Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել
29.06.007. ՀՀ նախագահն ընդունել է հայ եւ ադրբեջանցի մի խումբ
12 Սեպ 2011  
12.09.2011  |  12:32   |   Թերթեր և ամսագրեր

Նախագահների եռակողմ հանդիպումը

Աստանայում ընթանում է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը։

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի թղթակիցը Ղազախստանից, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները Ռուսաստանի նախագահին հանդիպել են մոտ 2 ժամ տեւած "դեմ առ դեմ" հադիպումից հետո։
   
Ողջունելով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին, Վլադիմիր Պուտինն իր գոհունակությունն է հայտնել այն կապակցությամբ, որ չնայած Լեռնային Ղարաբաղի խնդրի ողջ բարդությանը, երկու երկրների ղեկավարները չեն կորցնում լավատեսությունը եւ շարունակում են երկխոսությունը։ 

Բացի այդ, ընդգծել է Վլադիմիր Պուտինը, շատ կարեւոր է, որ երկու երկրների նախագահները շարունակում են հարաբերություններն անձնական մակարդակի վրա, առանց որի, նման բարդ խնդրի լուծման որոնումներն անհնարին կլինեին։

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը մատնանշել է, որ սա իր երրորդ հանդիպումն է ադրբեջանցի պաշտոնակցի հետ. "Առաջին հանդիպումը ճանաչողական բնույթ ուներ, երկրորդը կայացավ այս տարվա գարնանը Վարշավայում, որից հետո աշխատանքը շարունակեցին մեր արտաքին գործերի նախարարները"։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Ռուսաստանը կարեւոր դեր է խաղում Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում, եւ երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի նախագահին՝ այդ "ներգրավվածության" համար։

Այնուհետեւ Վլադիմիր Պուտինը նշել է, որ իր հանդիպումը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ անցնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, եւ իր գոհունակությունն է հայտնել այն կապակցությամբ, որ Աստանայում Ռոբերտ Քոչարյանը եւ Իլհամ Ալիեւը հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան, ամերիկյան եւ ֆրանսիական համանախագահներին։

ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի խնդրանքով մեկնաբանելով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահ Յուրի Մերզլյակովը հայտարարել է, որ ամենակարեւորը բանակցային գործընթացի վերսկսումն է, որի սկիզբը դրվել է 4 ամիս առաջ։

Մերզլյակովը խուսափել է պատասխանել այն հարցին, թե քննարկել են արդյոք այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները Ղարաբաղյան խնդրի կարգավորման կոնկրետ տարբերակներ՝ դա պատճառաբանելով այն հանգամանքով, որ երկու երկրների նախագահները մանրամասն խոսակցությունը շարունակել են առանց միջնորդների մասնակցության։

Ամփոփիչ հանդիպումից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Իլհամ Ալիեւը դրական են գնահատել Աստանայում կայացած ժամեր տեւած բանակցությունների արդյունքները։

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հատուկ թղթակիցը Ղազախստանից, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ երկու երկրների նախագահների հանդիպման ավարտին Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ երկու երկրների ղեկավարները դրական են գնահատում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների կատարած աշխատանքը։ "Եկել է ժամանակը ճշտելու որոշ դիրքորոշումներ, ինչն էլ մենք այսօր անում էինք։ Հիմա մեզ որոշ ժամանակ է հարկավոր, որպեսզի, իմանալով միմյանց դիրքորոշումները, որոշենք հետագա քայլերը",- ասել է Հայաստանի նախագահը։

"Առանձնապես պարծենալու առիթ չկա, սակայն ինձ գոհացնում է այն հանգամանքը, որ մենք հանգիստ եւ համբերատար քննարկում ենք կարգավորման ուղիները",- նշել է Ռոբերտ Քոչարյանը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նշել է, որ Աստանայում քննարկվել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված հարցերի լայն շրջանակ։ Նա հայտարարել է, որ դրական է գնահատում կարծիքների այն ակտիվ փոխանակումը, որը վերջերս տեղի է ունենում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջեւ։

"Մեր հանդիպումը թույլ տվեց որոշակիորեն ամփոփել մեր երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների երկխոսության արդյունքները",- ասել է Իլհամ Ալիեւը։

ՄԵԴԻԱՄԱՔՍ Հատուկ "ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ"-ի համար
www.armworld.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
04.03.2015

 
 
04.03.2015

 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: