11.12.2003. Հայաստանի պատվիրակությունը Ժնեվում կմասնակցի ՄԱԿ-ի
15.12.2005. Երեվանում բացվեց առաջին բացօդյա սահադաշտը
10 Դեկ 2011  
10.12.2011  |  14:52   |   Ելույթներ և ուղերձներ

11.12.2003. Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթը Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթնաժողովի լիագումար նիստին

Թույլ տվեք նախ շնորհակալություն հայտնել Շվեյցարիայի կառավարությանը Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթնաժողովը հյուրնկալելու համար: Մենք բարձր ենք գնահատում ՄԱԿ-ի քարտուղարության եւ մասնագիտացված գործակալությունների նախապատրաստական աշխատանքը: 

Հայաստանը համարվել է Խորհրդային Միության "Սիլիկոնային հարթավայրը": Առաջին համակարգիչը ստեղծվել եւ հավաքվել է Հայաստանում,1960 թ.-ին: Այսօր, երբ զարգանում է մասնավոր հատվածը, մենք հայտարարել ենք, որ մեր նպատակն է Հայատանը տեսնել որպես մտավոր ծառայություններ մատուցող երկիր: Այս գագաթնաժողովը կարեւոր է մեզ համար, քանի որ այս ոլորտում մենք ուզում ենք ստեղծել խաղի ընդհանուր կանոններ, ինչը կարեւոր է մեր տնտեսության զարգացման համար: Այսօր, համակարգչային ծրագրերը եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ծառայությունները կազմում են Հայաստանի ՀՆԱ-ի 1.7%: Սա Հայաստանը դասում է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) արագ աճ ունեցող երկրների շարքը:

Մենք տեղեկատվական տեխնոլոգիաներն ընտրել ենք որպես հեռանկարային ոլորտ` Եվրամիության հետ մեր համագործակցության մեջ: Մեր ՙԷլեկտրոնային Կովկաս` նախաձեռնությունն արդեն ընթացքի մեջ է եւ աջակցություն է գտել եվրոպական մեր գործընկերների կողմից: Երեւանում հիմնվել է Եվրոպական տարածաշրջանային ակադեմիան:

ՀՀ վարչապետին կից տեղեկատվական տեխնոլոգիաների խորհուրդը, որի մեջ ներկայացված են տարբեր նախարարություններ, մասնավոր ընկերություններ, գիտական եւ հասարակական կազմակերպություններ, արդեն մշակել է ՏՏ ոլորտի զարգացման գլխավոր ծրագիրը: Ներկայումս աշխատանք է տարվում այն համապարփակ ռազմավարության վերածելու ուղղությամբ: Մենք առաջիններից մեկն էինք, որ ներդրեցինք էլեկտրոնային վիզայի ծրագիրը եւ շարունակում ենք էլեկտրոնային հյուպատոսական ծառայություններ մատուցել: Այս նախաձեռնությունները հատկապես կարեւոր են բազմաթիվ արտագնա աշխատողներ եւ մեծ Սփյուռք ունեցող երկրի համար: Մինչ այս գագաթնաժողովը մենք նախաձեռնել ենք Սփյուռքի հետ ցանցային կապ: "Սիլիկոն Արմենիա" պորտալը Սփյուռքին հնարավորություն է տալիս ակտիվորեն մասնակցել Հայաստանում տեղեկատվական եւ համակարգչային տեխնոլոգիաների զարգացման գործին:

Մեկ պատճառ եւս կա, որ մենք այստեղ ենք: Մեր աշխարհամասում խորհրդային մտածողությունը շարունակում է դժվարացնել սահուն անցումը դեպի "շահագրգիռ հասարակություն": Տեխնոլոգիաները մեզ օգնում են փոխել հին մտածելակերպը: Մասնավոր եւ պետական հատվածի ծառայություններից օգտվողներին ու ծառայություններ մատուցողներին նրանք ստիպում են պարզեցնել ընթացակարգերը: Սրանով մենք էլ ավելի ենք մոտենում հավասարների հասարակությանը:

Տիկնայք եւ պարոնայք,

Մենք այստեղ չենք եկել որպես տեխնոլոգիաների հնարավորությունները զարգացնող եւ ընդլայնող տեխնիկական մասնագետներ: Մենք այստեղ ենք որպես ղեկավարներ, ովքեր ուզում են օգտագործել այդ ներուժը ժողովրդավարական հասարակությունները, թափանցիկ եւ հաշվետու կառավարումն ամրապնդելու համար: Յուրաքանչյուր պետության պարտականությունն է ապահովել լավ կրթություն, լավ առողջապահություն եւ լավ կառավարում: Ակնհայտ է, որ էլեկտրոնային կրթությունը, էլեկտրոնային առողջապահությունն ու էլեկտրոնային կառավարումը կարող են եւ պետք է օգտագործվեն որպես դրան հասնելու արդյունավետ միջոց: Հայաստանը հավակնում է առաջիկա երեք տարիների ընթացքում ինտերնետային կապով ապահովել բոլոր դպորցները: 

Արագ զարգացումների արդյունքում հասարակության մի մասը հաճախ հետ է մնում: Բացառություն չէր նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների հեղափոխությունը: Մինչ ոմանք արագացնում են ինտերնետային կապն ու արդիականացնում իրենց համակարգիչները, ապա մյուսները չունեն նույնիսկ սովորական հեռախոսագիծ: Այդ այսպես կոչված "թվային տարանջատումը" խորացնում է տնտեսական եւ սոցիալական խզումները: Մենք այստեղ ենք, որպեսզի միասին ապահովենք կապ եւ կոմպյուտերիզացիա բոլորի համար:

Դա միայն կառավարության պարտականությունը չէ: Հասարակական կազմակերպությունները, գիտնականները, զանգվածային լրատվության միջոցները եւ դոնոր կազմակերպությունները որպես զարգացման գործիք պետք է օգտագործեն նոր տեխնոլոգիաների վրա հիմնված միջոցներ: Դա կօգնի փոքրացնել "թվային տարանջատումը" երկրների միջեւ եւ երկրների ներսում: 

Եվ վերջինը եւ ոչ պակաս կարեւորը: Այնպիսի տարածաշրջաններում, ինչպիսին մերն է, որտեղ հարեւանների միջեւ քաղաքական հարաբերությունները հեռու են իդեալական լինելուց, մենք կարող ենք տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով ստեղծել ազգերի վիրտուալ համայնք: Մասնագետներն ու ուսանողները պետք է հնարավորություն ունենան հաղորդարկցվել եւ համագործակցել: Սա կառավարություններին կստիպի օգտագործել եւ իսկապես գնահատել տեղեկատվական հասարակության ներուժը, այն է` համագործակցություն եւ զարգացում առանց սահմանների եւ առանց ֆիզիկական խոչընդոտների:

Ես բոլորիս հաջողություն եմ մաղթում այս կարեւոր գործում: Շնորհակալություն:

Լուսանկարներ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
22.04.2014
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարգելի այցելուներ,
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մեր կայքին տված հարցազրույցի շարունակությունը: Մենք խնդրել էինք նախագահ Քոչարյանին անդրադառնալ վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկին՝ Սահմանադրության բարեփոխումներին, ինչպես նաև մի քանի այլ արդիական հարցերի: Տեղեկացնենք նաև, որ մենք հարցերի մի նոր խմբաքանակ ենք ներկայացրել երկրորդ նախագահի գրասենյակ: Հարցերն առնչվում են մի շարք օրակարգային խնդիրների. այսպես կոչված կարմիր գծերին, երթևեկության խախտումներն արձանագրող տեսախցիկներին ու տուգանքների անհամաչափությանը, Որոտանի ՀԷԿ-ի կասկածելի վաճառքին և այլն: Հուսով ենք, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք տեղեկանալ Ռոբերտ Քոչարյանի տեսակետներին նաև այս հարցերի վերաբերյալ և մի նոր հարցազրույց կներկայացնենք մեր ընթերցողներին:  

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: