16.10.2003. Բուհերից է կախված երկրի վաղվա տնտեսական եվ քաղաքական
23.12.2004. Ծաղկաձորի ճոպանուղին գործի դրվեց
21 Հոկ 2011  
21.10.2011  |  15:37   |   Համացանց

14.10.2006. Նախագահը Արարատի մարզում

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր այցելեց Արարատի մարզ` մասնակցելու Բերքի տոնին եւ ծանոթանալու մարզում առկա խնդիրներին: Այցելությունը սկսվեց 1961 թվականին կառուցված Նոր Խարբերդի մշակույթի տնից, որի վերանորոգումը եղել էր ՀՀ նախագահի նախընտրական խոստումներից մեկը: Շենքը, որի երկրորդ հարկում գործում է նաեւ երաժշտական դպրոցը, եւ որն ունի նաեւ 500 տեղանոց դահլիճ, հրդեհվել էր 1996 թվականին: ՀՀ նախագահի հանձնարարությամբ այն վերանորոգվել է Սոցիալական ներդրումների հիմնադրամի կողմից: Ծրագրի արժեքը կազմել է 71 մլն 723 հազար դրամ, համայնքը ներդրել է 7 մլն 683 հազար դրամ: Նոր Խարբերդի համայնքապետ Համլետ Ավետիսյանի խոսքով, վերանորոգվում է նաեւ 1936 թվականին կառուցված թիվ 1 դպրոցը, որը շուտով կշահագործվի: Մշակույթի տան մոտ խարբերդցիները կազմակերպել էին հյուրասիրություն՝ ներկայացնելով հին ու նոր Խարբերդը: 

ՀՀ նախագահը մարզպետարանում խորհրդակցություն անցկացրեց մարզի պաշտոնյաների հետ` քննարկելով առկա խնդիրները: Ռ. Քոչարյանի խոսքով, մարզում բոլոր ուղղություններով լուրջ ձեռքբերումներ կան, եւ նախորդ մի քանի տարիներին հիմնախնդիր համարվող հարցերն արդեն լուծված են: Մոտակա տարիներին պետք է ոչ միայն այս տեմպերը պահպանել, այլեւ զարգացնել: Միայն այս տարի մարզում բոլոր ուղղություններով ավելի քան 80 փոքր եւ միջին ձեռնարկություններ են ավելացել: Հետաքրքիր զարգացումներ կան լեռնահանքային մշակման ոլորտում, այստեղ արտահանման մեծ ակնկալիքներ կան: Արդյունաբերական արտադրանքը վերջին 4 տարիներին աճել է 4 անգամ, ինչը, ՀՀ նախագահի գնահատմամբ, լավ ցուցանիշ է մարզի համար` հաշվի առնելով մարզի` ավելի շատ գյուղատնտեսական նշանակության լինելը: Մարզում տարեցտարի ընդլայնվում են այգիները:

"Մարզն ունի զարգացման լուրջ պոտենցիալ եւ մենք կփորձենք այն կիրառել լավագույն ձեւով: Չեմ կարող այսօր ասել, որ մարզն ունի այնպիսի չլուծված հարց, որը կարող է խոչընդոտել մարզի զարգացմանը", - նշեց ՀՀ նախագահը: Նրա խոսքով, մի քանի տարի առաջ կային ճանապարհների, գազիֆիկացման, սոցիալ- տնտեսական հարցեր, սակայն բոլոր ոլորտներում ներդումներ կատարելու ճանապարհով այսօր համաչափ զարգացում է ապահովվել: Ներկայումս ավելի շատ ուշադրություն է դարձվում ոռոգման հարցերին. չնայած այս տարի մարզը որեւէ խնդիր չի ունեցել, սակայն ընդլայնվող այգիները բերելու են ոռոգման ջրի մեծ պահանջարկի: ՀՀ նախագահի կարծիքով, մարզում իրականացված աշխատանքների արդյունավետությունը նկատվում է եւ այս մարզից պետական բյուջեի եկամուտների ավելացման, եւ տեղական բյուջեների կատարման առումով:
 
ՀՀ նախագահը ճանապարհին այցելեց նաեւ Դիմիտրով գյուղի ճանապարհին գյուղատնտեսական հողատարածքներ, որտեղ զրուցեց գյուղացիների հետ իրենց հուզող խնդիրներից: Ըստ ՀՀ նախագահի՝ մի քանի տարի առաջ գյուղացիներին հուզող հիմնական խնդիրը մթերումն էր: Այսօր ոչ-ոք նման խնդիր չբարձրացրեց. մարզում կան բազմաթիվ վերամշակող ձեռնարկություններ: Մոտակա 1-2 տարիներին դրանց թիվը կաճի, կան հստակ առաջարկներ: Սակայն Ռ. Քոչարյանի կարծիքով, աշխատուժի թանկացմանը զուգընթաց առաջացել է նաեւ տնտեսությունը տեխնիկայով հագեցնելու խնդիրը: Հատկապես ֆերմերային տնտեսություններն առաջիկա տարիներին պետք է այս ուղղությամբ մտածեն: 

ՀՀ նախագահն այցելեց Մասիս քաղաք՝ մասնակցելու Բերքի տոնին: Այսօր լրանում է նաեւ քաղաքի տասնամյակը. 1996 թվականին Մասիսն ավանից վերանվանվեց քաղաք: Բերքի տոնին ներկայացել էին 97 գյուղական եւ չորս քաղաքային համայնքներ: Նորաշեն գյուղից ՀՀ նախագահի հետ իրենց ուրախությունը կիսեցին նաեւ նորապսակները, ովքեր եկել էին նրա շնորհավորանքը ստանալու: ՀՀ նախագահն այցելեց բոլոր տաղավարները, զրուցեց գյուղացիների հետ եւ հյուրասիրվեց: "Զորավար Անդրանիկ" միությունը նրան "Զորավար Անդրանիկ" հուշամեդալ նվիրեց, իսկ Սուրենավան գյուղի գյուղապետը եւ Մասիսի թիվ 1 դպրոցի սաները նամակներ հանձնեցին նախագահին: Գյուղապետը խնդրում էր լուծել գյուղի գազիֆիկացման հարցը, իսկ դպրոցականները՝ վերանորոգել իրենց մարզադահլիճը:

ՀՀ նախագահը մարզ կատարած այցելության ժամանակ եղավ նաեւ "Գոֆրատարա" գործարանում: "Գրանդ հոլդինգ" ընկերությունն այն երեք ամիս առաջ է գնել "Սիլ գրուպից": Գործարանը կզբաղվի թղթի արտադրությամբ, եւ շուտով կսկսի թղթի թափոններ ընդունել: Ինչպես տեղեկացրեց "Գրանդ հոլդինգի" մամուլի քարտուղար Վահրամ Բրուտյանը, խորհրդային տարիներին այն օրական արտադրել է 80 հազար քմ թուղթ, այսօր՝ 8 հազար: Նախատեսվում է բերել երկրորդ հոսքագիծը, ինչը հնարավորություն կտա ոչ միայն տեղական պահանջարկը բարելավել, այլ նաեւ արտահանել:

www.armradio.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: