարյանի տեսակետներին նաև այս հարցերի վերաբերյալ և մի նոր հարցազրույց կներկայացնենք մեր ընթերցողներին:  

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: