Արդյունավետ ինտեգրում
Այց, հանդիպում ԵՎ համատեղ ասուլիս
18 Օգո 2011  

Նախագահի այցը Լոռու մարզ

2001 թվականի օգոստոսի 11-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանը այցելել է Լոռու մարզ: Հայաստանի երկրորդ նախագահի այցերի վիճակագրությունը ցույց է տալիս, որ երկրի ղեկավարն ամենաշատը եղել է Աղետի գոտին ընդգրկող Լոռու և Շիրակի մարզերում, ինչպես նաև սահմանամերձ մարզերում ու շրջաններում: Եվ վիճակագրական այս տվյալները բնական են ու հասկանալի:

Սակայն Լոռու մարզ կատարած սույն այցը բացի երկրաշարժից ավերված քաղաքների ու գյուղերի վերականգնողական աշխատանքներին հետևելուց բացի, ուներ նաև մարզի գյուղատնտեսական խնդիրների տեղում ծանոթանալու նպատակ: Օգոստոսը ինչպես լեռնային, այնպես էլ նախալեռնային գոտիներում հացահատիկի և կարտոֆիլի բերքահավաքի եռուն շրջանն է: Երկրորդ նախագահի համար գյուղատնտեսությունը ոչ միայն երկրի տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկն էր, ոչ միայն գյուղաբնակ ազգաբնակչությանը աշխատատեղերով ապահովելու հնարավորություն, այլ նաև  երկրի պարենային անվտանգության ապահովման նախապայման:
 
Արարատյան դաշտում ցորենի և գարու ցանքատարածությունների ավելացումը  Ռ. Քոչարյանը համարում էր անբարենպաստ  ու ոչ եկամտաբեր: Ավելի հեշտ մշակվող հացահատիկը քիչ էլ եկամուտ էր ապահովում գյուղացիներին` ընդամենը մեկ  տարվա սեփական հացն ունենալու հնարավորություն: Նախագահը հորդորում էր Արարատյան դաշտի գյուղատնտեսական տնտեսություններին` ավելի շատ հող հատկացնել խաղողի արտադրությանը, ինչն անշուշտ ավելի եկամտաբեր էր ու հեռանկարային: Հետագա տարիները ցույց տվեցին երկրորդ նախագահի հեռատեսությունը: 

Ռ. Քոչարյանն այս հեռանկարն աչքի առաջ ունենալով էր ամեն կերպ աջակցում նաև վերամշակող ձեռնարկությունների ստեղծմանը, որոնք գյուղացու արտադրած թանկարժեք բերքի հիմնական սպառղն էին դառնում տարեցտարի: Սակայն հացահատիկի հարցը երկրում երկրորդական չէր: Եվ այն պիտի ծանրանար հիմնականում լեռնային ու նախալեռնային շրջանների գյուղատնտեսության ուսերին: Լուռու մարզ կատարած այցը գյուղատնտեսական ուղղվածությունը հենց այս խնդիրներին էր վերաբերում: Բացի հացահատիկից, նախագահը կարևորում էր նաև կարտոֆիլի ցանքատարածքներիի ավելացումը` որպես ստրատեգիական նշանակություն ունեցող երկրորդ պարենային տեսակ: Եվ վերջապես նախագահ Քոչարյանը մեծ նշանակություն էր տալիս նաև Լոռու մարզի ավանդական գյուղատնտեսական մշակաբույսի` շաքարի ճակնդեղի արտադրությանը և այդ նպատակով ամեն կերպ քաջալերում էր շաքարի գործարանի վերաբացման ծրագրերը: Ինչն այսօր, թեև ոչ Լոռու մարզում, այլ հարևան Շիրակում իրականություն է դարձել:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: