14.07.2005. Հայաստան-Սփյուռք
09.07.2005. Ֆերմերների առաջադրած խնդիրները լուծվում են
28 Հուն 2012  
28.06.2012  |  16:04   |   Թերթեր և ամսագրեր

01.07.2012. Նախագահը Դոնի Ռոստովում

Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 30-ից հուլիսի 1-ը աշխատանքային այցով գտնվում էր Դոնի Ռոստովում՝ ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հավաքին մասնակցելու նպատակով: 
   
Հունիսի 30-ի կեսօրին Ռոբերտ Քոչարյանը ԱՊՀ երկրների ղեկավարների հետ միասին ներկա գտնվեց Ռուսաստանի Դաշնության նախագահի մրցանակի համար անցկացվող ձիարշավի մրցումներին: Ի դեպ, ձիարշավին ներկա էր նաեւ ՌԴ-ում այցով գտնվող Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը: 
   
Նշենք, որ շքեղ հանդիսություններով հագեցված ձիարշավի մրցումների գլխավոր մրցանակը շահեց «Թերզ» մականունով նժույգը, որի խնամակալն է տեղի հայերից մեկը։
  
Նախագահների մասնակցությամբ անցկացված միջոցառումից հետո Ռոբերտ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Մյասնիկյանի շրջկենտրոն Չալդր հայաբնակ գյուղ, որի շուրջ 16 հազար բնակչության 72 տոկոսը հայեր են:
   
Ռ.Քոչարյանն ու նրա գլխավորած պատվիրակության անդամներն այցելեցին նաեւ Մյասնիկյանի շրջանի պատմաազգագրական թանգարան, որի պաշտոնական բացման օրը նշվում է 1992թ. ապրիլի 24-ը: 
   
Այնուհետեւ նախագահն այցելեց եւ ծաղիկներ դրեց Հայրենական մեծ պատերազմին մասնակցած Մյասնիկյանի շրջանի հայ զինվորների հուշարձանին: Շրջանից պատերազմին մասնակցել է 4500 մարդ, որոնցից 1500-ը չի վերադարձել: 
   
Երեկոյան Չալդրի վարչական շենքում Ռոբերտ Քոչարյանը հանդիպեց Դոնի Ռոստովի եւ Մյասնիկյանի շրջանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: 
   
Ըստ Նոր Նախիջեւանի հայ համայնքի նախագահ Հարություն Սուրմալյանի՝ համայնքը, որպես կառույց, վերաստեղծվել է 1988 թվականին եւ գալիք տարի պատրաստվում է նշել իր քսանամյակը: Նրա ներկայացմամբ՝ մարզում հայերի թիվը պաշտոնական տվյալներով 116 հազար է, ոչ պաշտոնական վիճակագրությամբ հասնում է շուրջ 250 հազարի: Մարզի 16 դպրոցներում գործում են հայերեն արտադասարանական դասընթացներ, երկու կիրակնօրյա դպրոց, քսանից ավելի մշակութային խմբեր: Վերջիններս պարբերաբար հյուրախաղերով հանդես են գալիս Հայաստանում ու Ռուսաստանի տարբեր շրջաններում: 
   
Հ.Սուրմալյանն առանձնակի հիշատակեց անցյալ տարի Երեւանում կոզակներին նվիրված հուշարձանի բացման իրենց նախաձեռնության մասին՝ որակելով այն հայ-ռուսական դարավոր բարեկամությունը հավերժացնող եւս մեկ խորհրդանիշ: Մտադրություն կա սեփական ուժերով վերականգնելու Եկատերինա Երկրորդի ոչնչացված արձանը, բարեկարգել Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը: 
   
Հուլիսի 1-ին Ռոբերտ Քոչարյանն այցելեց Ստարոչերկասկ: Օրվա երկրորդ կեսին պատվիրակությունը վերադարձավ Երեւան:

www.armworld.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: