Նախագահի երդմնակալության օրը
Հնագույն մայրաքաղաքի պատմությանն արժանի թանգարան
11 Ապր 2012  

Նախագահի երդմնակալության օրը

2003 թվականի ապրիլի 9-ին տեղի ունեցավ երկրորդ անգամ Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրված Ռոբերտ Քոչարյանի երդմնակալության արարողությունը: Իշխանության ստանձման այս ծեսը շատ հին պատմություն ունի, անցել է հասարակական տարբեր ֆորմացիաներ ու պահպանվել ժողովրդավարական արժեքներով առաջնորդվող ժամանակակից աշխարհում: Բայց եթե հնում այս արարողությունն ավելի շատ ուժի և իրավունքի ցուցադրման նպատակ ուներ և արարողության ժամանակ ենթականերն էին երդվում հավատարիմ լինել, ասենք գահ բարձրացող արքային, ապա ներկայիս առաջադեմ աշխարհում իշխանության ղեկը ստանձնողն է երդվում լինել հավատարիմ պետության օրենքներին ու շահերին: Այո, ժամանակակից ժողովրդավարական աշխարհում իշխանության բարձրացողի համար ապահովված է իրավունքի ու պատասխանատվության համաչափություն:

2003 թվականի ապրիլին Ռոբերտ Քոչարյանը երկրորդ անգամ էր ստանձնում երկրի ղեկավարման պատասխանատվությունը, իսկ պաշտոնավարման առաջին շրջանում ապացուցել էր իր ընտրողին, այսինքն` ժողովրդին, որ լիովին արժանի էր նրա վստահությանը: Հանել ավերված, թալանված տնտեսությունն ու մի քանի տարում դնել զարգացման հունի մեջ ամեն մարդու և նույնիսկ ամեն ղեկավարի անելիք բան չէր: Դրա համար հսկայական կամք էր պետք ու վճռականություն, ինչպես նաև համբերություն ու հետևողականություն: Թեև քոչարյանական նախագահության առաջին շրջանի առաջին տարիներին դժվար էր համոզել ժողովրդին, որ երկիրը զարգանում է, որ ճիշտ ճանապարհով է ընթանում, որովհետև այնքան զրոյական հիմքով տնտեսություն էր բաժին հասել երկրորդ նախագահին, որ մասսաները տնտեսության աճը դեռևս չէին զգում իրենց մաշկի վրա, կամ էլ նկատելիորեն չէին զգում իրենց կյանքի ու կենցաղի վրա: Այնուհանդերձ, թոշակառուի թոշակը, նպաստառուի նպաստը, ուսանողի կրթաթոշակն այլևս տարիներով չէր ուշանում: Բայց դա դեռ սկիզբն էր: Առաջին պաշտոնավարման շրջանում նա հասցրեց իրականություն դարձնել բոլոր այն խոստումները, որոնք տվել էր նախագահի պաշտոնը ստանձնելիս՝ 1998 թվականի ապրիլի 9-ին:

Մենք առանձին վերհիշման նյութ ենք դարձնում նախագահ Քոչարյանի երկրորդ երդմնակալության արարողությունը, որովհետև այսօր, տարիների հեռվից դիտարկելիս էլ պարզորոշ տեսնում ենք, որ դրան հաջորդած հինգ տարիները մեր երկրի կյանքում լավագույնն էին: Առհասարակ Ռ.Քոչարյանի նախագահության տասը տարիներին մենք բազմիցս անդրադարձել ենք: Այդ նյութերին կարող եք ծանոթանալ այստեղ:

Ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա ժողովուրդն զգում է Քոչարյան ղեկավարի կարիքը: Նրա վերադարձի նկատմամբ օր-օրի մեծացող հետաքրքրությունը վերաճում է արդեն վերադարձի պահանջի: 

Թող փոքրիկ ինտրիգանները կեղծ լուրեր տարածեն, բամբասեն ու բանսարկեն, միևնույն է, դրանով չեն կարողանալու խոչնդոտել նրան վստահողների բանակի աճին: Սրանում մենք համոզվում ենք գրեթե ամեն օր` հարցումներ անցկացնելով մայրաքաղաքում ու հանրապետության այլ բնակավայրերում: Ամեն ինչի մեջ կեղծիք որոնողները թող մխիթարվեն իրենց իսկ հորինած հեքիաթով, թե մեր կայքէջում աներկբայորեն Ռոբերտ Քոչարյանի վերադարձը ցանկացողների դեմքերը կրկնվում են: Ավելի քան երեք հազար մարդ թող արդեն մեր հարցումներով նրա անվարան կողմնակիցն է: Եթե Քոչարյանի վերադարձից վախեցողներին փոքր ինչ կմխիթարի, թող որ երեք հազարից ասենք երեքը կրկնվեն: Թող դրանով սփոփվեն, թեև ասում ենք, որ դա նույնպես ինքնախաբեություն է, որովհետև ոչ մի հարցվող էլ չի կրկնվել:

Հետաքրքիր է, որ ժամանակ առ ժամանակ նույնիսկ ամենամոլի հակաքոչարյանականներն են սկսում ընդունել, որ նա իսկապես մեծ քաղաքակնություն վերադառնալու հսկայական ռեսուրսներ ունի: ժամանակ առ ժամանակ գրում են ճշմարտությունը, որովհետև անգամ նրանք չեն կարող չնդունել, որ Ռոբերտ Քոչարյանն այսօր իրավամբ համարվում է մեր տարածաշրջանի ամենաազդեցիկ գործիչներից մեկը: Իսկապես, նրա վերադարձի մտքից սարսռողներն իսկ խոստովանում են անկեղծության հանկարծակի պոռթկումների պահին, որ Ռոբերտ Քոչարյանն այսօր աշխարհում, մարզական եզրով ասած` հայ ամենաուժեղ խաղացողն է: Սա հասկանում են նույնիսկ նրա հակառակորդները, բայց շատ ավելի կարևոր է, որ սա հասկանում է նաև ժողովուրդը:

Միտք չունեինք երդմնակալության օրվա հիշատակությունն առիթ դարձնել գովերգելու Ռոբերտ Քոչարյանի անձը: Պարզապես մեկ անգամ ել ցանկացանք ընդգծել նրա վաստակը. Իսկ երդմնակալության օրը թերևս նրա կյանքի այն եզակի օրերից էր, որ ամբողջ օրը միայն աշխատանքով չէ, որ զբաղվել է: Երևի մի երկու բաժակ բան է խմել, օրվա ավարտն անց կացրել ընտանիքի անդամների կողքին:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
25.07.2018
Սա Մարտի 1-ը բացահայտե՞լու փորձ է, թե՞ հաշիվ մաքրելու. Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր կվերադառնա Հայաստան։ Նա սովորաբար ամեն տարի հուլիսի սկզբին մեկնում է Հայաստանից եւ վերադառնում ամսվա վերջին։ Վերադառնալու հաջորդ օրը՝ հուլիսի 26-ին, Հատուկ քննչական ծառայությունը Քոչարյանին հրավիրել է հարցաքննության Մարտի 1-ի գործով։ ՀՔԾ-ն մինչ այդ ծանուցագիր էր ուղարկել Քոչարյանին՝ նրան հրավիրելով հարցաքննության, բայց քանի որ ՀՀ երկրորդ նախագահը գտնվում էր արտերկրում, ՀՔԾ-ն համաձայնեց սպասել, մինչեւ նա վերադառնա։ Բայց մի փոքր, «խիստ տեխնիկական» հարց կա, որը մինչեւ հիմա նրա գրասենյակը չի կարգավորել՝ որտե՞ղ է տեղի ունենալու Քոչարյանի հարցաքննությունը՝ Հատուկ քննչական ծառայությունո՞ւմ, թե՞ իր նախընտրած վայրում։ Սա նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ մեզ հետ զրույցում համարեց տեխնիկական հարց, որով զբաղվում են համապատասխան պատասխանատու անձինք։ Բայց, դատելով նրա հայտարարություններից, այս տեխնիկական հարցն իր մեջ որոշակի ամբիցիաներ է պարունակում՝ պայմանավորված Քոչարյանի ստատուսով։ Կարճ ասած՝ Քոչարյանն ուզում է, որ ՀՔԾ-ն գա իր մոտ, ոչ թե ինքը գնա ՀՔԾ, թեպետ ՀՔԾ պետն արդեն հասկացրել է, թե որ դեպքերում են հարցաքննությունը կազմակերպում անձի նախընտրած վայրում, եւ այդ դեպքերի մեջ Քոչարյանի պարագան կարծես թե չի մտնում։

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
22.04.2014
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարգելի այցելուներ,
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մեր կայքին տված հարցազրույցի շարունակությունը: Մենք խնդրել էինք նախագահ Քոչարյանին անդրադառնալ վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկին՝ Սահմանադրության բարեփոխումներին, ինչպես նաև մի քանի այլ արդիական հարցերի: Տեղեկացնենք նաև, որ մենք հարցերի մի նոր խմբաքանակ ենք ներկայացրել երկրորդ նախագահի գրասենյակ: Հարցերն առնչվում են մի շարք օրակարգային խնդիրների. այսպես կոչված կարմիր գծերին, երթևեկության խախտումներն արձանագրող տեսախցիկներին ու տուգանքների անհամաչափությանը, Որոտանի ՀԷԿ-ի կասկածելի վաճառքին և այլն: Հուսով ենք, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք տեղեկանալ Ռոբերտ Քոչարյանի տեսակետներին նաև այս հարցերի վերաբերյալ և մի նոր հարցազրույց կներկայացնենք մեր ընթերցողներին:  

 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: