11.02.2006. Кочарян и Алиев не смогли договориться: переговоры в
21.02.2008. Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ԱՊՀ ոչ
16 Փետ 2012  
16.02.2012  |  15:52   |   Հարցազրույցները

20.02.2002. Նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է լրագրողների հարցերին

Թեթեւ արդյունաբերության ցուցահանդեսի նմուշներին ծանոթանալուց հետո նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է լրագրողների հարցերին:

ՀԱՐՑ - Պարոն Նախագահ, ի±նչ հեռանկար եք տեսնում թեթեւ արդյունաբերության ոլորտի զարգացման համար:

ՊԱՏԱՍԽԱՆ - Անցած տարի տարբեր գործարաններում լինելու ընթացքում գաղափար առաջացավ առանձին ուսումնասիրել, թե ինչ կարելի է անել թեթեւ արդյունաբերությունը խթանելու համար: Մենք նման բան արել ենք, եթե հիշում եք, ոսկերչության, ադամանդագործության, բարձր տեխնոլոգիաների բնագավառներում: Մի քիչ, գուցե, ուշացել ենք թեթեւ արդյունաբերության հարցում, բայց հիմա կքննարկենք եւ միջոցներ կձեռնարկենք աշխատանքը խթանելու համար: Ներուժ ունենք, մեծ ներդրումների կարիք այստեղ չկա, մեր գործարանները հիմնականում հագեցած են արդիական սարքավորումներով: Կա շուկայի խնդիր եւ հարկ է օգնել գործարաններին արտաքին շուկաներում աշխատելու համար:

Հեռանկարները բավական լուրջ են: 2001թ. թեթեւ արդյունաբերության բնագավառում ունեցել ենք 33 տոկոս աճ, եթե լավ աշխատենք, կարող ենք նման կարգի աճ ունենալ նաեւ այս տարի: Հաճելի էր, իհարկե, նախորդ տարի հինգ ձեռնարկության օգնեցինք, սկսեցին աշխատել, այսօր արդեն դրանց արտադրանքն եմ տեսնում, տեսնում եմ, որ այդ գործարաններում ծավալների էական աճ ունենք:

Բնականաբար, շուկան պետք է որոշի, թե ինչ արտադրատեսակներ պետք է արտադրել: Կարեւորն այն է, որ որակով մրցունակ է եւ այդ ապրանքների մեծ մասն արտահանվում են այնպիսի շուկաներ, որտեղ մրցունակցությունը բավականին դաժան է: Մրցունակ է մեր ձեռնարկությունների արտադրանքը, սովորել ենք որակով արտադրել, բայց արտաքին շուկաներում աշխատելու փորձ դեռ չունենք: Երեւի պետք են կառույցներ, որոնք կօգնեն մասնավոր ընկերություններն աշխատել արտաքին շուկաներում:

ՀԱՐՑ - Պարոն Նախագահ, Դուք տեղական արտադրանք հագնո±ւմ եք:

ՊԱՏԱՍԽԱՆ- Մասամբ` այո: Այն, ինչ արդեն որակ ունի, հագնում եմ: Ասեմ` իմ երեխաներն էլ են տեղական արտադրանք հագնում եւ այն, ինչ տեսել եմ այստեղ, կարծում եմ` միայն պատիվ է բերում եւ° մեր գործարաններին, եւ° երկրին: Պետք է կարողանանք տեղական արտադրանքին չվստահելու մտայնությունից հրաժարվել: Իմ տիկինն էլ տեղական կոշիկ է հագնում եւ բավականին որակով է:

ՀԱՐՑ- Պարոն Նախագահ, Ձեր կարծիքով, թեթեւ արդյունաբերությունը "կհագցնի" բոլորին:

ՊԱՏԱՍԽԱՆ - Այսօր թեթեւ արդյունաբերությունն ի վիճակի է դա անել: Ճիշտ է կոստյումների առումով դեռ ոչ, բայց մյուս ապրանքատեսակներով ի վիճակի է: Եթե մտածում են, թե դրսից բերված ապրանքները կարվում են, օրինակ, երմանիայում կամ Ֆրանսիայում, չարաչար սխալվում են: Հագուստեղենի երեւի 90 տոկոսը ասիական տարբեր երկրներում է արտադրվում: Չեմ կարծում, թե մենք պակաս հնարավորություն ունենք որակյալ արտադրանք ունենալու:

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
22.04.2014
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարգելի այցելուներ,
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մեր կայքին տված հարցազրույցի շարունակությունը: Մենք խնդրել էինք նախագահ Քոչարյանին անդրադառնալ վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկին՝ Սահմանադրության բարեփոխումներին, ինչպես նաև մի քանի այլ արդիական հարցերի: Տեղեկացնենք նաև, որ մենք հարցերի մի նոր խմբաքանակ ենք ներկայացրել երկրորդ նախագահի գրասենյակ: Հարցերն առնչվում են մի շարք օրակարգային խնդիրների. այսպես կոչված կարմիր գծերին, երթևեկության խախտումներն արձանագրող տեսախցիկներին ու տուգանքների անհամաչափությանը, Որոտանի ՀԷԿ-ի կասկածելի վաճառքին և այլն: Հուսով ենք, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք տեղեկանալ Ռոբերտ Քոչարյանի տեսակետներին նաև այս հարցերի վերաբերյալ և մի նոր հարցազրույց կներկայացնենք մեր ընթերցողներին:  

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
25.07.2018
Սա Մարտի 1-ը բացահայտե՞լու փորձ է, թե՞ հաշիվ մաքրելու. Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր կվերադառնա Հայաստան։ Նա սովորաբար ամեն տարի հուլիսի սկզբին մեկնում է Հայաստանից եւ վերադառնում ամսվա վերջին։ Վերադառնալու հաջորդ օրը՝ հուլիսի 26-ին, Հատուկ քննչական ծառայությունը Քոչարյանին հրավիրել է հարցաքննության Մարտի 1-ի գործով։ ՀՔԾ-ն մինչ այդ ծանուցագիր էր ուղարկել Քոչարյանին՝ նրան հրավիրելով հարցաքննության, բայց քանի որ ՀՀ երկրորդ նախագահը գտնվում էր արտերկրում, ՀՔԾ-ն համաձայնեց սպասել, մինչեւ նա վերադառնա։ Բայց մի փոքր, «խիստ տեխնիկական» հարց կա, որը մինչեւ հիմա նրա գրասենյակը չի կարգավորել՝ որտե՞ղ է տեղի ունենալու Քոչարյանի հարցաքննությունը՝ Հատուկ քննչական ծառայությունո՞ւմ, թե՞ իր նախընտրած վայրում։ Սա նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ մեզ հետ զրույցում համարեց տեխնիկական հարց, որով զբաղվում են համապատասխան պատասխանատու անձինք։ Բայց, դատելով նրա հայտարարություններից, այս տեխնիկական հարցն իր մեջ որոշակի ամբիցիաներ է պարունակում՝ պայմանավորված Քոչարյանի ստատուսով։ Կարճ ասած՝ Քոչարյանն ուզում է, որ ՀՔԾ-ն գա իր մոտ, ոչ թե ինքը գնա ՀՔԾ, թեպետ ՀՔԾ պետն արդեն հասկացրել է, թե որ դեպքերում են հարցաքննությունը կազմակերպում անձի նախընտրած վայրում, եւ այդ դեպքերի մեջ Քոչարյանի պարագան կարծես թե չի մտնում։

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: