22.10.2002. ВЛАДИМИР СПИВАКОВ ПРЕДСТАВИЛ ЮНЫХ МУЗЫКАНТОВ НА ТЕЛЕМОСТЕ
Քոչարյանն անցավ, ո՞վ է հաջորդը
27 Մայ 2013  
27.05.2013  |  14:48   |   Ելույթներ և ուղերձներ

28.05.2003. Նախագահ Ռոբերտ Քոչարյանի շնորհավորական ուղերձը ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ առթիվ

Հարգելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ ձեզ Հանրապետության տոնի կապակցությամբ:

Հայաստանի Հանրապետության սկզբնավորումն արդյունք էր 1918 թվականի մայիսյան հերոսամարտերի: Հայկական անկախ պետականության վերականգնումը բազմադարյա ընդմիջումից հետո բախտորոշ իրադարձություն էր մեր ժողովրդի կյանքում: Դրանով մենք վերադարձանք միջազգային քաղաքական ասպարեզ:
Դրանով նաեւ ձեւավորվեց որակապես նոր իրավիճակ, բացվեցին մեր երկրի ու ժողովրդի համակողմանի զարգացման նոր հեռանկարներ:

Չնայած իր գոյության կարճատեւությանը, Հայաստանի Հանրապետությունը կարողացավ սերունդներին փոխանցել արժեքային նոր համակարգ, որ հենվում է պետական մտածողության, քաղաքացիական գիտակցության եւ ժողովրդավարության սկզբունքների վրա:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս մեծ տոնի եւ Հանրապետության հռչակման 85րդ տարեդարձի առթիվ: Մաղթում եմ ամուր հավատ եւ եռանդուն աշխատանք՝ շարունակելու մայիսի 28-ով նշանավորվող ազգային վերածննդի ուղին:

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
22.04.2014
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարգելի այցելուներ,
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մեր կայքին տված հարցազրույցի շարունակությունը: Մենք խնդրել էինք նախագահ Քոչարյանին անդրադառնալ վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկին՝ Սահմանադրության բարեփոխումներին, ինչպես նաև մի քանի այլ արդիական հարցերի: Տեղեկացնենք նաև, որ մենք հարցերի մի նոր խմբաքանակ ենք ներկայացրել երկրորդ նախագահի գրասենյակ: Հարցերն առնչվում են մի շարք օրակարգային խնդիրների. այսպես կոչված կարմիր գծերին, երթևեկության խախտումներն արձանագրող տեսախցիկներին ու տուգանքների անհամաչափությանը, Որոտանի ՀԷԿ-ի կասկածելի վաճառքին և այլն: Հուսով ենք, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք տեղեկանալ Ռոբերտ Քոչարյանի տեսակետներին նաև այս հարցերի վերաբերյալ և մի նոր հարցազրույց կներկայացնենք մեր ընթերցողներին:  

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: