21.09.2003. ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթը ՀՀ Աանկախության 12րդ
16.10.2003. Первая Леди Литвы знакомится с Арменией
28 Սեպ 2012  
28.09.2012  |  15:37   |   Ելույթներ և ուղերձներ

21.09.2005. Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթը անկախության 14-րդ տոնի առթիվ

Վեհափառ Տեր,
Հարգելի հայրենակիցներ,
Հարգարժան հյուրեր,

Շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին եւ բոլոր ներկաներին Անկախության տոնի կապակցությամբ:

Հայաստանի Հանրապետությունն իր տասչորսերորդ տարեդարձը նշում է որպես կայուն զարգացող պետություն: Մենք հաջողությամբ շարունակում ենք իրականացնել բարեփոխումների համապարփակ ծրագրերը£ Ծրագրեր, որ գործնականորեն կընդգրկեն Հանրապետության կենսագործունեության բոլոր կողմերը:

Արդեն չորրորդ տարին է, ինչ Հայաստանի տնտեսական աճը բնորոշվում է երկնիշ թվերով: Սա արդյունքն է, առաջին հերթին, մեր ժողովրդի աշխատանքի եւ աշխատասիրության, ինչպես նաեւ իշխանությունների վարած արդյունավետ քաղաքականության£ Սա հնարավոր էր ներքին քաղաքական կայունության պայմաններում, ինչը նախապայմանն է երկրի առաջընթացի համար£ Կարեւոր է, որ զարգացման արդյունքները մեծապես ուղղվում են սոցիալական ոլորտ£ Տնտեսության աճը պետք է անմիջապես ազդի մեր քաղաքացիների բարեկեցության վրա, եւ մենք վճռական ենք Աղքատության հաղթահարման ծրագրի ամբողջական իրագործման խնդրում£ Աշխատանք եւ սոցիալական պաշտպանվածություն. սա պետք է լինի մեր կարգախոսը ապագա տարիների համար: Մեր երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծման երաշխիքներն են օրինականության ամրապնդումը, ավելի արդյունավետ կառավարումը եւ հասարակական համերաշխությունը:

Շատ մոտ ապագայում Հայաստանում կանցնի Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն: Հայաստանի ժողովուրդը 14 տարի առաջ այս օրը կատարել է իր պատմական ընտրությունըª կառուցել ազատ, ժողովրդավարական եւ բարեշեն երկիր: Այժմ պետք է կատարվի հաջորդ քայլն այդ ճանապարհին£ Այն հնարավորություն է տալու ունենալ հավասարակշռված եւ արդիական Սահմանադրություն£ Դրանով մենք կարձանագրենք լուրջ քաղաքական առաջընթաց եւ կամրապնդենք մեր երկրի միջազգային վարկն ու հեղինակությունը£ Դա նաեւ կլինի իրագործվող բարեփոխումների անշրջելիության լավագույն երաշխիքը:

Արտաքին քաղաքականության ոլորտում մենք շարունակում ենք Հայաստանի միջազգային ներգրավվածության խորացումը` ակտիվ մասնակցելով մարդկությանը հուզող խնդիրների քննարկմանն ու լուծմանը£ Տարածաշրջանի բոլոր երկրների միջեւ համագործակցությունը մենք համարում ենք առկա հակամարտությունների աստիճանական լուծման լավագույն եղանակ£ Մենք հետամուտ ենք Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանը, որ պետք է կառուցվի ԼՂՀ փաստացի գոյության եւ ժողովորդների ինքնորոշման իրավունքի սկզբունքի վրա:

Մեր երկիրն ապահով է եւ պաշտպանված շնորհիվ Հայաստանի զինված ուժերի, որ ծնունդն են անկախության եւ միաժամանակ նրա վահանը£ Մեր բանակի ձեւավորման ակունքներում են այն հերոսները, որոնց արյան գնով այսօր ամուր հիմքերի վրա է կանգնած Հայաստանի Հանրապետությունըª համայն հայության հայրենիքը£

Տիկնայք եւ պարոնայք,

Կրկին շնորհավորում եմ բոլորիս անկախության տոնի առթիվ£ Տոն, որ մեր ժողովրդի լավագույն զավակները երազել եւ իրենց ջանքերով մոտեցրել են դարեր շարունակ: Համոզված եմ, որ ներկա եւ գալիք սերունդները շարունակելու են այս սրբազան գործըª հանուն հզոր ու ծաղկուն Հայաստանի:

Շնորհավորում եմ:

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
22.04.2014
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարգելի այցելուներ,
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մեր կայքին տված հարցազրույցի շարունակությունը: Մենք խնդրել էինք նախագահ Քոչարյանին անդրադառնալ վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկին՝ Սահմանադրության բարեփոխումներին, ինչպես նաև մի քանի այլ արդիական հարցերի: Տեղեկացնենք նաև, որ մենք հարցերի մի նոր խմբաքանակ ենք ներկայացրել երկրորդ նախագահի գրասենյակ: Հարցերն առնչվում են մի շարք օրակարգային խնդիրների. այսպես կոչված կարմիր գծերին, երթևեկության խախտումներն արձանագրող տեսախցիկներին ու տուգանքների անհամաչափությանը, Որոտանի ՀԷԿ-ի կասկածելի վաճառքին և այլն: Հուսով ենք, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք տեղեկանալ Ռոբերտ Քոչարյանի տեսակետներին նաև այս հարցերի վերաբերյալ և մի նոր հարցազրույց կներկայացնենք մեր ընթերցողներին:  

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: